Jump to content

Ամերիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամերիկա (այլ կիրառումներ)
Ամերիկա աշխարհամաս

Ամերիկա[1][2] (իսպ.՝ América, պորտ.՝ América, ֆր.՝ Amérique)[3], աշխարհամաս, որ միավորում է երկու մայրցամաք` Հյուսիսային Ամերիկան և Հարավային Ամերիկան, ինչպես նաև մի շարք կղզիներ, այդ թվում` Գրենլանդիան։ Աշխարհամասն անվանում են նաև Նոր Աշխարհ։ Այս աշխարհամասը կարելի է բաժանել Հյուսիսային Ամերիկայի (ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա և նրանցից արևելք ընկած կղզիները), Լատինական Ամերիկայի (մայրցամաքի իսպանախոս, պորտուգալախոս կամ ֆրանսախոս տարածքներ), Հարավային Ամերիկայի (Հարավային Ամերիկա մայրցամաքի պետություններ) և Կենտրոնական Ամերիկայի (Հյուսիսային Ամերիկայի պետությունները, որոնք գտնվում են Մեքսիկայից հարավ) և Կարիբյան ավազանը (Կարիբյան ծովի կղզիներն ու գաղութները,որոնք նախկինում կոչվում էին Վեստ Ինդիայի) տարածքները, որոնք կոչվում են Անգլո Ամերիկա[4]։ Ամերիկա աշխարհամասում է նաև աշխարհի ամենամեծ Գրենլանդիա կղզին։

Ամերիկայի 36 նահանգները և 17 կախյալ տարածքները դասակարգելու համար ՄԱԿ հիմք է ընդունում աշխարհագրական և լեզվական սկզբունքները։

«Ամերիկա» բառը հաճախ օգտագործվում է հոմանիշ աշխարհամասի երկրներից մեկի՝ ԱՄՆ-ի անունով[5]։ («ամերիկական»՝ նշանակում է, որ արտադրված է ԱՄՆ-ում, գտնվում է ԱՄՆ-ում և այլն:), իսկ «Ամերիկա հայտնաբերել» ասացվածքը հաճախ նշանակում է «բոլորին վաղուց հայտնի և ակնհայտ տեղեկություններ հաղորդել»։

1990թ, Ամերիկա աշխարհամասի քաղաքական քարտեզ

Ըստ երևույթին, Ամերիկա աշխարհամասը իր անվանվումը ստացել է Իտալիայի ֆլորենցիացի ճանապարհորդ Ամերիգո Վեսպուչիի անունից։ Նա մկրտված է եղել Սուրբ Էմերիկի պատվին։

Ամերիկա աշխարհամասը կոչվում է իտալացի ճանապարհորդ Ամերիգո Վեսպուչիի անունով։[6]

Գոյություն ունի նաև այլ վարկած[7]։ Ամերիկա աշխարհամասը իր անունը սատացել է Բրիստոլի հարուստ առևտրական Ռիչարդ Ամերիկայի անունից, ով ֆինանսավորել էր Ջոն Քեբոտի անդրատլանտյան երկրորդ արշավախումբը։ Քեբոտը Լաբրադորի ափերին հասավ 1497 թվականին (Վեսպուչիից երկու տարի շուտ) և նոր հայտնաբերված երկիրը անվանեց ի պատիվ արշավախմբի գլխավոր հովանավորի։

Երկրաբանական պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկան առաջին անգամ բնակեցվել է Ասիա աշխարահամասից եկած մարդկանցով, մեզնից 42-ից մինչև 14 հազար տարիներիների ընթացքում։ Սկզբնապես Հարավային Ամերիկան (արևմտյան Գոնդվանա) և Հյուսիսային Ամերիկան (արևմտյան Լավրասիա) իրենցից ներկայացնում էին տարբեր մայրցամաքներ, որոնք միավորվել էին ընդամենը 8 միլիոն տարի առաջ Պանամայի տարածքում[8]:.

Ամերիկան Ասիայից տեղափոխված մարդկանցովսկզբնապես բնակեցվել է 42-ից 14 հազար տարիներ առաջ։ Ամերիկյան բնիկ ժողովուրդների թվաքանակում էսկիմոսների / ինուիտների գաղթի վերջին ալիքը մ.թ.ա. մի քանի հազարամյակներ առաջ էր (ավանդույթի համաձայն, բացառությամբ էսկիմոսների և ալեութների, նրանք կրում էին եվրոպացիների կողմից տրված ամերիկյան հնդկացիներ սխալ անունը)։ Ամերիկայում առաջին եվրոպացի հայտնվողները հայտնի նավաստիներն էին՝ վիկինգները, Լեյֆ Էրիկսոնի գլխավորությամբ։ Այնուամենայնիվ, Ամերիկայի հայտնագործումուը ավանդաբար տրվում է Մեծ աշխարհագրական հայտնագործությունների դարաշրջանին` 1492 թվականին, երբ Քրիստոփոր Կոլումբոսի արշավախումբը հասավ Վեստ Ինդիայի կղզիներ։ Ամերիկայի եվրոպական գաղութացումը հանգեցրեց մի շարք մինչկոլումբոսյան քաղաքակրթությունների ոչնչացմանը, Ամերիկայի հնդկացիների ժողովրդագրական աղետին, Հին աշխարհից աֆրիկյան ստրուկների զանգվածային ներմուծման։ Ամերիկայի տարբեր տարածքներ հայտնագործությունների և նվաճումների արդյունքում բաժանվեցին եվրոպական տերությունների` Իսպանիայի, Պորտուգալիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Ռուսաստանի միջև։ Ամերիկյան երկրների ճնշող մեծամասնությունը այժմ ինքնիշխան պետություններ են։ Ապագաղութացման հիմնական փուլերը էին՝ ԱՄՆ-ի Անկախության պատերազմը՝ 1776-1783 թվականներին, Հայիթիի հեղափոխությունը՝ 1791-1803 թվականներին, Ամերիկայի իսպանական գաղութների անկախության համար 1810-1826 թվականների պատերազմը՝ Սիմոն Բոլիվարի ղեկավարությամբ և Կուբայի անկախության համար 1895-1898 թվականների մղվող պատերազմը։

  • Կանադա Կանադա
  • ԱՄՆ Ամերիկայի Միացյալ Նահանգներ
  • Մեքսիկա Մեքսիկա

Հյուսիսամերիկյան կախյալ տարածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիբյան ավազանի գաղութներն ու կախյալ տարածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավամերկյան կախյալ տարածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային կազմակերպություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին ղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. america - Definition from the Merriam-Webster Online Dictionary. Retrieved on January 27, 2008.
  2. america. Dictionary.com. The American Heritage Dictionary of the English Language, Fourth Edition. Houghton Mifflin Company, 2004. dictionary.reference.com (accessed: January 27, 2008).
  3. Source for translations is Geonames. «Continents». Fröhlich, Werner. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 7-ին.
  4. Մուրադյան Յու., Արտասահմանյան երկրների տնտեսական և սոցիալական աշխարհագրություն, Երևան, 1998
  5. America | Define America at Dictionary.com
  6. «Cartographer Put 'America' on the Map 500 years Ago». USA Today. Washington, D.C. Associated Press. 2007 թ․ ապրիլի 24. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30-ին.
  7. John Davies. «ADDRESS: Wales and America» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30-ին.
  8. «Сумчатые животные Южной Америки». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 282