Jump to content

Ռոպեր Հատտեճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոպեր Հատտեճյան
Ծնվել էհունվարի 20, 1926(1926-01-20)[1] (98 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Մասնագիտությունլրագրող և դրամատուրգ
Լեզուհայերեն
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՍտամբուլի համալսարան և Պանգալտիի մասնավոր հայկական դպրոց
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ

Ռոպեր Հատտեճյան (հունվարի 20, 1926(1926-01-20)[1], Ստամբուլ, Թուրքիա), հայ գրող, հրապարակագիր:

Կենսագրություն

Ռոպեր Հատտեճյանը ծնվել է 1926 թվականին Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է Վիեննայի Մխիթարյան վարժարանում: 1950 թվականին ավարտել է Ստամբուլի համալսարանի գրականության-փիլիսոփայության ֆակուլտետը: 1967 թվականից եղել է «Մարմարա» թերթի խմբագիր[2][3]: Լույս են տեսել Հատտեճյանի «Բառասխալ» (1972), «Մարդոց մեծութեան և խեղճութեան մասին» (1972) պատմվածքների ժողովածուները, «Առաստաղը» (1983, հատոր 1, Ալեք Մանուկյանի գրական մրցանակ՝ 1983) վեպը, «Հակոբ Պարոնեանի մտերմութեան մէջ» (1965) հոդվածաշարը: 1982 թվականից տպագրվում են Հատտեճյանի «Յուշատետր» (հատոր 1-41, 1982-2002...) փիլիսոփախոհական նոթերը: Գրել է նաև պիեսներ [«Կեանքի մը երեք կիրակիները» (բեմ.՝ 1959), «Կիրակնօրեա հաշուեփակ» (բեմ.՝ 1959), «Մարդը և իր կեղեւը» (բեմ.՝ 1987), «Մահը ա՞յս է արդեօք» (բեմ.՝ 1994)][4]։

Մրցանակներ

Երկեր

  • Թատրոն՝ «Կեանքի Մը Երեք Կիրակիները» (1949), «Վաստակ» (1976)
  • Գրա-վերլուծական՝ «Յակոբ Պարոնեանի Մտերմութեան մէջ» (1965)
  • Պատմուածքներ՝ «Բառասխալ» (1972)
  • Վէպ՝ «Առաստաղ» (1978)[7]
  • Հուշատետր (ընտրանի), Էջմիածին, 1998:

Գրականություն

  • Դանիելյան Սուրեն, Ռոպեր Հատտէճեան՝ ներաշխարհի գեղարուեստական քննութիւն, Ստամբուլ, 1996:
  • Թորոս Թորանյան, Ամբողջական գրագէտը: Ռոպէր Հատտէճեան, Հալեպ, 2002:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #137187866 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Ռոպէր Հատտէճեան | Հարցազրույց | Գրանիշ». granish.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-01-20-ին.
  4. «ՀԱՏՏԷՃԵԱՆ ՌՈՊԷՐ - books». www.digilib.am. Վերցված է 2017-01-20-ին.
  5. «ՀՀ սփյուռքի նախարարություն - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը Ռ. Հատտեճյանի ծննդյան 90-ամյակի առթիվ». սփյուռք.հայ. Վերցված է 2017-01-20-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  6. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». http://www.irtek.am. Վերցված է 2017-01-20-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  7. «Հատտէճեան, Ռոպէր | Տիգրան Հայրապետյան գրադարան». gradaran.mskh.am. Վերցված է 2017-01-20-ին.