Սեմ Քլաֆլին
Սեմ Քլաֆլին անգլ.՝ Sam Claflin | |
---|---|
Ծնվել է | հունիսի 27, 1986[1][2] (38 տարեկան) |
Ծննդավայր | Իպսուիչ[1] կամ Միացյալ Թագավորություն[3] |
Կրթություն | Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա[4] և City College Norwich? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, մոդել և կինոպրոդյուսեր |
Ամուսին(ներ) | Լորա Հեդոք |
Սեմ Կլաֆլին (անգլ.՝ Samuel George "Sam" Claflin, հունիսի 27, 1986[1][2], Իպսուիչ[1] և Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի դերասան, ով հայտնի է դարձել, երբ նկարահանվել է «Կարիբյան ծովի ծովահենները: Օտար ափերին» ֆիլմում Սվիֆտայի դերը, Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը ֆիլմում Ֆինիկա Օդեիրա դերը, Սպիտակաձյունիկը և որսորդը ֆիլմում արքայազն Ուիլյամի դերը և Սեր, Ռոզի ֆիլմում Ալեքս Ստյուարտի դերը։
Կենսագրություն
Սեմ Կլաֆլինը ծնվել է 1986 թվականի հուլիսի 27-ին Իսպուիչ քաղաքում, Մեծ Բրիտանիայի Սաֆոլկ կումսությունում։ Նրա հայրը ֆինանսների կառավարիչ էր, իսկ մայրը՝ ուսուցչուհի։ Նա ունի 2 մեծ եղբայր, Բենը և Դենիելը և 1 փոքր եղբայր՝ Ջոզեֆ Կլաֆլինը, ով նույնպես դերասան է։
Սեմը երբ երեխա էր, նա հետաքրքրվում էր ֆուտբոլով: Նա իր ամբողջ մանկության ընթացքում խաղաց ֆուտբոլ, մինչ ստացավ սրունքի լուրջ վնասվածք։ Այդ լուրջ վնասվածքի պատճառով, նա չկարողացավ զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով։ Երբ Սեմը սովորում էր միջնակարգ դպրոցում, նա դպրոցի համերգներից մեկի ժամանակ ելույթ ունեցավ և հենց այդ ժամանակվանից շատ մեծ տպավորություն թողեց իր ուսուցիչների վրա, որից հետո սկսեց հաճախել դերասանի վարպետության հավելյալ դասընթացների, իսկ մի քիչ ուշ ընդունվեց Լոնդոնի երաժշտական և թատերական ակադեմիայի ինստիտուտում[5]:
Ֆիլմոգրություն
Թվական | Հայերեն անվանում | Իրական անվանում | Դեր |
---|---|---|---|
2010 | Երկրի սյուներ | The Pillars of the Earth | Ռիչարդ |
2010 | Կորցրած հետագա | The Lost Future | Կալեբ |
2010 | Բոլոր մարդկանց սրտեր | Any Human Heart | Լոգան Մաունտսյուարտ |
2011 | Յունայթեդ | United | Դունկան Էդվարդս |
2011 | Կարիբյան ծովի ծովահենները: Օտար ափերին | Pirates of the Caribbean: On Stranger Tides | Ֆիլիպ Սվիֆտ |
2012 | Սպիտակաձյունիկը և որսորդը (ֆիլմ 2012) | Snow White and the Huntsman | պրինց Վիլիամ |
2012 | Սպիտակ ջերմություն | White Heat | Ջեք |
2013 | Մերին և Մարտան | Mary & Martha | Բեն |
2013 | Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը | Catching Fire | Օդեիր Ֆինիկ |
2014 | Սեր, Ռոզի (ֆիլմ) | Love, Rosie | Ալեքս Ստյուարտ |
2014 | Քաղցած խաղեր: Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1 | The Hunger Games: Mockingjay – Part 1 | Օդեիր Ֆինիկ |
2014 | Ակումբի ապստամբները | The Riot club | Ալիստեր Ռայլ |
2015 | Քաղցած խաղեր: Ճայ-խառնակիչ | The Hunger Games: Mockingjay – Part 2 | Օդեիր Ֆինիկ |
2016 | Սպիտակաձյունիկը և որսորդը 2 | The Huntsman: Winter's War | պրինց Վիլիամ |
2016 | Մինչ հանդիպում | Me Before You | Վիլյամ Թրեյլոր |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Sam Claflin Biography
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Who trained at LAMDA? — London Academy of Music and Dramatic Art.
- ↑ «Laura Haddock confirms she and Sam Claflin have welcomed first child». Mail Online. Վերցված է 2016-01-19-ին.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմ Քլաֆլին» հոդվածին։ |
|