Jump to content

Յոզեֆ Բոյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոզեֆ Բոյս
գերմ.՝ Joseph Beuys
ԿեղծանունBoĭs, Iosef, Bojs, Joze և Beuys, Joseph (Joseph Heinrich)
Ծնվել էմայիսի 12, 1921(1921-05-12)[1][2][3][…]
ԾննդավայրԿրեֆելդ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Գերմանական ռայխ[4][5]
Վախճանվել էհունվարի 23, 1986(1986-01-23)[2][6][3][…] (64 տարեկան)
Մահվան վայրԴյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[7][4]
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունFreiherr-vom-Stein-Gymnasium? և Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ, պարուսույց, նկարիչ, համալսարանի դասախոս, նկարազարդող, լուսանկարիչ, կոնցեպտուալ արվեստագետ, performance artist, նկարիչ-փորագրող և գծանկարիչ
ՈճFluxus?
Ժանրկոնցեպտուալիզմ[8][9]
Թեմաներկատարողական արվեստ
Ուշագրավ աշխատանքներHow to Explain Pictures to a Dead Hare?
ՈւսուցիչEwald Mataré?
ԱշակերտներAnselm Kiefer?, Lothar Baumgarten?, Peter Angermann?, Յորգ Իմենդորֆ և Anatol Herzfeld?
Պարգևներ
ԿուսակցությունThe Greens?
Կայքbeuys.org
ստորագրություն
Изображение автографа
 Joseph Beuys Վիքիպահեստում

Յոզեֆ Բոյս (գերմ.՝ Joseph Beuys; մայիսի 12, 1921(1921-05-12)[1][2][3][…], Կրեֆելդ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Գերմանական ռայխ[4][5] - հունվարի 23, 1986(1986-01-23)[2][6][3][…], Դյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[7][4]), գերմանացի նկարիչ, պոստմոդեռնիզմի գլխավոր տեսաբաններից մեկը։

Կենսագրություն

Յոզեֆ Բոյսը ծնվել է 1921 թվականի մայիսի 12-ին Կրեֆելդում՝ Յոզեֆ Յակոբ Բոյսի (1888-1958) և Յոհաննա Մարիա Մարգարետ Բոյսի (1889-1974) ընտանիքում։ Նույն տարվա աշնանը ընտանիքը տեղափոխվել է Ստորին Հռենոսի (Գերմանիա) Կլեվե արդունաբերական քաղաք, որը մոտ է հոլանդական սահմանին։ Այնտեղ Յոզեֆը հաճախել է տարրական կաթոլիկ դպրոց, ապա գիմնազիա։ Ուսուցիչներն անմիջապես նկատել են, որ տղան նկարելու տաղանդ ունի: Բացի այդ, նա հաճախել է դաշնամուրի և թավջութակի դասերի։ Մի քանի անգամ այցելել է ֆլամանդացի գեղանկարիչ և քանդակագործ Աքիլես Մոորտգատի արվեստանոց։

Դեռևս դպրոցական ուսուցման ժամանակ Բոյսն ուսումնասիրել է գեղարվեստական գրականության մեծ մասը․ անտրոպոսոֆիայի հիմնադիր Ռուդոլֆ Շտայների գիտական շարադրությունները, Շիլլերի, Գյոթեի, Շոպենհաուերի և Նովալիսի ստեղծագործությունները, բժշկության, արվեստի, կենսաբանության և կենդանաբանության վերաբերյալ աշխատությունները: Բոյսի խոսքով՝ 1933 թվականի մայիսի 19-ին (այսինքն այն ժամանակ, երբ նացիստական կուսակցությունը սկսել է զանգվածային ակցիաներ կազմակերպել ոչ պիտանի գրականության այրման ուղղությամբ) իր դպրոցի բակում «… այդ մեծ, բոցավառ կույտից» փրկել է Կառլ Լիննեյի «Բնության համակարգը» գիրքը։

1936 թվականին Բոյսը դարձել է Հիտլերյուգենդի անդամ։ Քանի որ կազմակերպության անդամակցությունը դարձել է պարտադիր, ավելի շատ երեխաներ և դեռահասներ են անդամակցվել։ 1936 թվականի սեպտեմբերին, երբ ընդամենը 15 տարեկան էր, մասնակցել է Նյուրնբերգում կայացող բողոքի ցույցին։

1939 թվականին աշխատել է կրկեսում և մոտավորապես մեկ տարի հոգ է տարել կենդանիների մասին։ 1941 թվականի գարնանն ավարտել է դպրոցը։ Այդ ժամանակ պատերազմն արդեն ընդգրկել էր ամբողջ աշխարհը։

1941 թվականին Բոյսը եղել է Լյուֆտվաֆեի կամավոր։ Զինվորական ծառայությունը սկսել է Պոզնանում, Հայնց Սայլմանի հրամանատարության ներքո՝ որպես ռադիստ։ Նրանք երկուսն էլ տեղական համալսարանոմ մասնակցել են կենսաբանության և կենդանաբանության դասախոսությունների։ Այդ նույն ժամանակ Բոյսը սկսել է լրջորեն ուսումնասիրել նկարչի կարիերան։

1942 թվականին Բոյսը տեղափոխվել է Ղրիմ։ 1943 թվականից դարձել է Ju 87 ռմբակոծիչի ետին հրաձիգը։ Այս ժամանակի նկարներում և էսքիզներում, որոնք հասել են մեր օրերը, արդեն դրսևորվել է նրա բնորոշ ոճը: Այն փաստը, որը չի տարբերվում հորինվածքից 1944 թվականի մարտի 16-ի իր ինքնաթիռի վթարն էր Ղրիմի Թելմանովսկի շրջանի Ֆրայֆելդ գյուղի մետ, որն էլ հանդիսանում է իր «անձնական առասպելաբանության» սկիզբը։

Այս իրադարձությունը նկարիչի կարիերայի սկզբնակետն է եղել. «Վերջին բանը, որը ես հիշում եմ, այն էր, որ ցատկելու համար շատ ուշ էր, շատ ուշ` պարաշյուտը բացելու համար: Բարեբախտաբար, ես չէի ամրացել: «Ես միշտ գերադասում էի ազատությունը ամրագոտուց ... Իմ ընկերը ամրացվել էր, և նրանից գրեթե ոչինչ չէր մնացել, որ իրեն նման լիներ»: Ինքնաթիռը ընկավ գետնին, և դա ինձ փրկեց, չնայած ես վնասվածքներ էի ստացել դեմքի և գանգի ոսկորների վրա ... Հետո պոչը շրջվեց, և ես ամբողջովին թաղվեցի ձյան մեջ: Թաթարներն ինձ գտան մեկ օր անց: Ես հիշում եմ ձայները, ասում էին «Ջուր», ես զգում էի հալված ճարպի և կաթի հոտը: Նրանք մարմինս ճարպով ծածկեցին, որպեսզի օգնեն ջերմությունը վերականգնել և տաքացնելով փաթաթեցին ինձ:

Միևնույն ժամանակ ականատեսները պնդում են, որ օդաչուն մահացել է վթարից անմիջապես հետո, Բոյսը անգիտակից է եղել և հայտնաբերվել է որոնողական թիմի կողմից: Այն ժամանակ գյուղում թաթարներ չեն եղել: Չնայած դա չի հակասում Բոյսեի խոսքերին, որոնք միշտ ասում էին, որ իր կենսագրությունը սեփական մեկնաբանության առարկա է: Բայց գլխավորն այն է, որ այս պատմությունը Բոյսեի գեղարվեստական անհատականության ծագման առասպելն է: Բոյսը տեղափոխվել է ռազմական հիվանդանոց, որտեղ նա մնացել է երեք շաբաթ՝ մարտի 17-ից ապրիլի 7-ը:

Չնայած նրա վնասվածքներին Բոյսը վերադարձել է Արևմտյան ճակատ՝ 1944 թվականի օգոստոսին՝ վատ սարքավորված վայրէջքային ստորաբաժանումում և ավելի քան հինգ անգամ վիրավորվել է ճակատամարտում: 1945 թվականի մայիսի 8-ին գերմանական բանակի պարտությունից մեկ օր անց Բոյսը գերի է ընկել Կուկհավենում և ուղարկվել բրիտանական ճամբար, որտեղից էլ նրան ազատել են նույն տարվա օգոստոսի 5-ին: Նա վերադարձել է իր ծնողների մոտ, որոնք տեղափոխվել են Քլեվու արվարձան:

1947-1951 թվականներին սովորել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ նրա հիմնական ուսուցիչը եղել է քանդակագործ Էվալդ Մաթարը:

1967 թվականի հունիսը Արևմտյան Բեռլինի համար նշանավորվել է ուսանողական մեծ ցույցով։ Ոստիկանության հետ բախումից հետո մասնակիցներից մեկը մահացել է։ Ի պատասխան այս իրադարձության՝ Յոզեֆ Բոյսը ստեղծում է իր քաղաքական կուսակցությունը, որում ընդգրկված էին բացառապես ուսանողներ: Նրանց հիմնական պահանջներից էին ինքնակառավարումը ուսանողների համար և բոլորի համար համալսարանի բացարձակ անվճար ընդունելությունը: 1961 թվականին Դյուսելդորֆի ակադեմիայում պրոֆեսորի կոչում ստացած նկարիչը հեռացել է 1972 թվականին, այն բանից հետո, երբ նա և իր չընդունված դիմորդները բողոքեցին և «գրավեցին» նրա քարտուղարությունը: 1978 թվականին դաշնային դատարանը ազատումն անօրինական է ճանաչել, բայց Բոյսն այլևս չի ընդունել պրոֆեսորադասախոսական կազմը՝ փորձելով հնարավորինս անկախ լինել նահանգից:

1970 թվականին Յոզեֆ Բոյսը Դյուսելդորֆում եղել է քանդակագործության պրոֆեսոր։ Kunstakademie Düsseldorf-ում նրա ամենաերիտասարդ ուսանողը եղել է Էլիաս Մարիա Ռետին, որը նրա հետ քանդակագործություն էր սովորում ընդամենը տասնհինգ տարեկան հասակում[10]:

1974 թվականին մեծամասշտաբ պլանները սկսում են կյանքի կոչվել։ Հայնրիխ Բյոլ հետ համատեղ նա բացում է միջազգային մակարդակի Ազատ համալսարան, որի ուսանողը կարող էր դառնալ բացարձակապես ցանկացած մեկը, առանց տարիքային սահմանափակման։ Բացի այդ, ոչ մի ընդունելության մրցույթ չանցնելով: Նրա ակտիվությունը բավական էր ամեն ինչի համար, թեև Յոզեֆն ինքն իրեն հռչակել է արվեստի մարդ, որը հեռու է քաղաքականությունից։  

1975 թվականին նկարիչը սրտի ծանր կաթված է ստացել:

Ձախ ընդդիմության ալիքի վրա նա հրապարակել է «սոցիալական քանդակ» (1978) մասին մանիֆեստ՝ դրանում արտահայտելով «ուղիղ ժողովրդավարության» անարխո-ուտոպիական սկզբունքը, որը կոչված է փոխարինելու առկա բյուրոկրատական մեխանիզմները անհատական քաղաքացիների և կոլեկտիվների ազատ ստեղծագործական կամքի հանրագումարով: 1983 թվականին իր թեկնածությունն է առաջադրել Բունդեսթագի ընտրություններում («Կանաչների» ցուցակում), սակայն պարտություն է կրել։

Բոյսը մահացել է Դյուսելդորֆում 1986 թվականի հունվարի 23-ին:

Վարպետի մահից հետո ժամանակակից արվեստ յուրաքանչյուր թանգարան ձգտել է նրա արվեստի առարկաներից մեկը պատվավոր հուշի կերպով կանգնեցնել առավել նշանավոր վայրում։ Այդ հուշերից ամենանշանավորը, և միևնույն ժամանակ առավել բնորոշը՝ «Աշխատանքային Բլոկ»-ը գտնվում է Հեսսենի Դարմշտադտ քաղաքի թանգարանի անֆիլադ սրահում։

Ստղծագործություն

Beuys Filtz TV von Lothar Wolleh
Յոզեֆ Բոյսը և Էրվին Հերիխը։ Ողբացող ծերունիներ։ Քյոլն, 1954

1940-1950-ական թվականների վերջին նրա գործերում գերակշռում էր «պրիմիտիվ» ոճը, նկարում էր ջրաներկով և կապարե բույթով ժայռապատկերաների նման՝ նապաստակների, որմզդեղնի, ոչխարների և այլ կենդանիների պատկերով: Նա զբաղվում էր քանդակագործությամբ ՝ Վ.Լեմբրուկի և Մատարի էքսպրեսիոնիզմի ոգով, կատարում էր գերեզմանաքարերի մասնավոր պատվերներ: Նա զգում էր Ռ.Շտայների մարդաբանության խոր ազդեցությունը:

1960-ական թվականների առաջին կեսին նա դարձավ «Fluxus»-ի հիմնադիրներից մեկը, որը փերֆորմանս արվեստի հատուկ բազմազանություն էր և ամենատարածվածն էր Գերմանիայում: Ցայտուն խոսնակն ու ուսուցիչը, իր գեղարվեստական ​​գործողություններով միշտ դիմել էր հանդիսատեսին հրամայական քարոզչական էներգիայով։ Այս ժամանակահատվածում հաստատուն է դարձնում սեփական իմիջը (ֆետրե գլխարկը, թիկնոցը, ձկնորսության բաճկոնը):

Բոյսի հայտնի ներկայացումները

«Սիբիրական սիմֆոնիա, մաս 1»

1962 թվականի նախագիծ։ Այս աշխատանքում Բոյսը նախ հայտնվեց մահացած նապաստակի տեսքով: Այս նախագծի երկրորդ տարբերակը կոչվում է «Եվրասիա» (1966

«Ինչպես նկարը բացատրել մահացած նապաստակին»

1965 թվականի նախագիծ։ Նապաստակի դիակով, որին վարպետը «դիմում էր», գլուխը ծածկելով մեղրով և ոսկուց նրբաթիթեղով, Բոյսը տեղափոխվում է պատկերասրահ մի նկարից մյուս նկարի մոտ գնալով, «բացատրում է» մահացած նապաստակին, թե ինչպիսի պատկեր է:

«Դաշնամուրի համասեռ ներթափանցում»

1966 թվականի նախագիծ։

Ցուցահանդեսներ

Հիշատակ

Գրականություն

  • Бычков В. Эстетика. — М.: Гардарики, 2004. — 556 с. — .
  • Герольд Й. 16.03.1944. Один день из жизни Йозефа Б. / Й. Герольд; авт.-ст. В. Гуркович и П. М. Пиксхауз; фот. Й. Либхена. — [Симферополь] : Крым. респ. краевед. музей, [2001].

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Joseph Beuys (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kunstindeks Danmark (դան.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Կերպարվեստի արխիվ
  5. 5,0 5,1 5,2 https://zkm.de/en/person/joseph-beuys
  6. 6,0 6,1 6,2 Joseph Beuys // Benezit Dictionary of ArtistsOUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00018950
  7. 7,0 7,1 7,2 Encyclopædia Britannica
  8. Artnet — 1998.
  9. http://www.artnet.com/artists/joseph-beuys/
  10. «Elias Maria Reti - Künstler - Biografie» (գերմաներեն). www.eliasmariareti.de. Արխիվացված է օրիգինալից 2018-12-18-ին. Վերցված է 2018-12-20-ին.
  11. Толстова А. Терапевтическое влечение // Коммерсантъ Weekend. — 2012. — 7 сент.
  12. Васильева Ж. Икар, который выжил // Российская газета. — 2012. — 13 сент.

Արտաքին հղումներ

Աղբյուրներ

  • Tisdall C. Joseph Beuys. — Ն. Յ.: Guggenheim Museum, 1979։
  • Borer A. The Essential Joseph Beuys. — : Thames and Hudson, 1996։
  • Hiltrud Oman Joseph Beuys. Die Kunst auf dem Weg zum Leben. — München: 1998 (Heyne). — ISBN 3-453-14135-0։
  • Rosenthal M. Joseph Beuys: Actions, Vitrines, Environments. — : Tate, 2005։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Բոյս» հոդվածին։