Jump to content

Կինոպրոյեկցիոն էկրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրոյեկցիոն էկրանը կինոթատրոնում

Կինոպրեյեկցիոն էկրան, հարթ կամ կոր մակերևույթ, որի վրա պրոյեկտվում է կինոնկարը։ Լույսի հավասար ցրման դեպքում հանդիսասրահի ցանկացած կետում կինոպրեյեկցիոն էկրանի պայծառությունն ընկալվում է միևնույն ձևով։ Պատկերի պայծառությունը պայմանավորված է կինոպրեյեկցիոն էկրանի լուսա տեխնիկական բնութագրերով և կինոպրոյեկցիոն ապարատի օգտակար լուսային հոսքով։ Հիմնական լուսատեխնիկական բնութագրերից են պայծառության գործակիցը, ցրման անկյունը՝ անկյունային զոնան։ Ըստ կինոպրոյեկտման եղանակի կինոպրեյեկցիոն էկրանը լինում է՝ լուսանդրադարձնող (մակերևույթը անթափանց է, պատկերը դիտվում է այն կողմից, որ կողմից պրոյեկտվում է կինոնկարը) և լուսաթափանց (էկրանը կիսաթափանց է, կինոնկարը էկրանի վրա պրոյեկտվում է հանդիսատեսի հակառակ կողմից)։ Առավել տարածված են լուսանդրադարձնող կինոպրեյեկցիոն էկրանները, որոնք, ըստ լույսի ցրման, լինում են դիֆուզային-ցրող (սպիտակափայլատ) և ուղղորդված-ցրող։ Ստերեոպրոյեկտման համար կիրառվում է ռաստարային կինոպրեյեկցիոն էկրան.։ Լուսաթափանց Կինոպրեյեկցիոն էկրանները կիրառվում են ցերեկային լույսով աշ խատող կինոսարքավորումներում կամ արհեստականորեն լուսավորված շինություններում։ Կինոպրեյեկցիոն էկրանները տարբերվում են նաև ըստ կինեմատոգրաֆի տեսակների։ Խոշոր կինոթատրոնում կինոպրեյեկցիոն էկրանի լայնությունը հասնում է 30մ և ավելի, իսկ սիրողական նպատակների համար՝ 0, 8 մ և ավելի։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինոպրոյեկցիոն էկրան» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 437