Հիսաիսին երաժշտությամբ սկսել է զբաղվել հինգ տարեկանից՝ հաճախելով ջութակի դասերին։ Երաժշտական մինիմալիզմը, որը բնութագրուն է նրա երաժշտությանը բնորոշ հնչողությունը՝ Հիսաիսին հետաքրքրվել է երաժշտական քոլեջում ուսանելու ժամանակ, որտեղ նա ընդունվել է1969 թվականին՝ կոմպոզիտորի մասնագիտությանը սովորելու համար։ Իր առաջին ալբոմը՝ «Information», նա թողարկեց 1982 թվականին։ 1983 թվականինԻսաո ՏաքահատանՀայաո Միյաձակիին խորհուրդ տվեց Հիսաիսինին՝ «Նավշիքան հողմերի հովտից» մանգային ուղեկցող ալբոմ գրելու համար։ Միյաձակին այնքան է դուր եկել երիտասարդ երաժշտի աշխատանքը, որ առաջարկել էր նրան երաժշտություն գրել Նավշիքան հողմերի հովտից ֆիլմի համար։ Այս աշխատանքը Հիսաիսիին հանրաճանաչ դարձրեց։ Ի նշան երախտագիտության նա աշխատել է Միյաձակիի բոլոր հետագա ֆիլմերի վրա։
Բացի լիամետրաժ գեղարվեստական և անիմացիոն ֆիլմերի համար երաժշտություն ստեղծելուց, Հիսաիսին աշխատում է հեռուստատեսության համար և մասնակցում է գովազդի ստեղծմանը։ Նա նաև ստեղծել է Նագանոյում 1998 թվականի Պարաօլիմպիական Խաղերի երաժշտական ձևավորումը։
Հիսաիսին թողարկել է ավելի քան 15 սոլո ալբոմ։ Նա բազմիցս հանդես է եկել և ձայնագրվել է Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախումբի և Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախումբի հետ։ Հատկապես սերտ հարաբերությունները են կապում Հիսաիսիին Ճապոնական նոր ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ 2004թվականին նա գլխավորում է Ճապոնական նոր ֆիլհարմոնիկ նվագախմբի ներսում, այսպես կոչված, Համաշխարհային երազանքի նվագախմբի կազմավորումը(անգլ.՝ world Dream Orchestra), նրանք կատարում են դասական և ժամանակակից երաժշտությունը, որը հեշտ է ընկալվում՝ հիմնականում ամառային ամիսներին[5]։
Սկավառակագրություն
Սոլո Ալբոմներ
Ալբոմ
Թողարկման ամսաթիվը
Melodyphony Best of Joe Hisaishi
2010-10-27
Melodyphony Best of Joe Hisaishi, Limited Special Edition
2010-10-27
Minima_Rhythm
2009-08-12
Another Piano Stories〜The End of the World〜
2009-02-18
Piano Stories Best ’88-’08
2008-04-16
Asian X.T.C.
2008-04-16
RAKUEN / MALDIVES
2006-04-26
WORKS III
2005-07-27
FREEDOM Piano Stories 4
2005-01-26
PRIVATE
2004-01-21
2003 LIVE BEST KUSOBIJUTSUKAN
2003-10-22
ETUDE
2003-03-12
Curved Music II
2003-01-29
Super Orchestra Night 2001
2002-07-26
ENCORE
2002-03-06
Shoot The Violist
2000-05-17
WORKS II
1999-09-22
NOSTALGIA Piano Stories III
1998-10-14
WORKS I
1997-10-15
Piano Stories II
1996-10-25
MELODY Blvd.
1995-01-25
Chijo No Rakuen
1994-07-27
Symphonic Best Selection
1992-09-09
My Lost City
1992-02-12
I am
1991-02-22
Pretender
1989-09-21
Illusion
1988-12-21
Piano Stories
1988-07-21
Curved Music
1986-09-25
α-BET-CITY
1985-06-25
Information
1982-10-25
MKWAJU
1981-08-21
Սաունդթրեկեր
Անվանում
Թողարկման ամսաթիվը
Kaze Tachinu
2013-07-13
La Follia /Vivaldi/ arranged by Joe Hisaishi Pandane to tamago himeOriginal Sound Track
↑Кандзи фамилии «Хисаиси» могут читаться как «Куиси». См. Иванов Б. А. VII.2. Студия «Мэдхаус» // Введение в японскую анимацию. — 2-е изд. — М.: Фонд развития кинематографии; РОФ «Эйзенштейновский центр исследований кинокультуры», 2002. — 336 с. — ISBN 5-901631-01-3