Jump to content

Սեբաստիանո Նելա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:17, 8 Ապրիլի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Սեբաստիանո Նելա
Անձնական տվյալներ
Ազգությունը Իտալացի
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 13, 1961 (63 տարեկան)
Ծննդավայր Ռապալլո, Իտալիա Իտալիա
Հասակ 177 սմ
Քաշ 73 կգ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
Իտալիա Ջենոա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1978–1981 Իտալիա Ջենոա 70 (6)
1981–1992 Իտալիա Ռոմա 281 (16)
1992–1993 Իտալիա Նապոլի 34 (0)
Ընդհանուր 385 (22)
Ազգային հավաքական
1981-1982 Իտալիա Իտալիա Մ-21 5 (0)
1984–1987 Իտալիա Իտալիա 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սեբաստիանո Նելա (իտալ.՝ Sebastiano Nela, ծնվել է 1961 թվականի մարտի 13-ին Ռապոլլոյում, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, ով իր ողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է իտալական երեք ակումբներում՝ Ջենոայում, Ռոմայում և Նապոլիում, ինչպես նաև Իտալիայի ազգային հավաքականում։ Նա իր կարիերայի 11 տարիները նվիրել է Ռոմային։

Սեբաստիանոն ձախլիկ է, նա իր կարիերան սկսել է Ջենոայում։ Հետագայում տեղափոխվեց մայրաքաղաքային Ռոմա, որտեղ և անցկացրեց իր կարիերայի մեծ մասը, Նելան իր անդրանիկ հանդիպումը Ռոմայի կազմում անցկացրեց 1981 թվականի սեպտեմբերի 13-ին Ավելլինոյի դեմ խաղում, որը ավարտվեց 0։ 0 հաշվով[1]։ 1983 թվականին Ռոմայի կազմում մասնակցելով 28 հանդիպման Նելան դարձավ Իտալիայի չեմպիոն[1]։ Նելայի հաջող ելույթներից հետո նա հրավիրվեց ազգային հավաքական մասնակցելու 1986 թվականի աշխարհի առաջնությանը, սակայն հավաքականը դուրս մնաց 1/16-ից փուլից, իսկ Նելան այդպես էլ դուրս չեկավ խաղադաշտ։ Հավաքականում առաջին հանդիպումը անցկացրեց Գերմանիայի դեմ 1984 թվականի մայիսի 22-ին[2]։ Նելան Իտալիայի ազգային հավաքականում ընդհանուր առմամբ անցկացրեց 5 հանդիպում, ինչպես նաև 3 հանդիպում անցկացրեց Լոս Անջելեսում կայացած 1984 թվականի օլիմպիական խաղերում, որտեղ օգնեց իտալացիներին գրավել 4-րդ տեղը առաջնությունում[3]։

1987 թվականին Նելան լուրջ վնասվածք ստացավ, որի պատճառով բաց թողեց 1 տարի։ Հայտնի իտալացի երգիչ Անտոնելլո Վենդիտտին իր "Correndo correndo" երգը նվիրեց Նելային, այդ երգը տեղ գտավ 1988 թվականին նրա թողարկած In questo mondo di ladri ալբոմում[4]։

Նելան հեռացավ Ռոմայից 1992 թվականին և միացավ Նեապոլը ներկայացնող Նապոլիին։ 1993/94 մրցաշրջանից հետո Սեբաստիանոն ավարտեց ֆուտբոլային կարիերան։

Կարիերան ավարտելուց հետո Նելան աշխատում էր որպես սպորտային մեկնաբան որոշ հանրահայտ տեղական և արբանյակային ալիքներում, իսկ ներկայումս աշխատում է Mediaset Premium հեռուստալիքում[5]։

Սեբաստիանո Նելան համարվում է Ռոմայի «Փառքի Սրահի» ֆուտբոլիստներից մեկը։ 2012-ին ընտրված 11 ֆուտբոլիստներից հետո, 2013 թվականին նրանց միացան ևս 4-ը, որոնցից մեկն էր հենց Սեբաստիանոն[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Il Campionato 1982-'83» (Italian). Geocities. 1999 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Italy - International Matches 1980-1989». Rec.Sport.Soccer Statistics Foundation. 2002 թ․ հունիսի 6. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
  3. «Sebastiano Nela». FIFA. 2009 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
  4. «"Lacrime di...gioia" per sensi?» (Italian). Splinder.com. 2006 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Eurosport to host Sebastiano Nela on Malta visit». The Malta Independent. 2007 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 8-ին.
  6. asroma.it, ed. (2013 թ․ հուլիսի 22). «Hall of Fame». Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.