Դիանա Արբուս
Դիանա Արբուս անգլ.՝ Diane Arbus | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1923[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] |
Մահացել է | հուլիսի 26, 1971[1][2][3][…] (48 տարեկան) |
Մահվան վայր | Գրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | սպիտակ ամերիկացի և ռուս |
Կրթություն | Ֆիլդսթոնի էթիկական-մշակութային դպրոց |
Երկեր | Child with Toy Hand Grenade in Central Park? |
Մասնագիտություն | լուսանկարիչ, fashion photographer և արվեստագետ |
Ամուսին | Allan Arbus? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Doon Arbus? |
Diane Arbus Վիքիպահեստում |
Դիանա Արբուս (անգլ.՝ Diane Arbus, մարտի 14, 1923[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] - հուլիսի 26, 1971[1][2][3][…], Գրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]), ամերիկացի լուսանկարիչ, Նյու Յորքի վավերագրական դպրոցի ներկայացուցիչ։ Դիանա Արբուսը վավերագրական լուսանկարչության կենտրոնական դեմքերից է։ Չնայած իր մարգինալ էսթետիզմին՝ նա 20-րդ դարի ամենաազդեցիկ լուսանկարիչներից մեկն է։
Կենսագրություն
Մանկության և դեռահասության տարիները
Դիանա Արբուսը ծնվել է 1923 թվականի մարտի 14-ին Գրինվիչ-Վիլիջում, որը քաղաք է Նյու-Յորքում։ Դ. Արբուսը մեծացել է ֆինանսապես կայուն ընտանիքում, որն ուներ սեփական մորթու խանութ։ Նեմիրովները հրեա ընտանիք էին Ռուսաստանից ներգաղթած, որը կարողացել էր կայունացնել ֆինանսական վիճակը Մեծ ճգնաժամի տարիներին։ Դիանայի հայրը՝ Դեյվիդը, մեծապես ոգեշնչվում էր բիզնես-գաղափարներով, և աշխատում էր օրվա գրեթե մեծ մասը։ Դիանայի մայրը՝ Գետրուդան, վարում էր հարուստ ամերիկուհու կենսակերպ, և երեխաներին նվիրվելու ժամանակ չուներ։ Երեխաների դաստիարակությամբ զբաղվում էին դայակները (յուրաքանչյուրն երեխա ուներ իր դայակը)։ Փոքրիկ Դիանան առավել կապված էր կրտսեր եղբոր՝ Հովարդի (ավելի ուշ նա դառնալու է հայտնի պոետ) և փոքրիկ քրոջ՝ Ռենեի հետ։ 1920-ական թվականներից Դիանան հաճախում է ժամանակի էթիկական հայտնի դպրոցներից մեկը, կարողանում է մտնել Բաղեղի լիգայի համակարգ, իսկ ավելի ուշ սկսում է հաճախել Ֆիլդստոնի էթիկական դպրոց, որտեղ կերպարվեստում փայլում է իր տաղանդով։ Դիանայի հայրը խրախուսում էր դստեր գեղարվեստական հակումները։ Վերջինս խնդրում է Դ. Թոմփսոնին նկարչության դասեր տալ Դիանային։ Նկարչուհի Թոմփսոնը գրաֆիկական արվեստը ուսումնասիրել էր գերմանացի հայտնի Էքսպրեսիոնիստ նկարիչ Գեորգ Գրոսի մոտ և հաճախ էր իր աշակերտուհու՝ Դիանայի առջև բացում իր ստեղծագործական նվիրվածությունը։ 1937 թվականին Դիանան հանդիպում է ապագա դերասան Ալան Արբուսին, և որոշ ժամանակ անց որոշում է ընդունում՝ Ալանի հետ ամուսնանալու:Դիանայի ամուսնական մտադրությունը խանգարելու համար Դիանայի ծնողները նրան ուղարկում են ամառային դասընթացների։ Այդ ժամանակ է, որ Դիանան ծանոթանում է Ալեքսեյ Էլիոթի հետ (վերջինս 1937 թվականին զբաղեցնելու է Թայմ ամսագրի գեղարվեստական խմբագրի պաշտոնը)։ Դիանան իր կյանքում սիրահարվում է երկրորդ անգամ, և այդ տղամարդը Ալ. Էլիոթն էր։
Ստեղծագործության առաջին շրջան. 40-50-ական թվականներ
1941 թվականին 18-ամյա Դիանան ծնողների կամքին հակառակ ամուսնանում է Ալան Արբուսի հետ։ Դիանային թվում էր, որ ամուսնանալով կփախչի ծնողների գերիշխանությունից։ Շուտով ծնվում են Դիանայի երկու դուստրերը։ 1945 թվականին ծնվում է Դաուն, իսկ 1954 թվականին՝ Էմին։ Դիանան մանկության տարիներին զգացել էր մայրական քնքշանքի պակաս, և ամեն ինչ անում էր, որ շատ ժամանակ անցկացներ իր երեխաների հետ։ Ա. Արբուսը ուներ երկու աշխատանք, որոնց զուգահեռ զբաղվում էր լուսանկարչությամբ։ 1943 թվականին Ա. Արբուսը ավարտում է լուսանկարչական դասընթացները։ Ամուսնուն օգնելու համար Դիանան 1946 թվականին աշխատում է նորաձևության լուսանկարիչ։ Առաջին պատվիրատուն դառնում է հայրը, ով հաճախ էր դստերը ֆինանսապես օգնում՝ լուսանկարչական սարքավորումներ ձեռք բերելու համար։ 1937 թվականին ամուսինների աշխատանքները ներկայացվել են անգլ.՝ Condé Montrose Nast; -ի հրատարակչության ղեկավարությանը։ Նրանք փոքրաթիվ պատվերներ են ստանում Վոգ նորաձևության ամսագրի համար։ Այս համատեղ նախագծում Ալանը պատասխանատու էր նկարահանման գործընթացի և տեխնիկական աշխատանքների համար, իսկ Դիանան՝ հայեցակարգի և ոճի։ Աջակցելով գեղարվեստական նկարահանման գաղափարին՝ Արբուսը հանդես է եկել ոչ ֆորմալ մոտեցմամբ։ Ալանը և Դիանան պահպանում էին նորաձև լուսանկարչության կանոնները, բայց միևնույն ժամանակ կասկածի տակ են դրել նրա կոշտ սահմանները։ Ամբողջ 1951 թվականը նրանք շրջագայել են Եվրոպայով։ Դիանան իր համար բացահայտում է ինքնաարտահայտման հնարավորություններ, և հասկանում է, որ աշխարհին ունի ասելիք՝ լուսնկարչությամբ։ Ալանի հետ նա Փարիզի Վոգ ամսագրի համար նկարահանումներ է սկսում։ 1950-ական թվականների կեսերին ամուսինները ծանոթանում են Ռիչարդ Ավեդոնի հետ։ Վերջինս ամուսիններին ծանոթացնում է ամերիկյան խոշորագույն լուսանկարիչների հետ։ Դիանան և Ռ. Ավեդոնը երկար ժամանակ պահպանում են իրենց մտերմությունը և միմյանց արվեստների երկրպագուներն են դառնում։ Այդ շրջանում էր, որ Դիանայի մոտ սրվում է ընկճախտը, որի պատճառը գալիս էր մանկության տարիներից։ Այդ շրջանում Դիանան անընդհատ դժգոհ էր իր աշխատանքներից։ Ալանը միշտ կնոջ կողքին էր, սակայն 1957 թվականին վրա է հասնում նյարդային հերթական նոպան, որի արդյունքում նրանք դադարեցնում են համատեղ աշխատելը։ Մինչ Ալանը զբաղվում էր իրենց լուսանկարչատան հարցերով, Դիանան սկսկում է աշխատել միայնակ։ Մասնագիտական կյանքի ընդմիջմանն ու ձախողումին հետևում է անձնական կյանքը։ Դիանան և Ալանը շարունակում են մնալ ընկերներ մինչև 1969 թվականը, երբ Ալանը որոշում է ամուսնանալ երկրորդ անգամ։ Դիանան փնտրտուքների մեջ էր. նա որոնում էր իր լուսանկարների համար նոր թեմա։ Նա հայտնի լուսանկարիչների մոտ վարպետության դասերի էր հաճախում, սակայն, մեծամասամբ, դժգոհ է մնում իր աշխատանքներից։ Ծանոթանալով Լիզեթ մոդելի հետ՝ սկսում է զբաղվել ծայրահեղ լուսանկարչությամբ։ Հենց մոդելն է Արբուսին համոզել զբաղվել անհատական լուսանկարչությամբ։ Այդ օրվանից նրա բնորդներն են դարձել անտուն մարդիկ և Ապաստանի իրավունք ունեցողները։ Սկում է նկարել նաև Դեվիանտ վարք ունեցող մարդկանց։ Արբուսի լուսանկարները ձեռք են բերում սոցիակալան իմաստ։ 1950-ական թվականների վերջերին Դիանա Արբուսը ներկայացնում է այդ թեմայի շրջանակների լուսանկարները։
60-ական թվականներ. աշխատանքը ամսագրերում
1960 թվականից մինչև 1971 թվականը՝ մահը, Դիանա Արբուսը զբաղվում է ազատ լուսանկարությամբ։ Թանգարանները անընդհատ հետաքրքրություն էին ցուցաբերում Դիանայի լուսանկարների նկատմամբ։ Դիանայի ամսագրերը հետաքրքիր էին իրենց ոչ ստանդարտ հայացքով։ Այդ տարիներին Դ. Արբուսը համագործակցել է Esquire և Harper's Bazaar ամսագրերի հետ, որտեղ նա հանդիպում է Բրոդովիչի շրջանի լուսանկարիչներին (մասնավորապես՝ Ռիչարդ Ավեդոնի և Իրվինգ Փենի հետ)։ Վերջիններս էական փոփոխություններ են կատարում նորաձև լուսանկարչության ոլորտում։ Այս շրջանում Դիանայի լուսանկարները հրապարակվում էին Նյու Յորք Թայմս, Սպորտս իլուսթրեյթիդ, The Show և այլ ամսագրերում։ Ենթադրվում է, որ 11 տարվա ընթացքում նա հրապարակել է 250 ամսագրային և 70 թերթի լուսանկար։ 1966 և 1968 թվականների հեպատիտից հետո Դիանայի մոտ սրվում են նյարդային նոպաները։ Նա բուժման կուրսեր էր անցնում, որը սակայն, նրան այլևս չէր օգնում։ 1971 թվականի հուլիսի 26 -ին ընդունելով բարբիտուրատների մեծ չափաբաժին՝ Դիանա Արբուսը վերջ է դնում իր կյանքին։
Դիանա Արբուսը և «Այլանադակները» ֆիլմը
Դիանայի վրա այս ֆիլմը մեծ ազդեցություն է թողել, որի ռեժիսորը Թոդ Բրոունինգն էր։ 1930-ական թվականներին ֆիլմը խիստ քննադատության արժանացավ և գրեթե մոռացվեց հանրության կողմից։ 1961 թվականին ֆիլմը նորից քննարկման սեղանին էր դրված, սակայն այս անգամ ոչ թե կինեմատոգրաֆիական կողմն էին քննարկում, այլ՝ գեղարվեստական կողմը։ Սովորական դերասանների հետ Ֆիլմում նկարահանվել են նաև ֆիզիկական շեղումներով հերոսներ, ովքեր մշտապես գտնվել են Դ. Արբուսի ուշադրության կենտրոնում։
Դիանա Արբուսի լուսանկարչական ոճը
Դիանա Արբուսի լուսանկարչական ոճը ձևավորվել է Նյու Յորքի լուսանկարչական դպրոցի (այդ թվում՝ Բրոդովիչի դպրոցի) վարպետների ազդեցության ներքո։ Նրա աշխատանքները բովանդակային առումով կապված են վավերագրական ժանրի լուսանկարիչների գործերի հետ՝ Բրասաի։ Նրա պատկերային համակարգի վրա մեծ ազդեցություն է թողել ժամանակակից լուսանկարչությունը։ Նրա աշխատանքների հիմնական բնութագիրը հոգեբանական խորությունն ու մարգինալների նկատմամբ հատուկ հետաքրքրությունն էր, ոչ սովորական տեսք ունեցող մարդիկ, դեվիանտ վարք ունեցողներ։ Նրա լուսանկարների թեման սովորական իրերի կարգի խախտումն էր։ Ենթադրվում է, որ նրա ձեռագրի առանձնահատկությունը ոչ միայն դեվիանտներին պատկերելու ձգտումն էր, այլև սովորական մարդկանց, ովքեր ունեին ոչ սովորական հատկանիշներ։ Արբուսն իր կերպարներին չի պարտադրել որևէ կեցվածք ընդունել, այլ նրանց միշտ տվել է ժամանակ, որպեսզի նրանք տեսախցիկի առաջ կողմնորոշվեին։ Նա միշտ խոստովանել է, որ շեղված վարք ունեցող մարդիկ միշտ իր ուշադրության կենտրոնում են եղել։ Ըստ Դ. Արբուսի՝ նրանք սովորական մարդկանցից տարբերվում են զուտ հոգեբանական խորությամբ ու լարվածությամբ։ 1962 թվականից Արբուսը կիրառել է Rolleiflex ապրանքանիշը։ Դիանա Արբուսը չի կողմնորոշվել ստուդիայում աշխատելու հարցում. նրան հետաքրքրում էր ուղիղ նկարահանումը, որի գլխավոր առավելությունը զգացմունքային լարվածությունն էր և կոմպոզիցիոն բնականությունը։
Ցուցահանդեսներ. «Նոր փաստաթղթեր»
1967 թվականին Դիանա Արբուսի աշխատանքները մասնակցել են նոր փաստաթղթերի ցուցադրման նախագծին, որը կազմակերպել էր Ջոն Շարկովսկին Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում։ Դ. Արբուսի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1972 թվականին՝ մահից մեկ տարի առաջ Ժամանակակից արվեստի թանգարան (Նյու Յորք)-ում։ Այս առթիվ կարևոր է ամերիկացի գրող Սյուզան Զոնտագի վաստակը, ով գրեց էսսե Դ. Արբուսի լուսանկարների առթիվ, որով Դ. Արբուսը վերջնականապես ճանաչվեց որպես 20-րդ դարի լավագույն լուսանկարիչներից մեկը։ 1973 թվականին Դ. Արբուսի լուսանկարների ցուցահանդեսներ կազմակերպվեցին Ճապոնիայում, Արևմտյան Եվրոպայում, Խաղաղ օվկիանոսի ափին։
Դիանա Արբուսը և Սյուզան Զոնտագը
Դիանա Արբուսի լուսանկարները դարձել են ամենախոշոր լուսանկարչական քննադատներից մեկի՝ Սյուզան Զոնտագի մտորումների առարկա։ Դ. Արբուսին է վերաբերում Ս. Զոնտագի «Լուսանկարչության մասին» գիրքը։ Գիրքը գրվել է Դիանայի մահից ամիջապես հետո։ Նախապես Դ. Արբուսի լուսանկարները Ս. Զոնտագի մոտ բացասական կարծիքի տեղիք են տվել. սա մի տեսակ ներքին հակասությունների պատճառ է դարձել։ Սակայն, խորանալով Դ. Արբուսի արվեստի մեջ` Զոնտագը սկսում է հասկանալ Դիանային։
Դիանա Արբուսի ժառանգությունը
1971 թվականին Դ. Արբուսն արդեն հայտնի, ազդեցիկ և նշանավոր լուսանկարիչ էր։ 1972 թվականին Ջոն Շարկովսկին հրատարակում է Դ. Արբուսի լուսանկարների ալբոմը, որը գտնվում է Ժամանակակից արվեստի թանգարան (Նյու Յորք)-ում։ Aperture հիմնադրամի կողմից թողարկված Արբուսի աշխատանքների կատալոգը լուսանկարչության պատմության մեջ ամենաշատ վաճառվող գրքերի թվում է։ Նրա ցուցահանդեսները դիտել են աշխարհում ավելի քան 7 միլիոն մարդ։ Նույն թվականին Դիանա Արբուսի աշխատանքները ներկայացնում էին Վենետիկի բիենելայում։ Նրա լուսանկարներից մեկը գրավել էր Ամենաթանկարժեք լուսանկարների ցանկում 6-րդ հորիզոնականը. 2004 թվականին այն վաճառվել է 478.400 ամերիկյան դոլարով։ Դիանայի դուստրը՝ Դոուն, համագործակցում էր Ռ. Ավեդոնի հետ և նրան օգնում էր «Ալիսան հրաշքների աշխարհում» պիեսի բեմադրման համար։ Ընդհանուր առմամբ, Ավեդոնի հետ նրանց ծանոթությունը վերածվել է երեսուն տարվա համատեղ գործունեության։
Ֆիլմը
2006 թվականին Դ. Արբուսի մասին լույս է տեսել գեղարվեստական-փաստագրական ֆիլմ՝ «Դիանա Արբուսի երևակայական դիմանկարը»՝ Նիկոլ Քիդման-ի և Ռոբերտ Դաունի Կրտսեր-ի մասնակցությամբ։ 12 մլն դոլար բյուջեով նկարը սահմանափակ վարձույթով ԱՄՆ-ում թողարկվել է 2006 թվականի նոյեմբերի 10-ին։ Ռուսական կինոթատրոններում ֆիլմն այդպես էլ չի հայտնվել, այլ թողարկվել է DVD-ով։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Diane Arbus (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Diane Arbus — 2008.
- ↑ 4,0 4,1 4,2 Artnet — 1998.
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.independent.co.uk/life-style/woman-s-studies-1236593.html
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
Արտաքին հղումներ
Դիանա Արբուսի լուսանկարները՝
- Фотографии Дианы Арбус(անգլ.) на artnet.com
- Диана Арбус(անգլ.) на сайте «Мастера фотографии».
- Livingstone J. The Unseen Diane Arbus // 1843 Magazine, 2016, 13 July.(անգլ.) Неизвестные фотографии Дианы Арбус — к открытию выставки Diane Arbus: In the Beginning в ММузее Метрополитен, Нью-Йорк
- Segal D. Double Exposure // Washington Post, 2005, May 12.(անգլ.) — Статья о фотографиях Арбус в Washington Post.
- Лемхин М. Откровения Дианы Арбус // Альманах ЧАЙКА, 2004, 26 марта(ռուս.)
- Статья о Диане Арбус и Роберте Капе в журнале «Народ Книги в мире книг»(ռուս.)
Գրականություն
- Васильева Е. Сьюзен Зонтаг о фотографии: идея красоты и проблема нормы. // Вестник Санкт-Петербургского государственного университета. Серия 15., 2014, вып. 3, с. 64 — 80.
- Сонтаг С. Америка в фотографиях: сквозь тусклое стекло (1972) / О фотографии. (Пер. В. Голышева). М.: Ад Маргинем Пресс, 2013. ISBN 978-5-91103-136-7
- Arbus D. Diane Arbus: An Aperture Monograph. Comp. and edit. Doon Arbus and Marvin Israel. New York: Millerton, 1972. ISBN: o-912334-40-1
- Arthur L. Diane Arbus: Portrait of a Photographer. New York: Ecco Press, 2016. ISBN 978-0-06-223432-2.
- Budick A. Factory Seconds: Diane Arbus and the Imperfections in Mass Culture. // Art Criticism, 1997, vol. 12, № 2, p. 50-70.
- Charrier P. On Diane Arbus: Establishing a Revisionist Framework of Analysis. // History of Photography, 2012 (November), vol. 36, № 4, p. 422—438.
- Davies D. Susan Sontag, Diane Arbus and the Ethical Dimensions of Photography. / Art and Ethical Criticism. (edit. by Garry Hagberg). Oxford: Blackwell, 2008. ISBN 978-1-4051-3483-5.
- Gibson G. Hubert’s Freaks: the Rare-Book Dealer, the Times Square Talker, and the Lost Photos of Diane Arbus. Orlando: Harcourt, 2008. ISBN 978-0-15-101233-6.
- Hulick D. E. Diane Arbus’s Expressive Methods. // History of Photography, 1995, vol. 19, № 2, p. 107—116.
- Jeffrey I. Diane Arbus and the American Grotesque. // Photographic Journal, 1974 (May), vol. 114, № 5, p. 224-29.
- Lee A. W., Pultz J. Diane Arbus: Family Albums. New Haven, Connecticut: Yale University Press, 2003. ISBN 0-300-10146-5.
- Lord C. What Becomes a Legend Most: the Short, Sad Career of Diane Arbus. / The Contest of Meaning: Critical Histories of Photography. (edit. by Richard Bolton). Cambridge, Massachusetts: MIT Press, 1989. ISBN 0-262-02288-5.
- Meyerowitz J.: Westerbeck C. Diane Arbus(անգլ.) / Bystander: A History of Street Photography. N. Y.: Bulfinch, 1994, ISBN 978-0-8212-1755-9
- Shloss C. Off the (W)rack : Fashion and Pain in the Work of Diane Arbus. / On Fashion. (edit. by Shari Benstock and Suzanne Ferriss). New Brunswick, New Jersey: Rutgers University Press, 1994. ISBN 0-8135-2032-0.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիանա Արբուս» հոդվածին։ |
|