Էվելին Վենեյբլ
Էվելին Վենեյբլ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1913[1][2] |
Ծննդավայր | Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 15, 1993[1][2] (80 տարեկան) |
Մահվան վայր | Coeur d'Alene, Այդահո, ԱՄՆ |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Walnut Hills High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և ձայնային դերասանուհի |
Աշխատավայր | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Ամուսին(ներ) | Հել Մոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Էվելին Վենեյբլ (անգլ.՝ Evelyn Venable, հոկտեմբերի 18, 1913[1][2], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ - նոյեմբերի 15, 1993[1][2], Coeur d'Alene, Այդահո, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։
Կենսագրություն
Ծնվել է Ցինցինատիում։ Անգլերենի ուսուցիչներ Էմերսոն Վենեյբլի և նրա կնոջ՝ Դոլորեսի միակ երեխան էր։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Նյու Յորք նահանգի Վասար քոլեջում, իսկ հետո ընդունվել է Ցինցինատիի համալսարան։ Դերասանական կարիերան սկսել է դեռևս դպրոցական տարիներից՝ խաղալով «Ռոմեոն և Ջուլիետ» և «Ինչպես կցանկանաք» բեմադրություններում։ Դեռևս համալսարանի ուսանող եղած ժամանակ մասնակցել է Ուոլտեր Համպդենի «Սիրանո դե Բորժերակ» և «Համլետ» հյուրախաղային ներկայացումներին[3][4]։
Հյուրախաղերի ընթացքում Լոս Անջելեսում ֆիլմերում նկարահանվելու մի քանի առաջարկություն է ստացել և 1932 թվականին պայմանագիր է կնքել «Paramount Pictures»-ի հետ։ Իր կինոկարիերայի հետագա տաս տարիների ընթացքում դերասանուհին նկարահանվել է 23 ֆիլմում, որոնց թվում են՝ «Մահը հանգստյան օր է վերցնում» (1934), «Փոքրիկ գնդապետը» (1935) և «Էլիս Ադամսը» (1935)։ Էվելինը նաև «Columbia Pictures»-ի պատկերանշի համար դարձել է ջահը ձեռքին կնոջ մոդելը։ 1940 թվականին Վենեյբլը հնչյունավորել է «Walt Disney» ստուդիայի «Պինոկիո» մուլտֆիլմի Կապույտ Փերուն։
1934 թվականին ֆիլմերից մեկի նկարահանումների ժամանակ ծանոթացել է օպերատոր Հել Մորի հետ և նույն տարում էլ ամուսնացել։ Զույգն ունի 2 դուստր՝ Դոլորեսը և Ռոզալիան։ 1943 թվականին Վենեյբլը հեռացել է կինոյից՝ նվիրվելով ընտանիքին և երեխաների դաստիարակությանը։ Հետագայում նա ավարտել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանը, որտեղ հետագայում սկսել է դասավանդել դասական հունական պիեսներ։ Էվելին Վենեյբլը մահացել է 1993 թվականին 80 տարեկան հասակում քաղցկեղից, Քեռ դ՚Ալեն քաղաքում՝ Այդահո նահանգում։ Ամերիկյան կինոարտադրության մեջ նրա ավանդը Հոլուվուդյան փառքի ծառուղում նշվում է աստղով[5]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
- ↑ Chierichetti, David. «Evelyn Venable - An Earlier, Gentler Time». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Venable, Evelyn. «moviefone». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Venable, Evelyn. «Hollywood Walk of Fame Directory». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվելին Վենեյբլ» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 18 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Օհայոյում ծնվածներ
- Նոյեմբերի 15 մահեր
- 1993 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Թատրոնի դերասանուհիներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Քաղցկեղից մահացածներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ