Կորալորիզ եռաբաժան
Կորալորիզ եռաբաժան | |
Կորալորիզ եռաբաժան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Խոլորձազգիներ (Orchidaceae) |
Ենթաընտանիք | Էպիդենդրայիններ (Epidendroideae) |
Տրիբա | Epidendreae |
Ենթատրիբա | Calypsoinae |
Ցեղ | Corallorhiza |
Տեսակ | Կորալորիզ եռաբաժան (C. trifida) |
Միջազգային անվանում | |
Corallorhiza trifida |
Կորալորիզ եռաբաժան (լատին․՝ Corallorhiza trifida), խոլորձազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
10-25 սմ բարձրությամբ, բազմամյա, առանց քլորոֆիլի օբլիգատ միկոտրոֆ խոտաբույս է։ Կոճղարմատը կարճ կորալանման է և առանց արմատների։ Ծաղկակիցները սերմնարանից կարճ են։ Խոտաբույսն ունի 3-10 ծաղիկ։ Ծաղկապատի եզրային արտաքին մասերը ներքև են թեքված և միացած՝ առաջացնելով թմբիկ։ Շուրթը եզրերից ատամիկներով է[1]։
Տարածվածություն
Հայաստանում աճում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Վանաձորի շրջակայք)։ Ընդհանուր արեալն ընդգրկում է Կովկասը, բացի Նախակովկասից և Թալիշից, Եվրասիայի արկտիկական և բարեխառը շրջանները և Հյուսիսային Ամերիկան[1]։
Էկոլոգիա
Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1300-1800 մ բարձրությունների վրա և փշատերև անտառներում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։
Պահպանություն
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է 1977 թվականին կատարված միակ հավաքով։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակը աճում է միայն փշատերև անտառներում, որոնք Հայաստանի անտառների աննշան մասն են կազմում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես անհետացած տեսակ։ Ընդգրկված է նաև CITES-ի կոնվենցիայի հավելվածում որպես Orchidaceae ընտանիքի ներկայացուցիչ։ Ընդգրկված չէ Բեռնի կոնվենցիայի հավելվածում[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորալորիզ եռաբաժան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորալորիզ եռաբաժան» հոդվածին։ |
|
|