Ոսկե ձուկ
Ոսկե ձուկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Carassius auratus auratus (Linnaeus, 1758)
| ||||||||||||||
|
Ոսկե ձուկ (լատին․՝ Carassius auratus), ծածանների ցեղի ձկների ենթատեսակ։ Նրա նախահայրը մարդու կողմից ընտելացվել է դեռևս մեր թվարկության VII դարում[1], և հանդիսանում է ակվարիումային ձկների ամենահայտնի ցեղերից մեկը, որն ներառում է ակվարիումային ձկների մի քանի տեսակներ, որոնք ստացվել են բազմադարյա հիբրիդացման ու սելեկցիայի արդյունքում, ինչն էլ իր հերթին մուտացիայի արդյունք է։ Տնային ու առվային «ոսկե ձկների» հին անվանումներից է «ոսկե ծածաները», որն առաջացել է ընդհանուր համակարգային գիտական անվանումից՝ Ծածաններ։
Չինաստանում ձկների բուծման մասին առաջին տեղեկությունները վերաբերում են 10-12-րդ դարերում։ 1611 թվականին այն տարվել է Պորտուգալիա, 1728 թվականին՝ Անգլիա։ Ճապոնիայում ձկներին սկսել են բուծել 16-րդ դարում, իսկ Ռուսաստան է բերվել 17-րդ դարի վերջին։ Մուտացիոն ընտրության և հիբրիդացման շնորհիվ ստացվել են ձկների մեծ թվով ցեղեր, որոնք տարբերվում են գեղեցիկ գունավորմամբ, մեծ, երկար լողակներով, խոշոր աչքերով և այլն։ Բարենպաստ պայմաններում ձկները սեռահասուն է դառնում կյանքի երկրորդ տարում։ Էգը ձվադրում է մինչև 2-3 հազար ձկնկիթ։ Կյանքի տևողությունը ակվարիումում 15-35 տարի է։ Սնվում է թրթուրներով, ջրալվերով, մսի փոքրիկ կտորներով, անձրևորդերով, զանազան շիլաներով և հացով։
Ծագումնաբանությունը
Խմբի անվանումն ընտրվել է «ոսկե ձկների» ցեղի նախաներկայացուցիչնրից մեկի անունից. առաջին ակվարիումային ընտելացված սովորական արժաթե ծածանի (լատին․՝ Carassius auratus)[2] տեսակներից, որն ունի կարմրա-ոսկեգույն երանգ ու մետաղական փայլ, որի շնորհիվ անվանվել է «ոսկե ձուկ»[3]։ Հին ժամանակներում այս տեսակի լավագույն ցեղատեսակները բավականին թանկ էին ոչ միայն որպես սիրելի ընտանի կենդանիներ, այլ նաև կշռվում ու վաճառվում էին ոսկու քաշին համապատասխան գներով։ Նոր ու արտասովոր ոսկե ձկները բավականին թանկ արժեն նաև մեր օրերում, արդարացնելով իրենց տրված անվանման նշանակությունը՝ իրոք «ոսկի»։ «Ոսկե ձկների» խմբում են ներառված նաև Կոյաները, որպես սելեկցիոն զարգացման առվա-ակվարիումային դեկորատիվ ձկնաբուծության ընդհանուր ոլորտի առանձին ճյուղ[4]։
Ռուսերենում ընտանի մանր ակվարիումային ձկների համաչ օգտագործվում է միայն «ձուկ» բառի փաղաքշական տարբերակը՝ «ձկնիկ» (ռուս.՝ «рыба» - рыбка հոգնակի ձևը՝ ռուս.՝ «рыбы» - рыбки), кորպես մանր ու սիրելի ձկներ՝ «ոսկե ձկնիկներ» (ռուս.՝ «золотые рыбки»)
Պատմություն
Ասիայի ոսկե ձկների սելեկցիայի պատմությունը հաշվարկվում է արդեն ավելի քան մեկ հազարամյակ, սկսվելով հավաքածուների նկատմամբ մանկական հետաքրքրությունից. այգիներում, փոքր ամաններում, տակառներում պահում էին այս ձկներից, որպես փոքր ձկների դասական օրինակ։
Չինաստանում ու Կորեայում ավելի քան հազարամյակ առաջվանից ոչ միայն զբաղվում էին ձկնորսությամբ, այլ նաև ոսկե ձկների բուծմամբ ու կիրառմամբ։ Չինացի ձկնաբանների տարիներով սելեկցիոն աշխատանքների շնորհիվ առաջացան մուտացիայի ենթարկված մարմնի նոր ձևեր, լողակների, աչքերի, մաշկային ծածկույթի այլ կառուցվածք ունեցող, այլ գունավորմամբ դեկորատիվ ձկներ, որոնց մեծ մասը այժմ մեզ հայտնի տեսակներն են։
Կարմիր թեփուկներ ունեցող ոսկի ձկների մասին առաջին գրավոր հիշատակությունները հայտնաբերվել են Չինաստանից՝ Ցին արքայատոհմի (մեր թվարկության 265-420 թվականներ) ժամանակահարվածից։ Այդ ժամանակ այդ ձկներից հայտնաբերվել էին Հոնգա գետի (որը հոսում է Չինաստանի հարավի ու Վիետնամի հյուսիսի սահմաններով) շրջանի Լուշան լեռան լճերից մեկում, որը մոտ է ժամանակակից Շենսի պրովինցիային[5] Հին չինական Շան խայ ցզին տրակտատում ևս կա «կարմիր ծածան»-ի մասին նկարագրություն, որը վերագրվում է վեր թվարկությունից առաջ վերջին դարերին։ Սակայ չկան ստույգ, ճշգրիտ ապացույցներ այն մասին, որ հենց այդ ձկներն են ժամանակակից ոսկե ձկների նախնիները։ Վարկած կա, որ կարմիր գույնը Տան դինաստիայի (մեր թվարկության 618-907 թվականներ) ժամանակաշրջանի ընտանի ձկների սիրահարների համբերատար սելեկցիոն աշխատանների արդյունքն է[6] :
Հնարավոր է, որ ոսկե ձկների անսովոր ձևերի առաջացման մեջ իրենց դերն են ունեցել բուդդիզմի հետևորդները. թշվառների նկատմամբ իրենց կարեկցանքն արտահայտելու համարնրանք արհեստական ամբարներ էին ստեղծում անճոռնի ձկների համար, չկիրառելով նրանց սննդի մեջ։ Այդ ձևով Չինաստանում սկսեցին ի հայտ գալ «բարեսիրտ լճեր»[7], իսկ կենդանի օրգանիզմների պաշտպանությունը կոչվեց «ֆան-շեն» (ազատ կյանք)։
960-ականներից հետո, արդեն Սուն կայսրության օրոք, ոսկե ձկները այլ կենդանիների շարքում, դարձան տնային ավազանների ամենահայտնի կենդանատեսակներից։ Այդ ժամանակաշրջանը ընդունվում է, որպես ոսկե ձկների ու նրանց ուղեկիցների՝ ջրային այլ կենդանիների ընտելացման ժամանակահատված։ Ի սկզբանե, դրանք նկատվում էին հարուստ, ապահովված ընտանիքներում, որոնք ունեն տնամերձ լողավազաններ ձկների համար։
Ոսկե ձկների մեծ հեղինակությունը, ճանաչումն ու պահանջարկը հիմք դարձան ձկների բուծման բիզնեսի ու կենդանի առևտրի զարգացման համար։ Արդեն XIII դարում կենդանու նոր տեսակ է ի հայտ գալիս՝ ոսկե ձկների տարատեսակները սկսում են վաճառել «յու-էռ-Խո» անվան տակ։ XVI դարից սկսած ոսկե ձկները սկսում են հայտնվել նաև միջին ու աղքատ ընտանիքներում։
Ասիական ուղիներ
Ոսկե ձկների Ասիայում տարածման մասին պատմությունը խիստ սուղ է։ Լրիվ հավանական է, որ բնակեցման ու վաճառքի առաջին ուղիները հասել են Հնդկաչին ու Չինաստանին սահմանակից երկրներ, իսկ հետո՝ XVI դարի սկզբին, ձկները հասան Ճապոնիա, որը դրաձավ նոր ցեղատեսակների հայրենիքը։ Տեղաբնիկնիկ սելեկցիոներները, փորձելով ստեղծել տեղի ավանդույթներին ու ճաշակին նոր տեսակներ, դարձան այդ գործի իսկական մասնագետներ, առաջիններից աշխարհում։
Ոսկե ձկները Եվրոպայում
XVII դարում հոլանդացի ու պորտուգալացի վաճառականների շնորհիվ ոսկե ձկները հասան Եվրոպա, որտեղ սկզբնական շրջանում բավականին մեծ արժեք ունեին, ինչի պատճառով նման ճոխություն իրենց կարող էին թույլ տալ միայն ապահովված ընտանիքները։ XIX դարում էժանանում է Չինաստանից ներկրումը, ինչպես նաև սկսում են բուծել հենց տեղում։ Այս ամենի հետևանքով գները բավականին ընկնում են։ Բացի այդ, մինչև մեր օրեր ոսկե ձկան տարատեսակներից այս տարածաշրջանում հայտնի են միայն Հեռավոր Արևելքից ներկրվածները։ Չինաստանից (Չժեցզիան պրովինցիա) Եվրոպա ոսկե ձկների ներմուծման մասին առաջին հիշատակությունները թվագրվում են 1611, 1691 և 1728 թվականներով[8]։
Եվրոպայում ոսկե ձկների առաջնահերթության մասին կոնկրետ ու հավաստի տվյալներ չկան։ Որոշ արձանագրությունների համաձայն նրանք ներկրվել են Մակաոյից, մի այլ տարբերակի համաձայն ակվարիումային ձկները Եվրոպա ներկրվել են Յավից ու Հարավային Աֆրիկայից Պորտուգալիա։ Հայտնի է, որ դա եղել է XVII դարում, քանի որ գրականության մեջ երկու ամսաթիվ է հիշատակվում. 1611 և/կամ 1691 թվական, բայց ստույգ աղբյուրի բացակայության պատճառով թվականների ճշմարտացիությունը կասկածի տակ է։ Նույն ժամանակահատվածի (1691 թվական) մասին հիշատակություն կա նաև Անգլիայում։ XVIII դարում ակվարիումային ձկները լայն տարածում ստացան ամբողջ Եվրոպայում և հասան մինչև Ռուսաստան։ Ոսկե ձկների առևտրի մասին տեղեկատվություն պահպանվել է այն մասին, որ դա եղել է 1728 թվականին Հոլանդիայում։
Ռուսական պրիորիտետ
Քարավանային ճանապարհների մի մասը փոխեցին իրենց ուղղությունը Արևելյան Ասիայից արևմուտք՝ դեպի Եվրոպա, հասնելով ժամանակաից Ռուսաստանի հին տարածքներին, իսկ Մետաքսի ճանապարհով (չինարեն՝ 丝绸之路) ոչ միայ մետքաս ու համեմունքներ էին բերում։ Առաջինների շարքում ռուսական հողեր ընկան նաև «ոսկի ձկները»։ Ծովային ոսկիների մասին հիշատակությունները Ռուսաստանում հանդիպում են դեռևս XV դարի վկայություններում՝ մոսկովյան մեծն կնյազ Գորշ Վասիլիի ժամանակներից։ XVI դարում Իվան Ահեղ կայսրը ապակե գնդակներով ոսկի ձկներ է նվեր ստանում, իսկ XVII դարի երկրորդ կեսին Ալեքսեյ Միխաիլովիչ կայսեր «Դեղագործական այգում» տեղադրվում է ոսկե ձկներով լի վազ, որը նվիրել էին անգլիացիները, ինչն էլ հանգեցրեց բակային ձկնագործության զարգացմանը։ Պյոտր Առաջինի ժամանակ այդ խիստ թանկ ձկներով լցվեցին արքային շրջապատող շատ իրեր, իսկ 1790 թվականին Եկատերինա Երկրորդին նվիրված երեկույթի ժամանակ Գրիգորի Պոտյոմկինը նվիրեց ոկե ձկներով լի տարա։
ԱՄՆ
ԱՄՆ-ում ոսկի ձկներն ի հայտ են եկել 1874-1878 թվականներին և դարձել են Վաշինգտոնի կառավարական ընտանի կենդանանոցի ցեղասկզբնակները։
Հեղափոխական ողբերգությունն ու ներկան
«Չինական մշակութային հեղափոխաության» (1965-1976 թվականներ) ժամանակ աչքաթող չարվեցին նաև ընտելացված սելեկցիոն կենդանիներին. հազվադեպ հանդիպող տեսակների արժեքավոր նմուշները մասսայական կերպով ոչնչացվեցին։ Սպանվեցին ոսկի ձկների սելեկցիոներ-արտադրողները, և ընդհանրապես այս ձկնատեսակի տարածմանը նպաստող մարդիկ, որպես «ժողովրդի թշնամիներ ու իմպերիալիզմի հետևորդներ»։ Չժեցզյան պրովինցիայում ամբողջապես արգելված են բոլոր տեսակի ձկնային տնտեսությունները։ Երկիրը կորցրեց ոչ միայն արժեքավոր նմուշներ, այլ նաև հին արտադրության տեխնիկական ավանդույթները, որոնք ստեղծվել էին բազմաթիվ նվիրյալների կենսափորձի արդյունքում։ Ծանր, հետհեղափոխական սոված տարիներին որոշ քաղաքացիներ փորձեցին վերականգնել ոսկի ձկների բուծման ավանդույթները, որպեսզի դրանով գոնե վաստակեն իրենց բրնձի լավաշը, ընտանիքը կերակրելու համար։ 1978 թվականի օգոստոսին Չինաստանի ու Ճապոնիայի միջր հաշտության ու խաղաղության պայմանագիր է կնքվում, որի համաձայն ճապոնական կողմը պետք է օգնի չինական կողմին ոսկի ձկների բուծմանը վերաբերող գարցերում, նրանց տրամադրելով արժեքավոր տեսակների առանձնյակներ։
Աշխարհի տարբեր քաղաքներում կան խմբավորումներ ու ասոցացիաներ, որտեղ հավաքվում են ոսկի ձկների սիրահարները, կազմակերպում են ցուցադրություններ ու մրցույթներ։
Բովանդակություն
Ոսկե ձկները սկզբնական շրջանում հանդիպում էին լճերում, ոչ մեծ ջրամբարներում, գյուղական ջրհոս ամբարներում։ Վաճառքի հանելուց հետո սկզբում վաճառում էին կավե տարաներով, հետո սկսեցին կիրառել կերամիկական կամ ճենապակե գնդաձև տարաներ հասարակության բարձր խավերի գնորդների համար։ 1369 թվականին չինական կայսր Խունյուն նոր ճենապակե տարաների արտադրություն է սկսում արժաթե ծածանը տնային պայմաններում պահելն առավել հարմարավետ դարձնելու նպատակով։ Նմանատիպ տարաները, որոնք տնային ակվարիումի դեր էին տանում, այդպես էլ կոչվում էին՝ «ձկնային առու» կամ «վիշապի գավաթ», ինչը բնութագրում էր տարաների բավական մեծ չափերը։ Անոթների լայն վերնաբացվածքը հնարավորություն էր տալիս ձկներին հետևել այնպես, ինչպես հետևում են առվի ձկներին։ Քանի որ այդ դեպքում ձկներին նայում են վերևից, սելեկցիան սկսեց աշխատել այնպիսի ձկների ստեղծման ուղղությամբ, որոնք գեղեցիկ տեսք կունենան հատկապես վերևից։ Օվալի, գնդի, տակառի, լայն բերանով ցածր վազի (խոր ափսեի նման) ձև ունեցող թանկարժեք ճենապակե տարաներն առանձնանում էին իրենց շքեղությամբ. նրանց զարդարում էին ամենաթանկարժեք ներկերով։ Անոթի դիմացկունության համար օգտագորժվում էին տարբեր իրեր, այդ թվում ձկան լողակի նմանություն ունեցող հենակներ։ Այսպիսի աշխատանքները նկարչից ճենապակու վրա նկարելու մեծ վարպետություն, աշխատանքային փորձ, տեխնիկական հնարավորություններ էին պահանջում։ Երբեմն տարայի հատակին ավազ էին լցնում, որոշ բուսատեսակներ տեղադրում, բայց հիմնականում դատարկ էին թողնում։ Նույն տարայում մեծ մասամբ միայն մեկ ձուկ էր լինում, բայց հանդիպում էին նաև բազմաձուկ անոթներ։
Ժամանակակից ակվարիումներում, ինչպես հին ժամանակներում, ոսկե ձկների առկայությունը դժվարություններ չի առաջացնում[9] Ձկներն ապրում են սենյակային ջերմության պայմաններում և լրացուցիչ տաքացում չեն պահանջում։ Ոչ մեծ անոթներում ձկներին պահելու համար առատ օդափոխություն է անհրաժեշտ, օդի հոսքով։ Մեկ ակվարիումում առանձին առանձնյակների քանակի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. երկու խորանարդ դեցիմետր տարածությում մեկ հասուն ձկան համար։ Հնարավոր է բնակեցումև այլ տեսակների որ գիշատիչ ձկների հետ, որոնք հակում չունեն լողակներ կրծելու նկատմամբ։ Հարկ է հիշել, որ ոսկե ձկների ակվարիումային տեսակները թույլ են մարտերին վերաբերող հարցերում, այդ թվում նաև կերի հետ կապված[10]։
Դեկորացիա
Ակվարիումի ձևավորման ժամանակ պետք է զերծ մնալ սուր ծայրեր ունեցող քարերից կամ սուր հանգույցներ ունեցող խխունջի պատյաններից, քանի որ կենդանիների տրավմատիզացիայի վտանգը բավականին մեծ է։ Ցանկալի է տեղադրել կոշտ բուսատեսակներ, հակառակ դեպքում ոսկե ձկները կսկսեն ուտել դրանք։ Բացաություն են կազմում միայն Վոլֆիան, Ռիչիան և Ռյասկան, որոնք մտնում են կենդանու սննդակարգի մեջ։
Երբեմն, ոսկե ձկների որոշ տեսակների (հատկապես վուալապոչերի ու աստղադիտակների ցեղատեսակներից) պահում են դատարկ, չձևավորված ապակե ակվարիումներում։
Սնումը
Ոսկե ձկներն ամենակերներ են։ Բացի վերևում նշված բուսատեսակներից, բուսական կերի դեր կարող են տանել նաև աղցանի ու եղինջի թարմ տերևներով։ Կենդանական կերերից են մոծակի թրթուրը, трубочник, անձրևորդեր և այլն։ Ախորժակով ուտում են նաև լավ եփած բրնձի, ցորենի և այլ ընդեղենների շիլաներ։ Հնարավոր է նաև չոր կերով կերակրումը։ Անհրաժեշտ է հիշել նաև այն, որ այս ցեղատեսակին բնորոշ է շատակերությունը, ինչը բազմաթիվ հիվանդությունների արդյունք է, սակայն, միևնույն ժամանակ հենց դա հնարավորություն տվեց նոր տեսակների ստեղծմանը։
Բուծումը
Ոսկե ձկները սեռահասուն են դառնում կյանքի առաջին իսկ տարում, բայց սելեկցիոն նպատակների համար սպասել է պետք այնքան, մինև ձկները լրիվ կհասունանան։ Դա տեղի է ունենում երկուսից չորս տարեկանում։
Ձվադրման շրջանը բնական պայմաններում տեղի է ունենում ապրիլ-մայիս ամիսներին։ Զուգավորման շրջանում ձկների բազմացնամ պատրաստությունը երևում է արտաքին տեսքից. էգերի ու արուների մոտ առաջանում են կորեկանման մարգարտագույն բշտիկներ, կրծքային լողակների վրա առաջանում են մուրբ սղոցանման խազեր։ Ձվադրման պատրաստ էգերի որովայնը չափերով մեծանում է։ Արուները սկսում են ակտիվորեն հետևել էգերին, ձգտելով նրանց տանել նոսր ջրով, այսինք բուսականությամբ հարուստ ջրային հատվածներ։ Այդ իսկ պատճառով ցանկալի է, որ ձվադրման շրջանում ակվարիումի ջրի մակարդակը հասցնել 20 սմ-ի։
Ձկների բազմացման համար անհրաժեշտ է, որ ակվարիումում լինի 40-100 լիտր մաքուր ջուր։ Ցանկալի է նաև լավ աէրացիան ու թարմացումը։ Քանի որ ձկները հակում ունեն ուտել սեփական ձկնկիթները, 1-2 սմ բարձրության մակարդակում ցանց են դնում։ Կարելի է օգտագործել նաև խիտ բուսականությամբ ակվարիումներ։ Ձվադրումից անմիջապես հետո, ինչը տևում է 4-5 ժամ արտադրողներին պետք է հեռացնել։
Մեկ տարվա ընթացքում ոսկի ձկներն ի վիճակի են բազմանալ մի քանի անգամ։ Շերեփուկները ձկնկիթներից դուրս են գալիս 2-6 օր հետո, ինչը պայմանավորված է մեծ մասամբ եղանակով, ջրի ջերմաստիճանով, ընդ որում ուղիղ արևի ճառագայթներն արագացնում են գործընթացը, իսկ ստվերն ընդհակառակը՝ դանդաղեցնում։
Հաջորդ օրերին երիտասարդ ձկները շատ քիչ են շարժվում, մեծ մասամբ մնում են ջրում կախված վիճակում, կամ ջրային բույսերի վրա և սնվում են իրենց սպիտակուցային բշտիկով, որն ապահովում գոյության սկզբնական շրջանի համար անհրաժեշտ սննդանյութերով։ Բայց հենց այդ պահեստային բշտիկը դատարկվում է ձկները դուրս են գալիս սնունդ որոնելու։ Սովը դուրս է բերում նրանց այդ նստակյաց վիճակից ու ստիպում աջ ու ձախ գնալ սննդի փնտրտուքներով։ Փոքրերի համար որպես կեր է ծառայում արտեմիան, ռոֆիտերներն ու «կենդանի փոշին»։ Թույլատրելի է հատուկ կերերի օգտագործումը։
Ձկների բազմացման հետ կապված կա նրանց դասակարգման այլ ձև, կախված առանձնահատկություններից։ Ոչ բոլոր շերեփուկներն են դառնում իրենց ծնողներին նման ձկներ, շատ հաճախ նոր սերնդի առանձնյակները նման չեն լինում ոսկի ձկան այս կամ այն ցեղատեսակին։ Կա նաև հակառակ երևույթը. ոչնչով չառանձնացող ոսկի ձկներից ծնվում են յուրօրինակ էֆեկտներով ձկներ։
Նոր տեսակների առաջացման մեթոդիկան
«Յու Էր Խո» տեսակի ձկների վաճառքի մասին մեզ հասած առաջին տվյալները թվագրվում են XIII դարով։ Նրանք առաջին սելեկցիոն օբյեկտներն էին, թե ուղղակի չինացի վաճառականների «առևտրական նշանը», դժվար է ասել, սակայն 1590-ով թվագրված վկայություները հավաստում են, որ գոյություն են ունեցել կարճ մարմնով և կրկնակի պոչային լողակներով ձկներ։ Որոշ հիշատակություններ կան նաև աստղադիտակի նմանվող աչքերով ձկների մասին։ Նմանատիպ աչքերով ձկները լայն ճանաչում ստացան միայն XVIII դարի կեսերին և հայտնի դարձան Եվրոպայում միայն XIX դարի վերջում։
Ճապոնական ոսկե ձկների վակին, ռանչու, ռյուկին և դեմեկին տեսակների նախահայրերը հին ժամանակներում ընտելացված, տնայինացված ձկներն են։
«Անթեփում» ոսկե ձկներն ի հայտ եկան 1688 թվականին, բայց երկար ժամանակ հազվադեպ էին ու չէին տարածվել։ Այս տեսակը ստեղծվել էր սելեկցիոն եղանակով, շուբունկինի ու անթեփուկ ձկան խաչաձևումից։ Նոր ստեղծված առանց մեջքային լողակի տեսակը հայտնի դարձավ 1726 թվականից, որի ներկայացուցիչները Եվրոպա հասան 1760 թվականին։
Սելեկցիայում օգտագործված ենթատեսակներ
- Carassius auratus argenteaphthalmus (Nguyen, 2001)
- Carassius auratus auratus (Linnaeus, 1758)
- Carassius auratus buergeri (Temminck & Schlegel, 1846)
- Carassius auratus grandoculis (Temminck & Schlegel, 1846)
- Carassius auratus langsdorfii (Temminck & Schlegel, 1846)[11][12]
Դարավոր առանձնահատկությունները
Եթե խոնավ միջավայրում, բակտերիաներվ լի ջրում, վատ սնման պայմաններում բնակեցնում են մեծ խտությամբ ոսկի ձկների շերեփուկներ, նրանց մարմինները փչվում են, իսկ դա տանում է գենետիկ փոփոխություների, որոնք կարող են վերացվել միայն սելեկցիոն եղանակով։
Ժամանակակից մեթոդներ
Ցեղատեսակներ
«Ոսկե ձկների» սելեկցիոն բուծման հազարամյա զարգացման արդյունքում ձկնարտադրողների ու սիրողական բուծողների կողմից (ոչ միայն Ճապոնիայում ու Չինաստանում) ստեղծվել են բազմաթիվ ենթատեսակներ։ Նրանք հայտնի ու սիրելի տնային կենդանիներ դարձան ամբողջ աշխարհում՝ մարդկանց զարմացնելով հատկապես իրենց անսովոր ու յուրօրինակ ձևի ու գույների շնորհիվ։
Ոսկե ձկների տարբեր ցեղատեսակների մեջ գոյություն ունեն երկու տեսակ, որոնք տարբերվում են մարմնի ձևով՝
- Երկարամարմին ոսկե ձկներ
- Կարճամարմին ոսկե ձկներ
Աղյուսակում ներկայացված են ոսկե ձկների տասնյակ տեսակներից մի քանիսը (որոշ վիճակագրական տվյալների համաձայն՝ գոյություն ունի ավելի քան 300 տարատեսակ)։
Անվանում | Պատկեր | Նկարագրություն |
---|---|---|
Սովորական ոսկե ձուկ (անգլ.՝ common goldfish) | Մարմնի ու լողակների ձևով քիչ է տարբերվում բնության մեջ հանդիպող ձևից։ | |
Թիթեռ (անգլ.՝ butterfly tail) | Ակվարիումային «ասկե ձկան» նուրբ տեսակ, որն առանձնանում է շիկացած գունվոր մետաղի նուրբ երանգով ու պոչային հատվածի լողակներով, որոնք նրան թիթեռի տեսք են տալիս։ | |
Պտտապոչ (անգլ.՝ fantail) | Մարմնի ձևով սովորական ոսկե ձուկ է, բայց կարճ պոչը վերև կամ հորիզոնական ուղղված, քանի որ ժամանակ առ ժամանակ այն պտուտակի ձև է ձեռք բերում ինչի շնորհիվ էլ ստացել է իր անվանումը | |
Վուալապոչ (անգլ.՝ veiltail) | Կարճ, ձվանման կամ փուչիկանման մարմնով ձկներ, բոլոր լողակները երկարած են, պոչային լողակն ունի փետրանման վուալային ճյուղավորված կրկնապատկված, եռապատկված և նույնիսկ քառապատկված տեսք | |
Մարգարտիկ (անգլ.՝ pearlscale) | Կարճ, փչված, ձվանման մարմին, բոլոր լողակները կարճ են, մարմինը պատված է մանր մարգարտաձև ուռուցքներով | |
Կոմետ (անգլ.՝ comet) | Առավել ձգված, երկարավուն մարմին, երկար լողակներ, պոչային լողակը միակի է։ | |
Առյուծագլուխ (անգլ.՝ lionhead) | Ձկան մարմինն ունի «Դինոզավրի ձվի» նման փչված ձև, իսկ գլուխը պատված է «Վիկտորիա» տեսակի ելակներ հիշեցնող ուռուցքներով, որոնք նրան տալիս են առյուծի կամ գոմեշի գլխի տեսք։ | |
Երկնային աչք (անգլ.՝ celestial eye) | Այս «սուրբ» բուդդայական ձկան աչքերը միշտ դեպի վեր են նայում։ | |
Օրգանդ (անգլ.՝ oranda {) | Կարճ, ձվանման մարմին, բոլոր լողակները երկարած են, գլխին՝ աչքերի արանքում, փոքր ուռուցքով։ | |
Պղպջակաչք (անգլ.՝ bubble eye) | Ունի խոշոր աչքեր ու ենթաաչքային պղպջակներ, որոնք լցված են հեղուկով։ | |
Ռանչու (անգլ.՝ ranchu) | Կարճ, ձվանման մարմին, մեջքային լողակը բացակայում է, բոլոր լողակները կարճացած են, գլխին ուռուցքներ կան։ | |
Ռյուկին (անգլ.՝ ryukin) | Տարբերվում է խիստ գնդաձև մարմնով, մեջքի մասում ունի կոր կուզ։ | |
Աստղադիտակ (անգլ.՝ telescope eye) | Կարճ, ձվանման մարմին, բոլոր լողակները երկարած են։ Մեծ ուշադրություն է դարձվում պոչային լողակին։ Այս տեսակին բնորոշ են աստղադիտակների նմանվող դուրս պրծած աչքերը։ | |
Վուալյան աստղադիտակ (անգլ.՝ veiltail telescope eye) | Կարճ, ձվանման մարմին, բոլոր լողակները երկարած են, պոչային լողակը ճյուղավորված է։ Այս տեսակի ձկներին բնորոշ են դուրս պրծած, աստղադիտակաձև աչքերը։ | |
Սև աստղադիտակ | Թավշե-սև գույնի ձուկ։ Կարճ, ձվանման մարմին, բոլոր լողակները երկարած են։ Հատուկ ուշադրություն է դարձվում պոչային լողակի ձևին ու երկարությանը։ | |
Շիբունկին (կալիկո) (անգլ.՝ shubunkin) | Սովորական ոսկե ձկներից տարբերվում է թափանցիկ թեփուկներով և շատ վառ «չթային» գունավորմամբ։ |
Ստեղծագործական ու դեկորատիվ մշակույթ
Որպես հայտնի տնային կենդանիներ ոսկե ձկների ի հայտ գալուց անմիջապես հետո նրանց պատկերները սկսեցին հայտնվել տարբեր նյութերի ու հուշանվերների վրա։ Բնափայտի, կավի, ապակու, դյուրահալ մետաղի, ժամանակակից պլասմասսայի ու այլ նյութերի վրա պատկերում են ոսկե ձկների նկարներ, որպես ձևավորման միջոց։ Նկարիչները նկարել ու այսօր էլ նկարում են այդ ձկներին, հիանալով նրանց անթերի ձևով ու վառ գույնով։ Արդիական է դարձել նաև ոսկե ձկների պատկերումը ամենօրյա սպասքի, վազերի, սկուտեղների, տարբեր չափերի կժերի ու տարաների, զարդատուփերի վրա։ Նրանց մասին բոլոր ժամանակներում հորինվել են բազմաթից լեգենդներ, հեքիաթներ, բանաստեղծություններ, երգեր։
Որպես լաբորատոր կենդանի
Ոսկե ձկները՝ որպես լաբորատոր կենադանու մոդելներ հաճախ օգտագործվում են գիտական հետազոտությունների ժամանակ։ Նրանք հատկապես օգտագործվել են անկշռելիության պայմաններում ձկների վարքի ուսումնասիրությունների ժամանակ[13]։
Կրիտիկա
Բնության ու կենդանիների պաշտպանների խոսքերով՝ ոսկե ձկները մեծ փորձությունների են ենթարկվում այն պատճառով, որ մարդիկ փորձում են ստանալ նոր «տգեղ ձևեր»։ Այդ պատճառով հաճախ ձկներին պահում են այնպիսի պայմաններում, որտեղ նրանք օդի (ջրում լուծված թթվածնի) ու լույսի պակաս ունեն։ Սնում են բուսական ու կենդանական այնպիսի սննդով, որն իր մեջ պարունակում է հատուկ կենսաբանական հավելումներ, որը ձկանը կստիպի հասնել անհրաժեշտ չափին ու ձևին։ Այս ամենն ազդում է ձկների հետագա սերնդի գենոմի վրա[14]։
Տես նաև
- Ակվարիումային ձկներ
- Ակվարիումիստիկա
- Ակվարիումիստիկայի պատմությունը
- Ակվարիումիստիկայի պատմությունը Հայաստանում
- Ակվարիումային ձկների ցանկ
- Արծաթե ծածան
- Գենետիկ մոդիֆիկացված օրգանիզմեր
Ծանոթագրություններ
- ↑ Andrzej Trepka, Ilustrowana encyklopedia ryb, Warszawa, Przedsiębiorstwo Handlowo-Wydawnicze Arystoteles Marek Matusiak, 2007 str.172-173 ISBN 978-83-60910-08-5 (լեհ.)
- ↑ ««Հայտնաբերված են ոսկե ձկան նախնիները»՝ Տոկիոյի բծշկական համալսարանի [[ԴՆԹ]]-ի ուսումնասիրության արդյունքներ (18 օգոստոսի 2008 թվական)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Կենդանիների անվանումների մասին հնգալեզու հրատարակությամբ գիրք}}
- ↑ Չինարենի ու ճապոներենի բառացի թարգմանություն.
- ↑ «Goldfish varieties and genetics: a handbook for breeders» by Joseph Smartt; illustrations by Merlin Cunliffe. Oxford: Malden, MA: Blackwell Science, 2001 ISBN 0-85238-265-0
- ↑ «Փոքր կենդանաբանական բառարան», Նյու Յորք - 1976 թվական
- ↑ E.K. Balon «About the oldest domesticates among fishes», Journal of Fish Biology, 2004.
- ↑ Hugo Mulertt «The goldfish and its systematic culture with a view to profit: A practical treatise on the fish, its propagation, enemies, diseases, and care of the fish in captivity, together with hints on the construction of ponds, etc.», Cincinnati - 1883
- ↑ Ակվարիումում ոսկե ձկների առկայության համառոտ ուղեցույց Արխիվացված 2015-09-24 Wayback Machine (անգլ.)
- ↑ Таблица совместимости животных и растений в пресноводных аквариумах (зелёный цвет - совместимы, красный цвет - несовместимы, жёлтый цвет - могут уживаться) Արխիվացված 2011-08-20 Wayback Machine (անգլ.)
- ↑ Կենդանիների դասակարգման կայք։ «The Taxonomicon» (անգլ.)
- ↑ Կենդանիների դասակարգման կայք։ «BioLib» (անգլ.)
- ↑ Jerzy A. Splitt «Złote rybki w stanie nieważkości», AKWARIUM № 3/78 Արխիվացված 2014-03-01 Wayback Machine (լեհ.)
- ↑ Tierschutzgesetz (TSchG) bei den Bundesbehörden der Schweizerischen Eidgenossenschaft (Կենդանիների պաշտպանության մասին օրենք) (գերմ.)
Գրականություն
- Ն. Վ. Սորոկին «Пресноводный аквариум или комнатный садик для водных растений и животных», Санкт-Петербург - 1866 г.
- Н. Ф. Золотницкий «Аквариум любителя» (первое издание - 1885 год)
- Н. Ф. Золотницкий «Золотая рыбка и ее варьететы», 1886 г.
- Н. Ф. Золотницкий «Водные растения для аквариумов комнатных, садовых и оранжерейных», 1887 г.
- Н. Ф. Золотницкий «Детский аквариум», 1888 г.
- «Журнал общества любителей комнатных растений и аквариумов» под редакцией И. И. Мамонтова, СПб. - с 1902 г.
- В. П. Миллер «Аквариум. Руководство к уходу за аквариумом и его населением», Петербург - 1903 г.
- Журнал «Аквариум и комнатные растения» под редакцией К. К. Гиппиуса, Московское общество любителей аквариума и комнатных растений - с 1908 г.
- А. А. Набатов «Морской аквариум в комнате, его устройство и уход за ним», Петербург - 1908 г.
- Н. Ф. Золотницкий «Аквариум любителя» - «Новые аквариумные рыбы и растения» (второй том), Москва - 1910 г.
- «Журнал общества любителей комнатных растений и аквариумов», Санкт-Петербург - 1911 г.
- «Аквариум и комнатные растения» (журнал), Москва - 1911 г.
- «Вестник любителя аквариума и террариума», Киев - 1911 г.
- А. А. Набатов «Комнатный пресноводный аквариум», 1914 г.
- Н. Ф. Золотницкий «Живая природа в школе», 1915 г.
- Goldfish varieties and tropical aquarium fishes a complete guide to aquaria and related subjects by William T. Innes, 6-е изд., Philadelphia - 1917 (անգլ.)
- Ф. М. Полканов «Подводный мир в комнате», 1970 г.
- М. Н. Ильин «Аквариумное рыбоводство», 1973 г.
- М. Д. Махлин «Занимательный аквариум», 1975 г.
- Мадди Харгров, Мик Харгров Аквариумы для «чайников» = Freshwater Aquariums For Dummies. — 2-е издание. — Москва: «Диалектика», 2007. — С. 256. — ISBN 978-5-8459-1306-7
- М. Д. Махлин Занимательный аквариум. — Москва: Пищевая промышленность, 1975.
- Н.Мягков «Москва в истории аквариумистики России», журнал «Рыбоводство и Рыболовство» № 5 за 1979 год
- М. Д. Махлин Путешествие по аквариуму.
- М. Бейли, П.Бергресс Золотая книга аквариумиста.
- «Жизнь в аквариуме», изд. «Звайгзне», Латвия - 1979 г.
- С. М. Кочетов «Аквариум» из серии «Хобби клуб», 1992 г.
Արտաքին հղումներ
- Կենդանաբանական ակումբի նկարագրություն Արխիվացված 2011-08-15 Wayback Machine
- Կայք ոսկե ձկների մասին Արխիվացված 2010-05-11 Wayback Machine
- Հոդված ոսկե ձկների մասին
- Ոսկե ձկները Չինաստանում (լուսանկարների շարք) Արխիվացված 2012-02-15 Wayback Machine
- Ոսկե ձկների ֆերմայում արված ֆոտոշարք Արխիվացված 2011-05-13 Wayback Machine
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկե ձուկ» հոդվածին։ |
|