Jump to content

Չարլզ Մենսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Չարլզ Մայլզ Մենսոն
Charles Milles Manson
Դիմանկար
Մենսոնը 1969-ին
Ծնվել էնոյեմբերի 12, 1934(1934-11-12)[1][2][3]
ԾննդավայրՑինցինատի, Օհայո, ԱՄՆ[4]
Մահացել էնոյեմբերի 19, 2017(2017-11-19)[5][3] (83 տարեկան)
Մահվան վայրԲեյկերսֆիլդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Կրոնաթեիզմ
ԿրթությունՏղաների ազգային թրեյնինգ դպրոց, Գիբոլտի տղաների դպրոց, Arroyo High School? և Պասադենայի քաղաքի քոլեջ
Մասնագիտությունհանցագործ, cult leader, սերիական մարդասպան և երաժիշտ
ԱմուսինՌոզալի Ջեյն Ուիլիս
Լեոնա (լրիվ անունը հայտնի չէ)
ԾնողներՔոլոնել Սկոտ (հայր)
Ուիլյամ Մենսոն (խորթ հայր)
Քեյթլին Մեդոքս (մայր)
ԵրեխաներՉարլզ Մայլզ Մենսոն կրտսեր (մայրը՝ Ռոզալի Ուիլիս)
Չարլզ Լյութեր Մենսոն (մայրը՝ Լեոնա)
Վալենթայն Մայքլ Մենսոն (մայրը՝ Մերի Բրաններ)


Ստորագրությունը
Կայքcharlesmanson.com
Ստորագրություն
Изображение автографа
 Charles Manson Վիքիպահեստում
Մենսոնը 2014-ին

Չարլզ Մայլզ Մենսոն (անգլ.՝ Charles Milles Manson, ծնվ. որպես՝ Չարլզ Մայլզ Մեդոքս (Charles Milles Maddox), նոյեմբերի 12, 1934(1934-11-12)[1][2][3], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[4] - նոյեմբերի 19, 2017(2017-11-19)[5][3], Բեյկերսֆիլդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկյան հանցագործ և երաժիշտ, առավել հայտնի որպես «Ընտանիք» պաշտամունքային հանցագործ խմբավորման ղեկավար, որը ծնունդ էր առել 1960-ականներին՝ Կալիֆորնիա նահանգում և որի շրջանակներում տեղի էին ունեցել մի շարք ծանրակշիռ սպանություններ՝ խմբի տարբեր անդամների կողմից[6]։ Մենսոնի «Ընտանիքը» բաղկացած է եղել տղամարդկանցից և կանանցից։

Մենսոնը ծրագրել և խմբավորման անդամների ձեռքերով իրականացրել է բազմաթիվ դաժան սպանություններ, որոնցից առավել հայտնին տեղի է ունեցել 1969 թվականի օգոստոսի 8-ին, երբ նրա հանցակիրները դաժանաբար սպանում են օսկարակիր ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջը՝ դերասանուհի Շերոն Թեյթին, որը այդ պահին գտնվում էր հղիության ութերորդ ամսում։ Նույն գիշերվա ընթացքում ոճրագործները սպանել էին նաև տան այգեպանի ընկերոջը՝ Սթիվեն Փերենթին, տանը գտնվող վարսահարդար Ջեյ Սեբրինգին, սոց աշխատող Էբիգեյլ Ֆոլջերին և լեհ գրող Վոյչիշ Ֆրիկովսկուն, որոնք հյուրընկալվել էին Թեյթին։ Հաջորդ գիշերվա ընթացքում Մենսոնը մի քանի հետևորդի հետ սպանում է նպարեղենի խանութի տնօրեն Լենո Լա Բիանկային և նրա կնոջը՝ Ռոզմերիին։ Մենսոնն ու հետևորդները ավելի ուշ ձերբակալվում են ավտոմեքենաներ գողանալու համար, սակայն շուտով պարզվում է նրանց մեղավորությունը վերոնշյալ սպանություններում։

Սկզբնապես Մենսոնը և հանցակիցները դատապարտվել են մահապատժի, սակայն այդ ժամանակահատվածում Կալիֆորնիայի վերին ատյանի դատարանը ժամանակավորապես վերացնում է պատժի այդ ձևը, և մինչ օրս նրանք կրում են իրենց ցմահ բանտարկությունը։ Բանտարկությունից հետո Մենսոնի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա և պարանոյա[7]։ Իր ագրեսիվ և անկայուն պահվածքի պատճառով 2012 թվականին Մենսոնին հրաժարվում են պայմանական վաղաժամկետ ազատման ենթարկել։

Մենսոնն առաջին երաժշտական ալբոմը թողարկել է 1970-ին՝ «Lie: the Love and Terror Cult» վերնագրով։ 2006-ին վերաթողարկվում է ալբոմը՝ CD տարբերակով, և դրա վաճառքից ստացված ողջ հասույթը տրվում է Վոյչիշ Ֆրիկովսկու ընտանիքին։ Allmusic երաժշտական բազան ալբոմը գնահատել է 4 աստղանի՝ առավելագույն 5-ից[8]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Jenkins J. P. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Notable Names Database — 2002.
  5. 5,0 5,1 5,2 http://www.cnn.com/2017/11/20/us/charles-manson-dead/index.html
  6. «Ինչպես են ժպտում մարդասպանները». «168 Ժամ առցանց լրատվական կայք». 2013 թ․ մայիսի 25. Վերցված է Մարտի 17 2013-ին.
  7. Չարլզ Մենսոնը հրաժարվում է հրապարակային խոսքից(չաշխատող հղում)
  8. http://www.allmusic.com/album/r62676

Արտաքին հղումներ