Jump to content

Սիմոնե Ինձագի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Սիմոնե Ինձագի
իտալ.՝ Simone Inzaghi
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 5, 1976(1976-04-05)[1][2] (48 տարեկան)
Ծննդավայր Պյաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Սիմոնե Ինձագի (իտալ.՝ Simone Inzaghi, ապրիլի 5, 1976(1976-04-05)[1][2], Պյաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, «Ինտեր» ակումբի մարզիչ, իտալացի ֆուտբոլային մարզիչ Ֆիլիպպո Ինձագիի կրտսեր եղբայրը։

Կարիերա

Սիմոնե Ինձագին իր կարիերան սկսել է 1993 թվականին տեղի «Պյաչենցայում»։ Առաջին մրցաշրջանում Ինձագին խաղային պրակտիկա է ձեռք բերել և վարձավճարով ուղարկվել կիսապրոֆեսիոնալ «Կարպի» ակումբ, որտեղ անցկացրել է 9 խաղ։ Հաջորդ մրցաշրջանը Սիմոնե Ինձագին անցկացրել է «Նովարա» ակումբում, որն այդ ժամանակ հանդես էր գալիս Սերիա D-ում։ Սիմոնե Ինձագին հաջորդ երկու մրցաշրջաններն անցկացրել է «Լումեցանայում» և «Բրեշելոյում»։

1998 թվականին նա վերադարձել է «Պյաչենցա», 1998-1999 մրցաշրջանի 30 խաղում նա կարողացել է 15 անգամ գրավել դարպասը։ 1999-2000 թվականների մրցաշրջանում Սիմոնե Ինձագին պայմանագիր է կնքել Ա Սերիայի Հռոմի Լացիո։ Նա իր առաջին մրցաշրջանը հաջող է ելույթ ունեցել «Լացիոյի» կազմում։

Ինձագին Լիգայի 22 հանդիպումներում խփել է 7 գոլ, իսկ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 11 խաղում՝ 9 գոլ։ 2000 թվականի մարտի 14-ին Ինձագին 4 գոլ է խփել Մարսելի Օլիմպիկի դարպասին՝ դառնալով երկրորդ խաղացողը Մարկո վան Բաստենից հետո, որը Չեմպիոնների լիգայի մեկ խաղում երեքից ավելի գոլ է խփել։ 2022 թվականի օգոստոսի դրությամբ Ինձագին մնում է միակ իտալացին, որը 4 գոլ է խփել Չեմպիոնների լիգայի խաղում։ Սիմոնե և Ֆիլիպո Ինձագիները նույնպես մնում են միակ եղբայրները, որոնք հեթ-տրիկի հեղինակ են դարձել Չեմպիոնների լիգայում։

1999-2000 մրցաշրջանում Ինձագին «Լացիոյի» կազմում դարձել է Ա Սերիայի չեմպիոն, Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր։ Նույն մրցաշրջանում Սիմոնեն իր նորամուտն է նշել Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում իսպանացիների դեմ խաղում։

2004 թվականին նա վարձավճարով ուղարկվել է «Սամպդորիա», սակայն կարճ ժամանակ անց՝ նորից «Լացիո», որտեղ սկսել է ավելի ու ավելի քիչ խաղալ․ հաջորդ 2 տարիների ընթացքում նա խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 12 անգամ։ Հետագայում նա տեղափոխվել է «Ատալանտա»։ Ինձագին նորից փորձել է գտնել իր խաղը, սակայն չի ստացվել։ Նա խաղադաշտ է դուրս եկել 19 խաղում, սակայն գոլեր չի խփել։ 2008-2009 մրցաշրջանում Սիմոնե Ինձագին կրկին վերադարձել է «Լացիո»։ Այդ մրցաշրջանում նա 2004 թվականից ի վեր իր առաջին գոլն է խփել «Լեչեի» դեմ խաղում։

2010 թվականի մայիսի 23-ին Ինձագին ավարտել է իր ֆուտբոլային կարիերան[3]։

Մարզչական կարիերա

2014 թվականի հունվարի 7-ին նշանակվել է «Լացիոյի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ։ 2016 թվականի ապրիլի 3-ից «Լացիոյի» առաջին թիմի գլխավոր մարզիչն է[4][5]։ 2016-2021 թվականներին եղել է «Լացիոյի» հիմնական թիմի գլխավոր մարզիչը, 2020 թվականի հունվարի 11-ին «Լացիոն» նրա գլխավորությամբ 10-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Ա Սերիայում՝ սեփական հարկի տակ հաղթելով «Նապոլիին»։ Այդ ցուցանիշը դարձել է լավագույնը ակումբի պատմության մեջ բոլոր մարզիչների մեջ[6]։ 2021 թվականի հունիսի 3-ին հայտարարվել է, որ Սիմոնեն երկու տարվա պայմանագիր է ստորագրել «Ինտերի» հետ և դարձել ակումբի գլխավոր մարզիչը[7][8]։

2022 թվականի մարտին «Ինտերի» ղեկավարությունը Ինձագիին առաջարկել է երկարաձգել պայմանագիրը մինչև 2024 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով։ Նոր համաձայնագրով մարզչի աշխատավարձը տարեկան 4,5-ից հասնել է 5 միլիոն եվրոյի[9]։

Ընտանիք

Ունի որդի՝ Թոմազոն (ծնված 2001 թվականի ապրիլի 29-ին), մոդել և դերասանուհի Ալեսիա Մարկուզիից։ 2018 թվականին նա ամուսնացել է Գայա Լուկարելլայի հետ։

Ավագ եղբայրը՝ Ֆիլիպոն, նույնպես եղել է ֆուտբոլիստ, հարձակվող, 2006 թվականի աշխարհի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող և Իտալիայի եռակի չեմպիոն։ «Ռեգինա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչն է։

Նվաճումներ

Որպես ֆուտբոլիստ

«Լացիո»

  • Իտալիայի չեմպիոն՝ 1999-2000 թվականներ
  • ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող՝ 1999 թվական
  • Իտալիայի գավաթակիր (3)։ 1999-2000, 2003-2004, 2008-2009
  • Իտալիայի Սուպերգավաթի հաղթող (2)։ 2000, 2009

Որպես մարզիչ

«Լացիո»

  • Իտալիայի գավաթակիր՝ 2018-2019 թվականներ
  • Իտալիայի Սուպերգավաթի հաղթող (2)։ 2017, 2019
  • Իտալիայի գավաթակիր (2)։ 2021-2022, 2022-2023
  • Իտալիայի սուպերգավաթի հաղթող (2)։ 2021, 2022

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Симоне Индзаги завершил карьеру». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.
  4. «Comunicato» (իտալերեն). Sito ufficiale della SS Lazio. 7.01.2014. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  5. «Официально: Симоне Индзаги — тренер «Лацио»» (ռուսերեն). www.footboom.com. 09.07.2016. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 10.07.2016-ին.
  6. «Фокус Индзаги, или лучший «Лацио» всех времён». Террикон - Новости Футбола и спорта. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  7. «Лацио» объявил об уходе Индзаги
  8. Михаил Рождественский. ««Интер» объявил о назначении Симоне Индзаги на пост главного тренера». www.championat.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
  9. «СМИ: "Интер" продлит контракт с тренером Индзаги до 2024 года» (ռուսերեն). РИА Новости — новость. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.

Արտաքին հղումներ