Jump to content

Սուրբ Բեթղեհեմ եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Սուրբ Բեթղեհեմ եկեղեցի
Բեթղեհեմ եկեղեցու մուտքը
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունՍպահանի նահանգ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի[4]
ԹեմՍպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[5][1]
ԱնվանվածԲեթղեհեմ[1][2][3][…]
Ճարտարապետական տիպբազիլիկա
Ճարտարապետական ոճսեֆյան ճարտարապետություն[1][2][3]
Կառուցման ավարտ1627
Բարձրություն25 մետր[3][4]
Գմբեթ2 հատ
Շինանյութadobe?[3], աղյուս[3][4], plaster?[3][4] և սայլակ[3][4]
Քարտեզ
Քարտեզ
 Bethlehem Church (Isfahan) Վիքիպահեստում

Սուրբ Բեթղեհեմ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։ Գտնվում է Նոր Ջուղայի Մեծ Մեյդան թաղամասում, սուրբ Մարիամ եկեղեցու հյուսիսային կողմում, որոնք միմյանցից բաժանվում են փոքր փողոցով։ Եկեղեցու հյուսիսային կողմից է անցնում ջուղայեցի Խոջա Նազարի անունը կրող պողոտան, իսկ արևմտյան կողմում գտնվում է Ջուղայի Մեծ Հրապարակը, որտեղ կիրակի օրերը լինում էր տոնավաճառ[6]։ 2002 թվականի մարտի 8-ին, 7643 համարով ընդգրկվել է համաշխարհային ժառանգության ցուցակում։

Պատմություն

Սուրբ Բեթղեհեմ եկեղեցին կառուցվել է հայ վաճառական խոջա Պետրոս Վելիջանյանը 1627 թվականին[7]։ Հարավային պատին գրված է. «Յիշեցէք ի Քրիստոս զԽաւջա Պետրոսն, որ շինեցաւ ձեռամբ մեծին Խաւջա Պետրոս այր ցանկալին, հօրն իւրոյ Վէլէջանին եւ մօրն Շուշանին, Տէր Աստուած ողորմեսցի սոցին, թիւն ՌՀԷ (1077 թվականին ըստ արևային օրացույցի, որը 1627 թվականին, Գրիգորյան օրացույց[8]։ Ըստ ավանդության, մի հայ վարպետ կառուցել էր Շահի Մզկիթի գմբեթը, և որպեսզի այլևս դրա նման մեծ գմբեթ չկառուցի, կտրում են նրա ձեռքը։ Բայց նա մեկ ձեռքով կառուցում է Բեթղեհեմի եկեղեցին[9]։

Եկեղեցին վերանորոգվել է 1870-ական թվականներին։ Շինությունն ունի զանգակատուն, որը կառուցվել է 1897 թվականին, արևմտյան մուտքի վերևում, որի արևմտյան կամարի վերևում գրված է «Կառուցաւ 1897»։ Վերջին անգամ վերանորոգվել է 1970, 1984 թվականներին։

Ճարտարապետություն

Սուրբ Բեթղեհեմ եկեղեցին կառուցված է քառակուսի կենտրոնագմբեթ ոճով, որը երկհարկանի է և ունի ութ պատուհան։ Պատերը զարդարված են որմնանկարներով, որոնք պատկերում են Հիսուս Քրիստոսի կյանքը։ Դրանց քանակը հասնում է 72-ի, որոնք ներկայացված են երկու շարքով։ Ներքևի տողում նկարները հաջորդական են, իսկ վերին շարքում յուրաքանչյուր նկարը առանձին շրջանակում է։ Կառույցի ներսում հայատառ արձանագրություններ կան, որոնք վերագրվում են 1627 և 1711 թվականիններին։ Դրանք տեղադրվում են հիշատակում եկեղեցու համար բարեգործական աշխատանք կատարողների հիշատակումով։

Եկեղեցին եռամաս է, ունի պատշգամբ, կամարներ և զանգակատուն։ Հորինվածքն ուղղանկյունանիստ է։ Դռները 31 մ երկարություն եւ 14 մ բարձրություն ունեն։ Գմբեթը գտնվում է 26 մետր բարձրության վրա, ունի 11 մետր տրամագիծ։ Ընդհանուր բարձրությունը կամարների վրայից 12.5 մետր է, իսկ երկրորդ հարկի բարձրությունը 5.7 մետր, գմբեթի ընդհանուր բարձրությունը հասնում է 25 մետրի։ Եկեղեցու ետևում կա երկու մուտք ունեցող բակ[10]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ