Jump to content

Սուրբ Մեսրոպ եկեղեցի (Ռաշթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Մեսրոպ եկեղեցի
Եկեղեցու գմբեթներ
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԳիլան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԹեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[1]
ԱնվանվածՄեսրոպ Մաշտոց
Ճարտարապետական տիպբազիլիկա
Ճարտարապետական ոճՊահլավական ճարտարապետություն
Կառուցման ավարտ1954
Գմբեթ2 հատ
Քարտեզ
Քարտեզ
 Saint Mesrop Church (Rasht) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մեսրոպ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Մեսրոպ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Ռաշթ քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի թեմին։ Գտնվում է Սաադի փողոցի վրա։

Ռաշթ քաղաքում հայերի հաստատման մասին առաջին տեղեկությունները 17-րդ դարի են. հայեր սկսել են այստեղ հաստատվել շահ Աբբաս I Սեֆիի կազմակերպած բռնագաղթի հետևանքով։ Հայերի առավել մեծ խմբեր այստեղ հաստատվում են 19-րդ դարի կեսերին, երբ Կասպից ծովը դառնում է առևտրական կարևոր հանգույց Ռուսական կայսրության և շահական Իրանի միջև[2]։ Սուրբ Մեսրոպ եկեղեցու շինարարական աշխատանքները սկսում են 1872, ավարտվում 1879 թվականին։ Գրիգորիս արքեպիսկոպոսն այն օծել է ինը տարի անց՝ հունիսի 31-ին։ 1920 թվականին Ռաշթի շուկայի հրդեհի հետևանքով ոչնչացել է։

Հայերն ակտիվ մասնակցություն են ունենում Իրանի սահմանադրական հեղափոխության տարիներին (1905-1911)[3]։ Նոր հաստատված հայերը ցանկանում են վերանորոգել եկեղեցին, բայց ավելի ուշ որոշում են կառուցել նորը[4]։ Եկեղեցու շինարարությունը սկսել է 1954 թվականին, օծվել է 1966 թվականի օգոստոսի 14-ին՝ Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանի ձեռամբ[5]։

2016 թվականին սուրբ Մեսրոպ եկեղեցի է այցելել ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը[6], պարբերաբար այստեղ և Էնզելիի սուրբ Աստվածածին եկեղեցի ուխտագնացությունների է մեկնում Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանը[7][8]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Մեսրոպն ունի երկու գմբեթ։ Զանգակատունը գտնվում է արևելյան կողմում։ Գլխավոր գմբեթի պատուհանները տասներկուսն են։ Ներսում դրված են Մարիամ Աստվածածնի, Հիսուս Քրիստոսի նկարները։

Եկեղեցու կողքին կառուցված է նաև հայկական դպրոց, որն այժմ ծառայում է կրոնական կառույցին։ Հայերի թվի խիստ նվազման պատճառով դպրոցը չի գործում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  3. Պարսկական հեղափոխությունը և հայերը
  4. کلیسای مسروپ مقدس رشت همراه با تاریخچه، آدرس و تصاویر
  5. Ռաշտի Ս. Մեսրոպ եկեղեցի(չաշխատող հղում)
  6. Իրանում ՀՀ դեսպանն այցելել է Գիլան նահանգ
  7. Ս. Աստւածածնայ Տօնը Ռաշտում
  8. Ապրիլեան նահատակաց յուշակոթողի օրհնութիւնն ու բացումը՝ Ռաշտում(չաշխատող հղում)