Jump to content

Ցելեստին Մեդովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Ցելեստին Մեդովիչ
Ծնվել էնոյեմբերի 17, 1857(1857-11-17)[1][2][3][…]
Վախճանվել էհունվարի 20, 1920(1920-01-20)[1][2][4][…] (62 տարեկան)
Մահվան վայրՍարաևո, Հարավսլավիայի Թագավորություն
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճմոդերն
Ժանրպատմական գեղանկարչություն և բնանկար
Թեմաներգեղանկարչություն
 Celestin Medović Վիքիպահեստում

Ցելեստին Մեդովիչ (խորվ.՝ Mato Celestin Medović, նոյեմբերի 17, 1857(1857-11-17)[1][2][3][…] - հունվարի 20, 1920(1920-01-20)[1][2][4][…], Սարաևո, Հարավսլավիայի Թագավորություն), խորվաթ նկարիչ։

Կյանք և ստեղծագործություն

Ցելեստին Մեդովիչը ծնվել է 1857 թվականին։ Դպրոցական կրթությունը ստացել է Օրեբիչում՝ Ֆրանցիսկյանների միաբանության վանքում, որը գտնվում է Պելեշաց կղզում՝ իր բնօրրանից ոչ հեռու։ 1868 թվականին 11 տարեկան հասակում ապագա նկարիչն ընդունվել է Ֆրանցիսկյան օրդեն և ուղարկվել Դուբրովնիկի Ֆրանցիսկյան վանք, որտեղ էլ ընդունել է հոգևորական Ցելեստին անունը[5][6]։ Հենց այս վանքում էլ բացահայտվել են նոր եղբոր նկարչական ընդունակությունները։ Մեդովիչի աշխատանքները բարձր է գնահատել Ֆրանցիսկյան օրդենի գեներալ Բեռնարդո դել Վագո դա Պորտոգրուարոն (Bernardo del Vago da Portogruaro), որը 1879 թվականին այցելել է Դուբրովնիկի Ֆրանցիսկյանների վանք։ Պորտոգրուրոյի որոշմամբ 1880 թվականին Մեդովիչը մեկնել է Հռոմ՝ կրթությունը շարունակելու։ Այնտեղ նա այցելել է Սան Իսիդորո վանքի նազարեների արվեստի կենտրոն։ Սան Իսիդորոյում Ցելեստին Մեդովիչին նկարչություն են դասավանդել Լոդովիկ Զեյցը, Ջուզեպե Գրանդին։ 1883 թվականին երիտասարդ նկարիչը մեկնել է Ֆլորենցիա և ընդունվել Անտոնիո Չիզերիայի նկարչական մասնավոր դպրոց։ Իտալիայում Մեդովիչը մի շարք որմնանկարներ է արել Չեզենայի, Ֆաենցայի Ֆուցեչիոյի վանքերում։ 1886 թվականին նա՝ որպես օրդենի եղբայր, մեկնել է Դուբրովնիկի վանք։ Դուբրովնիկի համայնքի և վենետիկցի նկարիչ Էմիլ Շինդլերի աջակցությամբ Մեդովիչը հնարավորություն է ստացել ուսանելու Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ էլ խորվաթ նկարչի ստեղծագործական ձիրքը ձևավորվել է իր ուսուցիչ Կարլ Թեոդոր ֆոն Պիլոտիի ազդեցությամբ։

1893 թվականին Մեդովիչը վերադարձել է Դուբրովնիկ և ընդունվել 1895 թվականին Զագրեբում հիմնադրված նկարիչների խումբ, որը ձևավորվել էր նկարիչ Վլախո Բուկովացի շուրջ։ 1905-1907 թվականներին Մեդովիչը խորվաթական Կրիժևցի քաղաքում զբաղվել է Սուրբ Երրորդության հունա-կաթոլիկ եկեղեցու որմնանկարներով։ Ավելի ուշ որմնանկարներ է արել Պոժեգայի և Նովա Գրադիշկայի եկեղեցիներում։ 1895 թվականին նկարիչը, որ դարձել էր եկեղեցու գույքի՝ պետության օգտին օտարման կոմնակից, դուրս է եկել ֆրանցիսկյան միաբանությունից և հետագայում ապրել Զագրեբում, իսկ 1898 թվականից՝ հարազատ Կունում։ Ամառվա ամիսներն անցկացրել է Ցրիկվենիցայի ամառանոցում։ 1901 թվականին Մեդովիչը Օտոն Իվեկովիչի հետ համատեղ ցուցահանդես է կազմակերպել։ Տեղափոխվելով Զագրեբ, որտեղ հետ ապրել է մինչև 1907 թվականը՝ նա խորվաթ այլ վարպետների հետ մասնակցել է Բուդապեշտում, Կոպենհագենում, Պրահայում, Փարիզում, Բելգրադում, Սոֆիայում և Զագրեբում կայացած ցուցահանդեսների։ 1908 թվականից հետո նկարիչը կրկին ապրել է Կունում, իսկ 1912-1914 թվականներին՝ Վիեննայում։ Մահացել է ծանր հիվանդությունից (թոքաբորբ) Սարաևոյում։

Ցելեստին Մեդովիչը հիմնականում ռեալիստական ոճով նկարներ է ստեղծոլ՝ կրոնական ու պատմական բոցանդակությամբ[7]։ Նա պատմական ժանրի առաջատար նկարիչն է եղել Խորվաթրիյում[8] [9]: Նկարել է նաև իր ժամանակակիցների դիմանկարներ[10]։

Մեդովիչի նկարները ողողված են հարավային պայծառ արևով ու վառ գույներով[11]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Rus Z. Medović, Celestin Mato // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T056475
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  5. «Umro Mato Celestin Medović» [The Death of Mato Celestin Medović] (Croatian). Hrvatska radiotelevizija. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  6. «Mato Celestin Medović 1857-1920». Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 18-ին.
  7. «On-line izlozba Mato Celestin Medović» [Online Exhibit Mato Celestin Medović] (Croatian). Gallerija Remek-djela. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Mato Celestin Medović - Biography». Artfacts.net. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 18-ին.
  9. «Hrvatsko Moderno Slikarstvo - Mato Celestin Medović» [Croatian Modern Artists - Mato Celestin Medović] (Croatian). Zagreb: Hrvatska Posta. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Величественная картина Медовича «Приход хорватов» (Prihod Hrvatov, 1903), посвящённая великому переселению хорватского народа на берега Адриатики, подвигла композитора Ивана Зайца к написанию одноименной симфонии.
  11. Sonja Seferović. «Mato Celestin Medović, 150. godišnjica rođenja. Utemeljitelj hrvatskog historijskog slikarstva» [Mato Celestin Medović, 150 Year Anniversary of his Birth. The Founder of Croatian Historical Painting] (Croatian). Zagreb: Matica Hrvatska: Vijesti. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն

  • Zdenko Rus: Medović, Celestin Mato, in: The Dictionary of Art, hrsg. v. Jane Turner, Band 21, 1996. (ISBN 1-884446-00-0)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցելեստին Մեդովիչ» հոդվածին։