Jump to content

Օլդենբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Բնակավայր
Օլդենբուրգ
գերմ.՝ Oldenburg
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՀամայնքՍտորին Սաքսոնիա
Ներքին բաժանումBloherfelde?, Bornhorst?, Bümmerstede?, Donnerschwee?, Etzhorn?, Eversten?, Kreyenbrück?, Krusenbusch?, Nadorst?, Ofenerdiek?, Ohmstede? և Osternburg?
Մակերես103,09 կմ²
ԲԾՄ4 մետր
Բնակչություն174 629 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1]
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+2 և UTC+1
Հեռախոսային կոդ0441
Փոստային դասիչ26001–26135
Ավտոմոբիլային կոդOL
Պաշտոնական կայքoldenburg.de(գերմ.)
Օլդենբուրգ (Գերմանիա)##
Օլդենբուրգ (Գերմանիա)

Օլդենբուրգ, (գերմ.՝ Oldenburg, ս․ գերմ․՝ Ollnborg), Գերմանիայի Ստորին Սաքսոնիայի խոշոր քաղաքներից մեկը՝ նավարկվող Հունթե գետի վրա է, որը Քյուսթենի ջրանցքով կապված է Էմսին և Վեզեր գետերի հետ։

Պատմական ակնարկ

Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1108 թվականին։ Միջնադարում ծառայել է, որպես Օլդենբուրգյան կոմսության մայրաքաղաք։ Մինչև 1773 թվականը Օլդենբուրգի կոմսությունը գտնվել է Դանաիայի թագավորության տիրապետության տակ։ XVII դարում Օլդենբուրգը ամրապնդեց իր քաղաքական դիրքը Հյուսիսային Եվրոպայում, բայց հետագայում 1667 թվականի հրդեհից և ժանտախտի համաճարակից հետո հազիվ էր գոյատևում։ XX դարում Դանիայի, Նորվեգիայի, Հունաստանի, Ռուսաստանի շատ միապետեր սերվել են Օլդենբուրգի արքայական տոհմից, ինչպես նաև բրիտանական կայսրության արքայազն Չարլզը։ XVIII դարի վերջին հերթական հրդեհից հետո Օլդենբուրգը ամբողջովին վերակառուցվեց դասական ոճով, վաղ ժամանակների հուշարձաններից պահպանվել են եզակիները։

Մինչև 19-րդ դարի վերջ Օլդենբուրգը համանուն դքսության մայրաքաղաք էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին քաղաքը գրեթե փրկվեց ոչնչացումից, որից հետո հետպատերազմյան տարիներին բնակչության արագ աճ գրանցվեց։ 1973 թվականին Օլդենբուրգում բացվեց Կարլ ֆոն Օսեցկու անվան համալսարանը, որտեղ սովորում է մոտ 9500 ուսանող։

Տարի Բնակչություն
1990 142 233
1995 149 691
2000 154 125
2005 158 394
2010 161 334
2018 168 210

Տեսարժան վայրեր

  • Նկարիչ Հորսթ Յանսենի թանգարան։ Ցուցահանդեսը պատմում է պատերազմից հետո Գերմանիայի ամենանշանակալի նկարիչներից մեկի կյանքի և գործունեության մասին[2]։
  • Քաղաքի կենտրոնում է գտնվում տարածաշրջանի ամենամեծ առևտրի կենտրոնը։
  • Օլդենբուրգի ամենահին պետական թատրոնը առաջին անգամ բացվել է 1833 թվականին։
  • Օլդենբուրգի ամրոցը միչև 1918 թվականը միապետական տիրակալների նստավայրն էր, որն այսօր թանգարան է։
  • Մոտակայքում է գտնվում «Շլոսգարդեն» հասարակական պարկը։

Ծանոթագրություններ

  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.)DESTATIS, 2024.
  2. http://www.horst-janssen-museum.de — Электронный сайт музея Х. Янссена(անգլ.)(գերմ.)