Օլդենբուրգ, (գերմ.՝ Oldenburg, ս․ գերմ․՝ Ollnborg), Գերմանիայի Ստորին Սաքսոնիայի խոշոր քաղաքներից մեկը՝ նավարկվող Հունթե գետի վրա է, որը Քյուսթենի ջրանցքով կապված է Էմսին և Վեզեր գետերի հետ։
Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1108 թվականին։ Միջնադարում ծառայել է, որպես Օլդենբուրգյան կոմսության մայրաքաղաք։ Մինչև 1773 թվականը Օլդենբուրգի կոմսությունը գտնվել է Դանաիայի թագավորության տիրապետության տակ։ XVII դարում Օլդենբուրգը ամրապնդեց իր քաղաքական դիրքը Հյուսիսային Եվրոպայում, բայց հետագայում 1667 թվականի հրդեհից և ժանտախտի համաճարակից հետո հազիվ էր գոյատևում։ XX դարում Դանիայի, Նորվեգիայի, Հունաստանի, Ռուսաստանի շատ միապետեր սերվել են Օլդենբուրգի արքայական տոհմից, ինչպես նաև բրիտանական կայսրությանարքայազն Չարլզը։ XVIII դարի վերջին հերթական հրդեհից հետո Օլդենբուրգը ամբողջովին վերակառուցվեց դասական ոճով, վաղ ժամանակների հուշարձաններից պահպանվել են եզակիները։
Մինչև 19-րդ դարի վերջ Օլդենբուրգը համանուն դքսության մայրաքաղաք էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին քաղաքը գրեթե փրկվեց ոչնչացումից, որից հետո հետպատերազմյան տարիներին բնակչության արագ աճ գրանցվեց։ 1973 թվականին Օլդենբուրգում բացվեց Կարլ ֆոն Օսեցկու անվան համալսարանը, որտեղ սովորում է մոտ 9500 ուսանող։