Jump to content

Ֆաուստ (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Ֆաուստ
ֆր.՝ Faust
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրօպերա[1]
ԿոմպոզիտորՇառլ Գունո
Լիբրետտոյի
հեղինակ
Ժյուլ Բարբիե, Միշել Կարե
Լիբրետտոյի
լեզու
ֆրանսերեն
Սյուժեի աղբյուրՅոհան Գյոթե. «Ֆաուստ» ողբերգություն
Գործողությունների քանակ5 արար[1]
ԿերպարներMéphistophélès?, Faust?, Valentin?, Marguerite?, Siébel?, Wagner?, Marthe Schwertlein? և Q63676481?
Առաջնախաղի տարեթիվմարտի 19, 1859[1]
Առաջնախաղի վայրՓարիզ
Հրատարակման տարեթիվ1859
 Faust (opera) Վիքիպահեստում

«Ֆաուստ», ֆրանսիացի երգահան Շառլ Գունոյի օպերա հինգ գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետտոն Ժյուլ Բարբիեի և Միշել Կարեի՝ ըստ Յոհան Գյոթեի համանուն ողբերգության առաջին մասի։ Օպերայի առաջին ներկայացումը կայացել է 1859 թ. մարտի 19-ին Փարիզի «Լիրիկ» թատրոնում (Theatre Lyrique)՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելության։ Օպերան 1860-ական թթ. ընթացքում հեղինակի կողմից լրացվել ու վերամշակվել է։ Վերջնական տեսքով այն բեմադրվել է 1869 թ. մարտին Փարիզի «Գրանդ օպերա» թատրոնում՝ անընդմեջ մնալով դրա խաղացանկում առ 1970-ական թթ., որտեղ երգել է նաև հայ հայտնի երգիչ Արմենակ Շահմուրադյանը։ Ֆաուստը բեմադրվել է նաև Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում։

Ֆաուստը ծավալուն օպերա է. նվագախմբային ինտրոդուկցիա, նախերգ, 4 գործողություն և վերջում 5֊րդ բալետային տեսարան։ Օպերայի կենտրոնական կերպարը Մարգարիտան է և տարօրինակ չէ, որ բեմադրվելով Գերմանիայում այս օպերան անվանվեց «Մարգարիտա»։ Սա ամենաավարտուն և ամբողջական կերպարն է օպերայում, օրը ասես մաքրության և անաղարտության մարմնավորում լինի։ Ֆաուստի կերպարում հարթված է բնավորության երկակիությունը, հակասականությունը, մշտական անբավարարվածությունը։ Գունոն չկարողացավ օպերայում ստեղծել գյոթեական Մեֆիստոֆելի բարդ կերպարը։ Օպերայում Մեֆիստոֆելը ներկայացված է որպես գերբնական, խորհրդավոր ուժերի մարմնավորում։ Չնայած իր որոշ թերությունների Ֆաուստը իրավմամբ իր ուրույն տեղն է գրավում համաշխարհային օպերային գրականության մեջ։

Ինտրոդուկցիա

Նվագախմբի մուտքը սկսվեց դանդաղ, կամաց, մինորային տոնայնությունում, պոլիֆոնիկ ոճով` հմտորեն շարադրելով միջնադարյան գիտնականի մռայլ գրասենյակի մթնոլորտը։ Այս հնչողության վրա բացվում է վարագույրը։ Այնուհետև այլ ոճով հնչում է «Աստված ամենակարող է, սիրո աստված» ։ Ինտրոդուկցիան ավարտվում է «հոգևոր» երաժշտությամբ։

Առաջին գործողություն,առաջին տեսարան

Միջնադարյան գիտնականի կաբինետ։ Խորքում գրադարանն է, տարբեր գիտական գործիքներով։ Գործողությունը տեղի է ունենում միջնադարյան Վիտենբուրգում։ Հնչեց մուտքը։ Հին գիտնականը նստած իր կաբինետում, ափսոսում է, որ իր գիտելիքները ոչինչ չի տվել նրան։ Նա պատրաստ է թույն խմել և մահանալ։ Եվ այդ պահին լսում է, թե ինչպես իր պատուհանի տակ աղջիկները փառաբանում են Տիրոջը։ Հուսահատության մեջ կանչում է սատանային(Մեֆիստոֆելին), որը հագնված էր 16-րդ դարի պարոնի տեսքով։ Սկզբում Ֆաուստը մերժում է նրան, բայց երբ Մեֆիստոֆելը առաջարկեց կատարել իր ցանկությունը, նա բացականչեց , որ իրեն վերադարձնի իր երիտասարդությունը։ Մեֆիստոֆելի համար ավելի հեշտ բան չկա։ Նա ցույց է տալիս գեղեցիկ Մարգարիտային և Ֆաուստը համարյա պատրաստ էր ստորագրել պայմանագիրը։ Պայմանագիրը հետևյալն է, որ երկրի վրա Մեֆիստոֆելը ծառայելու է Ֆաուստին, իսկ դժողքում` հակառակը։ Պայմանագրից հետո Ֆաուստը դառնում է երիտասարդ։ Տեսարանը ավարտվում է դուետով և նրանք մեկնում են որոնումների`իհարկե սիրային։

Երկրորդ տեսարան

16-րդ դար, տոնավաճառ է Լայպցիգի դարպասների մոտ։ Ձախ կողմում կա նկուղ, որի վրա պատկերված է գինու տակառ։ Քաղաքացիները, զինվորները և ուսանողները զվարճանում են, Վալենտինը` Մարգարիտայի եղբայրը գնում է պատերազմի և նրան անհանգստացնում է, թե ով է իր քրոջը տեր կանգնելու, երգում է «Աստված ամենակարող, Աստված սիրո» կավանտինան։ Մարգարիտան իր մեդալն է հանձնում։ Վագները սկսում է երգ երգել առնետների մասին, բայց Մեֆիստոֆելը պնդում է, որ նա ավելի լավ գիտի այդ երգը։ Մեֆիստոֆելը այնուհետև սրով խոցում է գինու տակառը և գինին թափվում է` ավելի լավը քան մնացածներինը, ովքեր խմում էին։ Այնուհետև կենաց է առաջարկում Մարգարիտային։ Վալենտինը ջղայնանում է, որ իր քրոջ անունն է հնչում։ Նա հարձակվում է, սակայն թուրը կոտրվում է։ Մեֆիստոֆելը սրով իր շուրջը շրջան է գծում, և ով ուզում է մոտենալ` անհայտ ուժ էր պահում։ Հիմա բոլորը հասկացան, թե ում հետ գործ ունեն։ Վալենտինի գլխավորությամբ իրենց գլխավերևում պահում են թուրը, որը խաչի խորհրդանշան է և փրկվում են դժոխքից։ Նրանք երգում են իրենց խորալը և Մեֆիստոֆելը կորցնում է իր ուժը։ Երբ բոլորը հեռանում են, բացի Մեֆիստոֆելից,գալիս է Ֆաուստը,նա պահանջում է հանդիպում Մարգարիտայի հետ։ Հնչում է հայտնի վալսը, պարի կեսից հայտնվում է Մարգարիտան։ Ֆաուստը առաջարկում է ձեռքը , Մարգարիտան խուսափում է և ամաչելով հեռանում։ Ֆաուստը և հիացած էր և վրդովված, որ աղջիկը նրան մերժեց։

Երկրորդ գործողություն,առաջին տեսարան

Այս գործողությունը սկսվում է հայտնի տեսարանով, Մարգարտայի պարտեզում , ամենուրեք կանաչապատ, ծաղիկներ։ Տեսարանը լինում է երեկոյան։ Այս պարտեզում հնչող հայտնի մեղեդիները, արիաները և կոնցերտները համարներով կարելի է կազմել մի փունջ` ամենից առաջ Զիբելաի “куплеты,, ( “Раскажите вы ей,цветы мои,, ): Զիբելը սիրահարված է Մարգարիտին,ծաղիկներ է պոկում, որը անմիջապես չորանում է։ Դա սատանայի անցեցքն էր։ Զիբելը ձեռքը լվանում է սուրբ ջրով և անեցքը հեռանում է։ Նա արագ ծաղկեփունջ է հավաքում, դնում Մարգարիտայի դռան դիմաց։ Հնչում է արիա, դա Ֆաուստի “Привет тебе, приют невинный,, արիան է։ Կավանտինայից հետո հայտնվում է Մեֆիստոֆելը և բերում զարդերի զամբյուղ, դնում է Զիբելի ծաղիկների մոտ։ Երբ երկուսն էլ հեռանում են դուրս է գալիս Մարգարտան, գնում է պարտեզ և երգում հին բալլադ Ֆուլ թագավորի մասին։ Այստեղ տեսնում է զարդատուփը և հնչում է արիա “Ах! Смешно,смешно смотреть мне на себя! ,, : Հայտնվում է հարևան Մարթան, հետո Ֆաուստը և Մեֆիստոֆելը։ Մինչ Մեֆիստոֆելը և Մարթան խաղ են խաղում, Մարգարիտան և Ֆաուստը ավելի մոտիկից են են ծանեթանում։ Մարգարիտան և Ֆաուստը մնում են մենակ, որպեսզի կատարեն դուետ:Մարգարտան խոստովանում է իր սիրո մասին։ Այստեղ Գունոն սիրո հիանալի տեսարան է պատկերում, որը քչերն էին կարող ստեղծել։

Երրորդ գործողություն,առաջին տեսարան

Մարգարիտան մենակ է իր սենյակում, նա լսում է իր պատուհանի կողքով անցնող կանանց, որոնք ծիծաղում են իր վրա,որ նրան թողել է անծանոթը։ Նա երգում է «Ինչու չես գալիս» արիան։ Գալիս է Զիմբելը, որը ջերմ է վերաբերում Մարգարիտային։ Նա երգում է «Երբ անհոգ վայելում ես կյանքը» ռոմանսը, որը դարձավ հայտնի բալլադ։

Երկրորդ տեսարան

Նույնպես կարճ է։ Տեսարանում տաճարի դիմացի հրապարակն է։ Մարգարիտան աղոթում է, սակայն համոզված է որ չի ներվելու։ Աղոթքը ընդհատվում է սատանայի կողմից։ Դևերի երգչախումբը բացականչում է «Մարգարիտա! Մարգարիտա!Ներում չկա! Դու մահանալու ես! » : Մարգարտան կորցնում է գիտակցությունը և ընկնում։ Կանայք նրան տանում են տուն:Տեսարանը ավարտվում է այնպես, ինչպես սկսել է` հանգիստ, երգեհոնի հնչողությամբ։

Երրորդ տեսարան

Մարգարիտայի տան դիմացի փողոցում լսվում է զինվորական մարշ։ Նրանք երգումեն «Զինվորների երգչախումբ»-ը։ Նրանց մեջ էր Մարգարիտայի եղբայրը։ Այդ ժամանակ Մարգարիտան իր պատուհանի տակ լսում է ծաղրական սերենադա, որը երգում է Մեֆիստոֆելը` գիտարայով։ Նա իր հետ բերել է Ֆաուստին։ Վալենտինը դուրս է գալիս ափերց, իմանում է ամբողջ ը և դուելի է հրավիրում Ֆաուստին։ Սկսվում է դուելը, նվագախումբում երաժշտությունը անհանգիստ և լարված է։ Սատանան գաղտնի ուղղում է Ֆաուստի թուրը Վալենտինի սրտին։ Հավաքվում է ամբոխ, Մեֆիստոֆելը դուրս է բերում Ֆաուստին, Վալենտինը մահանալուց հայհոյում է քրոջը։ Մի պահ տիրում է լռություն։ Երգչախումբը հազիվ շշնջում է նրա համար կարճ աղոթք։ Տեսարանը ավարտվում է սգո մեղեդիով, որը կատարում է կլարնետը։

Չորրորդ գործողություն,առաջին տեսարան

Վալպուրգյան գիշեր։ Մեֆիստոֆելը փառատոն է անցկացնում, բերելով հին գեղեցկուհիների` Սիցիլիային, Կլեոպատրային, որպեսզի զվարճացնեն Ֆաուստին։ Հնչում է pianissimo-ում Ֆաուստի և Մարգարիտայի սիրային դուետի թեման։ Ֆաուստը էլ ուժ չուներ, նա դուրս է գալիս ոգիների միջով, տեսարանը ավարտվում է խառնաշփոթով։

Երկրորդ տեսարան

Եզրափակիչ տեսարանում տեսնում ենք Մարգարիտային բանտում, նա սպանել էր իր երեխաին և առավոտյան պետք է կախաղան բարձրացնեն։ Մեֆիստոֆելը և Ֆաուստը ներ են խուժում բանտ, Ֆաուստը արթնացնում է Մարգարիտային, բայց հանկարծակի Մարգարիտայի միտքը գռգռվում է։ Նրան թվում է, թե տոնավաճառում է, որտեղ առաջին անգամ հանդիպեց Ֆաուստին։ Հայտնվեց Մեֆիստոֆելը և ասաց, որ ձիերը պատրաստ են:Մարգարիտան ճանաչում է սատանային, հնչում է սատանա, սատանա! և ընկնում է ծնկների տակ և սկսում աղոթք շշնջալ։ Մեֆիստոֆելը և Ֆաուստը համոզում են Մարգարիտային, բայց նա աղոթքի տոնը ավելի է բարձրացնում։ Մեֆիստոֆելը անիծում է նրան, բայց «հրեշտակների ավարտական երգչախումբը» երգում է նրա փրկության համար, որի հոգին բարձրանում է երկինք։ Եվ այսպես ավարտվում է օպերան[2]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Archivio Storico Ricordi — 1808.
  2. «Опера Гуно «Фауст» (Faust) | Belcanto.ru». www.belcanto.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաուստ (օպերա)» հոդվածին։