Jump to content

Բարսելոնա (Վենեսուելա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բարսելոնա
իսպ.՝ Barcelona
Դրոշ Զինանշան

ԵրկիրՎենեսուելա Վենեսուելա
ՀամայնքMunicipio Simón Bolívar?
Հիմնադրված է1638 թ.
Մակերես706 կմ²
ԲԾՄ20 մետր, 8 մետր
Բնակչություն448 016 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC−4
Հեռախոսային կոդ0281
Փոստային դասիչ6001
Պաշտոնական կայքalcaldiasimonbolivar.gob.ve
Բարսելոնա (Վենեսուելա) (Վենեսուելա)##
Բարսելոնա (Վենեսուելա) (Վենեսուելա)

Բարսելոնա (իսպ.՝ Barcelona)[2], քաղաք Վենեսուելայի հյուսիսարևելյան մասում՝ Անսոատեգի նահանգում, որի, ինչպես նաև Սիմոն Բոլիվար համայնքի վարչական կենտրոնն է[3]։ Նավահանգիստ՝ Կարիբյան ծովի ափին[3][4][5][6]։ Պուերտո Լա Կրուս, Լեչերիա և Գուանտա համայնքների հետ մեկտեղ կազմավորում է մոտավորապես 950 հազար ընդհանուր բնակչությամբ մետրոպոլային տարածք[7], որը կարևորագույններից մեկն է Վենեսուելայում։

Հիմնադրվել է 1638 թվականին Կարիբյան ծովի Կարյակո ծոցի ափին, Խուան Օրպիի նախաձեռնությամբ, ով համարվում է Վենեսուելայի վերջին կոնկիստադորը։ Նրա գլխավորությամբ նվաճվել են հնդկացիական կումանոգոտո ցեղի հողերը, այդ թվում՝ ներկայիս Բարսելոնայի տարածքը։ Բնակավայրն սկզբնապես անվանվել է Nueva Barcelona del Cerro Santo կամ Nueva Barcelona al Pie del Cerro Santo[8][9] (իսպաներենից թարգմանած՝ նշանակում է «Նոր Բարսելոնա սուրբ բլրի ստորոտին»), հակիրճ՝ Nueva Barcelona (Նոր Բարսելոնա)[10][11]։

Քաղաքում պահպանվել են գաղութային ժամանակների ճարտարապետության բազմաթիվ նմուշներ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարսելոնայում, ինչպես և հարևան Պուերտո լա Կրուսում, գործում են նավթավերամշակման բազմաթիվ ձեռնարկություններ։ Բացի այդ, մերձակայքում գտնվող ածխահանքերից ածուխ է արդյունահանվում։

Բարսելոնա, Վենեսուելաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 35.5
(95.9)
37.0
(98.6)
37.9
(100.2)
37.8
(100)
37.7
(99.9)
37.5
(99.5)
36.0
(96.8)
39.0
(102.2)
39.3
(102.7)
39.0
(102.2)
38.6
(101.5)
35.0
(95)
39.3
(102.7)
Միջին բարձր °C (°F) 31.4
(88.5)
31.7
(89.1)
32.4
(90.3)
32.7
(90.9)
32.8
(91)
32.1
(89.8)
31.8
(89.2)
32.1
(89.8)
32.7
(90.9)
32.9
(91.2)
32.4
(90.3)
31.8
(89.2)
32.2
(90)
Միջին օրական °C (°F) 26.0
(78.8)
26.3
(79.3)
27.2
(81)
27.9
(82.2)
28.2
(82.8)
27.7
(81.9)
27.3
(81.1)
27.5
(81.5)
27.8
(82)
27.9
(82.2)
27.4
(81.3)
26.6
(79.9)
27.3
(81.1)
Միջին ցածր °C (°F) 20.5
(68.9)
20.9
(69.6)
21.9
(71.4)
23.1
(73.6)
23.6
(74.5)
23.3
(73.9)
22.8
(73)
22.8
(73)
22.9
(73.2)
22.9
(73.2)
22.4
(72.3)
21.3
(70.3)
22.4
(72.3)
Ռեկորդային ցածր °C (°F) 12.8
(55)
15.2
(59.4)
12.5
(54.5)
16.9
(62.4)
18.5
(65.3)
20.3
(68.5)
19.5
(67.1)
19.3
(66.7)
18.7
(65.7)
19.7
(67.5)
18.1
(64.6)
15.6
(60.1)
12.5
(54.5)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 7
(0.28)
3
(0.12)
2
(0.08)
8
(0.31)
48
(1.89)
105
(4.13)
119
(4.69)
121
(4.76)
84
(3.31)
59
(2.32)
44
(1.73)
24
(0.94)
624
(24.57)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) 1.3 0.5 0.5 1.2 4.7 10.8 12.7 12.7 9.4 7.4 5.8 3.6 70.6
% խոնավություն 72.0 71.0 70.5 72.0 72.5 75.0 76.0 76.0 74.5 74.5 75.0 73.0 73.5
Միջին ամսական արևային ժամ 288.3 274.4 297.6 261.0 254.2 213.0 232.5 235.6 243.0 263.5 255.0 269.7 3087,8
Աղբյուր #1: Instituto Nacional de Meteorología e Hidrología (INAMEH)[12][13]
Աղբյուր #2: NOAA (extremes, precipitation and sun)[14]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Instituto Nacional de Estadística — 1871.
  2. Anzoátegui Tourism (իսպաներեն). Fondoturismo Anzoátegui. 2002.
  3. 3,0 3,1 citar web|URL=http://www.redatam.ine.gob.ve/vencgibin/RpWebEngine.exe/EasyCross?&BASE=CPV2011&ITEM=PIRAMEDAD&MAIN=WebServerMain.inl%7Ctítulo=Censo do 2011|autor=|data=|publicado=Instituto Nacional de Estadística (INE)|acessodata=
  4. Venezuela Up-to-date (անգլերեն). Embassy of Venezuela. 1951.
  5. Trade Promotion Series (անգլերեն). U.S. Government Printing Office. 1931.
  6. Commerce, United States Bureau of Foreign and Domestic (1931). Commercial Travelers' Guide to Latin America (անգլերեն). U.S. Government Printing Office.
  7. Cita web |url=http://idanz.gob.ve/anzoategui-la-gran-barcelona-es-la-candidata/ |título=Copia archivada |fechaacceso=18 de junio de 2014 |urlarchivo=https://web.archive.org/web/20140714221823/http://idanz.gob.ve/anzoategui-la-gran-barcelona-es-la-candidata/ |fechaarchivo=14 de julio de 2014
  8. Cita libro|título=Resumen de la historia de Venezuela desde el descubrimiento de su territorio por los Catellanos en el siglo XV|url=https://books.google.co.ve/books?id=bt3d_FpelX8C&pg=PA243&dq=nueva+barcelona+del+cerro+santo&hl=es-419&sa=X&ved=2ahUKEwjSnrjx-OzuAhUypFkKHbKuApEQ6AEwBHoECAUQAg#v=onepage&q=nueva%20barcelona%20del%20cerro%20santo&f=false%7Ceditorial=H. Fournier y compia|fecha=1841|fechaacceso=2021-02-15|idioma=es|nombre=Rafael María|apellidos=Baralt|nombre2=Ramón|apellidos2=Díaz
  9. Cita libro|título=Venezuela pintoresca e ilustrada: relación histórica (desde el descubrimiento de la América hasta 1870.) Geográfica, estadística, comercial é industrial; usos costumbres y literatura nacional|url=https://books.google.co.ve/books?id=FW41AAAAIAAJ&pg=PA315&dq=nueva+barcelona+del+cerro+santo&hl=es-419&sa=X&ved=2ahUKEwjSnrjx-OzuAhUypFkKHbKuApEQ6AEwBXoECAQQAg%7Ceditorial=E.D. Schmitz|fecha=1877|fechaacceso=2021-02-15|idioma=es|nombre=Miguel|apellidos=Tejera
  10. Cita libro|título=Compendio de la historia de Venezuela desde su descubrimiento y conquista hasta que se declaró estado independiente. [By Francisco Javier Yanes.]|url=https://books.google.co.ve/books?id=4bVXAAAAcAAJ&pg=PA34&dq=nueva+barcelona+del+cerro+santo&hl=es-419&sa=X&ved=2ahUKEwjSnrjx-OzuAhUypFkKHbKuApEQ6AEwB3oECAAQAg%7Cfecha=1840%7Cfechaacceso=2021-02-15%7Cidioma=es
  11. Cita libro|título=Compendio de la historia de Venezuela: desde su descubrimiento y conquista hasta que se declaró estado independiente|url=https://books.google.co.ve/books?id=vAgCAAAAYAAJ&pg=PA32&dq=nueva+barcelona+del+cerro+santo&hl=es-419&sa=X&ved=2ahUKEwjSnrjx-OzuAhUypFkKHbKuApEQ6AEwCHoECAIQAg%7Ceditorial=A. Damiron|fecha=1840|fechaacceso=2021-02-15|idioma=es|nombre=Francisco Javier|apellidos=Yánez
  12. «Estadísticos Básicos Temperaturas y Humedades Relativas Máximas y Mínimas Medias» (PDF). INAMEH (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 16-ին.
  13. «Estadísticos Básicos Temperaturas y Humedades Relativas Medias» (PDF). INAMEH (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 16-ին.
  14. «Barcelona Climate Normals 1961-1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարսելոնա (Վենեսուելա)» հոդվածին։