Դալղողնոշ,Հապալասենի սովորական (լատին․՝ Vaccínium vítis-idaéa), պատկանում է հապալասզգիների ընտանիքին։Հապալաս բառը արաբերեն է և նշանակում է մրտենու պտուղ։
Պահանջկոտ բույս է, ունի 10-30 սմ երկարություն։ Տերևներն ունեն 1.5 սմ երկարություն։ Ծաղիիները մանր են, պտուղները գնդաձև մինչև 8-12 մմ տրամագծով։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։
Տերևները պարունակում են իրենց մեջ ֆենոլյին գլյուկոզիդներ, վկցինին, լիկոպին, ուրսոլաթթու, գինեթթու, գալաթթու և այլն։ Պտուղներում կան մեծ քանակությամբ շաքարներ, ասկորբինաթթուներ, օրգանական նյութեր։ Սերմերը հարուստ են յուղերով։ Հապալասենու տերևների եփուկը օգտագործվում է միզաքարային հիվանդությունների, երիկամի թարախաբորբի, ցիստիտի, ռևմատիզմի դեմ։