Պիկասոյի թանգարան (իսպաներեն՝ Museo Picasso Málaga), թանգարան նշանավոր նկարիչ Պաբլո Պիկասոյի ծննդավայրում՝ ԻսպանիայիԱնդալուսիա երկրամասի Մալագա քաղաքում[4]՝ Բուենավիստա պալատում։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2003 թվականին։ Ցուցադրությունում ունի 285 աշխատանք, որոնք թանգարանին են նվիրել Պիկասոյի ընտանիքի անդամները[4]։ Հավաքածուի սեփականատերը հանդիսացող Fundación Paul, Christine y Bernard Ruiz-Picasso հիմնադրամը 2009 թվականին միավորվել է Fundación Museo Picasso Málaga հիմնադրամի հետ, որը կոչված էր ապահովելու թանգարանի բնականոն գործունեությունը[5][6] և գործում էր Մալագայի Մերսեդ հրապարակի՝ Plaza de la Merced-ի վրա գտնվող հենց այն տանը, որտեղ ծնվել է աշխարհահռչակ նկարիչը։ Թանգարանը վերանվանվել է Museo Casa Natal («Ծննդավայրի թանգարան»)[7]։ Միավորման արդյունքում ձևավորված նոր հիմնադրամը անվանումն է Fundación Museo Picasso Málaga. Legado Paul, Christine y Bernard Ruiz-Picasso[8][9]:
↑See also brief remark on the two foundations in Gonzalo Zanza/Pedro Corral, Málaga: principio y fin del siglo de Picasso, ABC (Madrid) 1999-11-06. Article begins on p. 31, link is to p. 33, which has the relevant passage.
Jiménez, Carmen, Arquitectura del Museo Picasso Málaga desde el siglo VI a.c. hasta el siglo XXI. Ed. Museo Picasso Málaga (Fundación Museo Picasso Málaga y Fundación Paul, Christine y Bernard Ruiz-Picasso); 2004.
Escalera Pérez, R., El Palacio Buenavista-Museo de Bellas Artes de Málaga.