Jump to content

Քրիստ Մանարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Քրիստ Երվանդի Մանարյան
Ծնվել էսեպտեմբերի 2, 1961(1961-09-02) (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունՍայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ՄասնագիտությունԵրգահան, դրամատուրգ, սցենարիստ
Ծնողներհայր՝ Երվանդ Մանարյան, մայր՝ Նունե Մանուչարյան
ԵրեխաներԼիլիթ Մանարյան
 Krist Manaryan Վիքիպահեստում

Քրիստ Երվանդի Մանարյան (իսկական անունը՝ Քրիստափոր, սեպտեմբերի 2, 1961(1961-09-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգահան, դրամատուրգ, սցենարիստ։

Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանի որդին է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, ապա՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դրամայի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ պրոֆեսոր Մարատ Մարինոսյանի ղեկավարությամբ։ 1998 թվականին ներկայացրել է Հայաստանը Լոնդոնում կայացած մանկական հեռուստատեսությունների երկրորդ համաշխարհային գագաթնաժողովում։ 2005-2008 թթ. հրավիրվել է ԱՄՆ՝ աշխատակցելու Գլենդելի «ARTN» հեռուստաընկերությանը։ Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում։

Ստեղծագործական ուղի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակել է հեռուստատեսային ծրագրեր՝

  • «Ալամբուչիկ»
  • «Հաղորդում թիվ 6»
  • «Հատակում»
  • «Տուն-տունիկ»
  • «Օլյայի օրագիրը»
  • «Քրիստոմանիա»
  • «Հոպլյաթիռ»
  • «Թեթև սոլիդ»
  • «4-ին գումարած»

Հեղինակել է «Ոսկեջրած ձկնիկը» և «Ջին ջան» թատերական պիեսները, հայ-ամերիկյան «Կորած մոլորվածը Հայաստանում» կատակերգության և «Գարեգին Նժդեհ» ֆիլմի սցենարները։ Հանդիսացել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Հայկական երկրորդ հեռուստաալիքի ամանորի ծրագրերի սցենարիստն ու երաժշտական խմբագիրը։ «Ձմեռային գիշերվա երազ» հեռուստատեսային երաժշտական բեմադրության սցենարի և երաժշտության, «Գարնանային պատմություն» հեռուստատեսային պիեսի հեղինակն է։

2018 թվականի նոյեմբերի 21-ից՝ Երևանի Էստրադային և Ջազային արվեստի պետական քոլեջի, իր կուրսի ուսանողների հետ սկսում է նկարահանել «Իմ սիրտը քոնն է, Միքայել» գեղարվեստա-երաժշտական ֆիլմը։ Ֆիլմում ներկայացնելով քոլեջի առօրյան, ուսանողական կյանքը ու ընկերության արժեքների գաղափարը։ Ֆիլմում նկարահանվել են ինչպես արդեն ճանաչված ու սիրված այնպես էլ սկսնակ դերասաններ։ 2019 թվականի մայիսի 21-ին Մոսկվա կինոթատրոնում կայացավ ֆիլմի պրեմիերան։ Որից հետ էլ սկսեց ցուցադրվել հեռուստատեսությամբ և այլ ուսումնական հաստատություններում։

Հեղինակել է ավելի քան 350 երգ, որոնք կատարում են Հայաստանի և սփյուռքի ճանաչված երգիչ-երգչուհիները, այդ թվում՝ երկու տասնյակից ավելի ստեղծագործություններ՝ նվիրված Հայոց բանակին։ Խաղացել է 15 թատերական և հեռուստատեսային բեմադրություններում, նկարահանվել է 6 գեղարվեստական ֆիլմում[1]

Ձայնասկավառակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկել է 4 ձայնասկավառակ, ինչպես նաև մանկական երգերով տեսասկավառակ՝ «Երաժշտական այբուբեն» խորագրով[2]

Հանդիսանում է «Բարդերի ակումբ»-ի անդամ, հեղինակ է մանկական հեքիաթների, որոնք լույս է ընծայել «Ծիծեռնակ» հրատարակչությունը՝ «Տուն-տունիկի հեքիաթները» խորագիրը կրող ժողովածուի տեսքով։

1998 թվականին Սոչիում կայացած բանակային և 2004 թվականին ԱՄՆ-ում կայացած հայկական Ազգային երաժշտական փառատոների դափնեկիր է՝ «Լավագույն երգահան» անվանակարգում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]