Բրիտանական թանգարան (անգլ.՝ British Museum), Լոնդոնի ամենամեծ և աշխարհի ամենանշանակալի արվեստի և պատմության թանգարաններից։ Թանգարանի ֆոնդերի քանակը անցնում է 7 միլիոնը, որով այն դասվում է աշխարհի ամենամեծ թանգարանների շարքին։ Թանգարանում ներկայացվում են բոլոր մայրցամաքների մշակութային հիմնական շերտերը՝ պատմական և գեղագիտական զարգացմամբ[11]։ Բրիտանական թանգարանը սկիզբ է առել 1753 թվականին՝ հիմնվելով գիտնական և կոլեկցիոներ Հանս Սլոունի (անգլ.՝ Hans Sloane) անձնական հավաքածուի վրա։ Առաջին անգամ հանրության առաջ բացվել է 1759 թվականի հունվարի 15-ին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 566)։