Jump to content

Կարել Յարոմիր Էրբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարել Յարոմիր Էրբեն
չեխ․՝ Karel Jaromír Erben
Ծնվել էնոյեմբերի 7, 1811(1811-11-07)[1][2][3][…]
ԾննդավայրՄիլեթին[4][5][6][…]
Վախճանվել էնոյեմբերի 21, 1870(1870-11-21)[1][2][3][…] (59 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[7][8][4][…]
ԳերեզմանՕլշանի գերեզմանատուն[9]
Գրական անունJarmil Erben[8], J. E. Miletínský[8] և Květomil Podlipský[8]
Մասնագիտությունթարգմանիչ, բանաստեղծ, երաժշտագետ, պատմաբան, արխիվագետ, լրագրող, գրող, ազգագրագետ, ժողովրդական հեքիաթների բանահավաք, արձակագիր, հավաքորդ, իրավաբան և խմբագիր
Լեզուչեխերեն
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Ավստրո-Հունգարիա
Կրթությունգիմնազիա և Փիլիսոփայական ֆակուլտետ, Կարլովի համալսարան
Գրական ուղղություններռոմանտիզմ
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Մատիցա սերբական
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Изображение автографа
 Karel Jaromír Erben Վիքիպահեստում

Կարել Յարոմիր Էրբեն (չեխ․՝ Karel Jaromír Erben, նոյեմբերի 7, 1811(1811-11-07)[1][2][3][…], Միլեթին[4][5][6][…] - նոյեմբերի 21, 1870(1870-11-21)[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[7][8][4][…]), չեխ բանաստեղծ, գրող, թարգմանիչ, գրականության պատմաբան և չեխական բանահյուսության բանահավաք, առաջին հերթին՝ հեքիաթների և երգերի։ Արվեստում ռոմանտիզմի ներկայացուցիչ։ 1867 թվականին Մոսկվայի և Պետերբուրգի Սլավոնական համագումարի մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարել Յարոմիր Էրբենը ծնվել է Միլետին քաղաքում, կոշկակարի ընտանիքում։ Փիլիսոփայություն է ուսանել Հրադեց-Կրալովեի համալսարանում, իրավագիտություն՝ Պրահայի Կարլի համալսարանում։ 1843 թվականին համագործակցել է Պրահայի ազգային թանգարանի հետ։ 1948 թվականին եղել է «Պրահայի լուրերի» (Pražské noviny) խմբագիրը, նոր սահմանադրության հրատարակումից հետո թողել է խմբագրի պաշտոնը։ 1850 թվականին եղել է Ազգային թանգարանի քարտուղար և արխիվարիուս, 1851 թվականին՝ Պրահա քաղաքի արխիվարիուս։

Էրբենի հասարակական, գիտական և գրական գործունեությունը հիմնականում կրում է ազգային-լուսավորչական բնույթ։ Նրա գրական ժառանգության մեջ կենտրոնական տեղ է գրավում «Ծաղկեփունջ» (1853) ժողովածուն, որի մեջ բացահայտվում է բանաստեղծի ստեղծագործության ժողովրդական բնույթը։ Էրբենի խորապես ազգային և ինքնատիպ ստեղծագործությունները ժամանակակիցները դիտում են իբրև չեխական մշակույթի դեմ մղված հալածանքի բողոք[10]։

Báje a pověsti slovanské (Սլավոնական հեքիաթներ և լեգենդներ), 1902 հրատարակություն, կազմի նկարը` Վենցեսլավ Չեռնիի

Մահացել է Պրահայում, թաղված է Մալոստրանսկո գերեզմանատանը։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Písně národní v Čechách (Բոհեմական ժողովրդական երգեր) (1842–1845); պարունակում է 500 երգ
  • Kytice z pověstí národních (Ժողովրդական լեգենդներ) (1853, expanded edition 1861) (English edition, 2012)
  • Sto prostonárodních pohádek a pověstí slovanských v nářečích původních (100 սլավոնական ժողովրդական հեքիաթներ և լեգենդներ) (1865)
  • Vybrané báje a pověsti národní jiných větví slovanských (Ժողովրդական հեքիաթների և լեգենդների ընտրանի այլ սլավոնական ճյուղերից) (1869)
  • Prostonárodní české písně a říkadla (Չեխական ժողովրդական երգեր և մանկական ոտանավորներ) (1864)
  • České pohádky (Չեխական հեքիաթներ)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Яцимирский А. И.,. Эрбен, Карл-Яромир // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Julius Dolanský: Karel Jaromír Erben, Prag 1970

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Կերպարվեստի արխիվ
  5. 5,0 5,1 5,2 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
  6. 6,0 6,1 6,2 regional database of the Research Library in Hradec Králové (չեխերեն)
  7. 7,0 7,1 7,2 Эрбен Карел Яромир // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  9. BillionGraves — 2011.
  10. Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարել Յարոմիր Էրբեն» հոդվածին։