Կուտանսի տաճար
Կուտանսի տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Coutances?[1][2] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Diocese of Coutances? |
Ժառանգության կարգավիճակ | դասակարգված պատմական հուշարձան[1] |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական ոճ | գոթական ճարտարապետությունը Ֆրանսիայում |
Cathédrale Notre-Dame de Coutances Վիքիպահեստում | |
coutances.catholique.fr/diocese/eveque |
Կուտանսի տաճար (ֆր.՝ Cathédrale Notre-Dame de Coutances), հռոմեական կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում է Ֆրանսիայի Նորմանդիա երկրամասում, Կուտանս համայնքում։ Կառուցված է գոթական ճարտարապետական ոճով։ Կուտանսի տաճարը կառուցվել է 1210-1274 թվականներին։ Տաճարն իր մեջ ընդգրկում էր ավելի վաղ կառուցված Նորմանի տաճարի մնացորդները։
Կուտանսի տաճարը համարվում է Կուտանս և Ավրանշ եպիսկոպոսական թեմի նստավայրը, սակայն նախկինում եղել է միայն Կուտանսի եպիսկոպոսի նստավայրը։
Տաճարի բարձրությունը կազմում է 80 մետր։ Ունի գերիշխող դիրք քաղաքի նկատմամբ, և տեսանելի է նույնիսկ Ջերսի կղզուց ( Մեծ Բրիտանիա)։ Այն նորմանդական գոթական ճարտարապետության վառ օրինակ է՝ երկար, ուղիղ, ուղղահայաց գծերի համադրմամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուտանսի տաճարի առաջին շինարարությունը սկսվել է 5-րդ դարում Սուրբ Էրեփթիոլուսի գլխավորությամբ, ով նաև տաճարի առաջին եպիսկոպոսն է։ Այս տաճարն ավերվել է 9-րդ դարում նորմանների ներխուժման ժամանակ։
11-րդ դարի կեսերից Կուտանսի եպիսկոպոս Ռոբերտը ձեռնամուխ է լինում տաճարի վերակառուցմանը՝ իրականացնելով այն ռոմանական կամ նորմանական ճարտարապետական ոճերով։ Վերակառուցումը սկսվել է նավից։ Ռոբերտը կարճ ժամանակ անց մահանում է, իսկ աշխատանքը շարունակվում է 1048 թվականին նրա հաջորդ՝ Ջեֆրի դե Մոնբրե եպիսկոպոսի կողմից։ Ջեֆրին լավ հարաբերություններ ուներ Վիլհելմ I Նվաճողի հետ, և վերջինս ներկա է եղել 1056 թվականին նոր տաճարի օծմանը։ Հետագայում եպիսկոպոսը Վիլհելմին ուղեկցել է Անգլիայի նվաճման ժամանակ։ Տաճարը մեծապես շահել է այդ նվաճման հսկայական շահույթներից։
Ռոմանական տաճարը հետագայում լրջորեն վնասվել է հրդեհի պատճառով։ 1210 թվականին Հյուգ դե Մորվիլ եպիսկոպոսը սկսեց կառուցել ներկայիս գոթական տաճարը՝ պահպանելով տաճարի չափսերը և ռոմանական շինության զգալի մասը։ Հիմնական մնացորդները ընդգծված են ներկայիս տաճարի պատերից ու աշտարակներից շատերում։
Նոր տաճարի շինարարությունն ավարտվել է 1274 թվականին և հիմնովին մնացել է անփոփոխ։ Քույր աշտարակների բարձրությունը հասնում է գրեթե 80 մետրի, իսկ ութանկյուն աշտարակը կանգնած է 57 մետր բարձրության վրա։
1562 թվականին տեղի ունեցած Հուգենոտյան պատերազմների ժամանակ որոշակի վնաս է հասցվել տաճարին, սակայն շուտով վերանորոգվել է։ 1794 թվականի Ֆրանսիական հեղափոխության ժամանակ տաճարի արտաքին տեսքը վնասվել է` որմախորշերից հեռացվել է արձանների մի մասը, իսկ մյուսները թրատվել են։ Տաճարն օգտագործվում էր որպես թատրոն, հացահատիկային պահեստ, և չնայած մեծ կորուստներին և վնասներին, այն կարողացել է գոյատևել։
Երկրորդ համաշխարհային պատերազմը Կուտանսի քաղաքին մեծ վնաս է հասցրել, սակայն տաճարը կրկին մնացել է կանգուն։
Կառույցի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուտանսի տաճարի մուտքի մոտ ժամանակակից պատուհան է, որի վրա պատկերված են 1048 և 1218 թվականների տաճարի հիմնադիրները։
Հարավային ենթակողմի սյան վրա պատկերված են միջնադարյան տիկնայք։
Լուսարձակային աշտարակը նախատեսված է տաճարի կենտրոնում լույսի մշտական առկայությունն ապահովելու համար։ Շրջանի կենտրոնում պատկերված են աչքեր, որոնք ներկայացնում են երկինքը, երկիրը՝ քառակուսին է, իսկ ութանկյունը ներկայացնում է Հարությունը։
Գլխավոր խորանի ետևում տեղակայված են վեց զույգ սյուներ, որոնց վրա հենված է տանիքը։ Դրանք ներկայացնում են Տասներկու առաքյալներին։ Պատուհանները թվագրվում են 15-րդ դարին։
Հարավային ամբուլատորիայում տեղակայված է Սուրբ Հովսեփի մատուռը, որի պատին նկարված պատկերում (1381 թվական) ներկայացված են Սուրբ Երրորդությունը, Քրիստոսը խաչի վրա և Սուրբ Հոգին՝ որպես աղավնի։
Սուրբ Լոուդի մատուռը, ինչպես նաև հարավային ամբուլատորիան, տաճարի ամենահին մասերից են։ Վիտրաժներում ներկայացված են դրվագներ Սուրբ Լոյի կյանքից։
Հյուսիսային ամբուլատորիայում տեղակայված է Սուրբ Մարկոֆի մատուռը, որի պատուհանում ցուցադրում է տեսարաններ սրբի կյանքից։ Հյուսիսային ամբուլատորիայում նաև պահվում են սուրբ յուղեր, որոնք օգտագործվում են մկրտության և օծման, ինչպես նաև քահանաների ձեռնադրման ժամանակ։
Հյուսիսային հատվածում կա 13-րդ դարի վիտրաժային պատուհան, որում ներկայացված է Սուրբ Թոմաս Բեկետի, Սուրբ Գևորգի և Վլասիի կյանքը։
1468 թվականից ի վեր տաճարն ունի երգեհոն։ Ներկայիս գործիքը կառուցվել է 1728 թվականին։ Տաճարի արևմտյան պատուհանը մասամբ գտնվում է երգեհոնի ետևում։
Հարավային սյունասրահի վերևում գտնվում են չորս ավետարանիչների խորհրդանիշները։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիտրաժ | Արևմտյան ճակատամաս | Տաճարի ներքին տեսք | Ճակատամաս |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Association des Amis de la Cathédrale de Coutances
- Cathédrales de France: Coutances
- Architecture Religieuse en Occident: Notre-Dame de Coutances
- Diocese of Coutances and Avranches official website Արխիվացված 2007-11-06 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pictures of cathedral exterior
- Pictures of cathedral exterior Արխիվացված 2005-01-17 Wayback Machine
- Statue of St. Marcouf Արխիվացված 2011-07-20 archive.today
- Ministère de la Culture: archive photographs of Coutances Cathedral
- Gothic Masterpieces (Eric Pouhier): photos of Coutances Cathedral
- Photos and plans
- Coutances Cathedral | Art Atlas(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուտանսի տաճար» հոդվածին։ |
|