Նադիր Ռուստամլի
Նադիր Ռուստամլի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ադրբ.՝ Nadir Rəşid oğlu Rüstəmli |
Ծնվել է | հուլիսի 8, 1999 (25 տարեկան) Սալյան, Սալյանի շրջան, Ադրբեջան |
Երկիր | Ադրբեջան |
Ժանրեր | ռիթմ էնդ բլյուզ, օպերա և շանսոն |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | վոկալ և դաշնամուր |
Կրթություն | Ադրբեջանի զբոսաշրջության և մենեջմենթի համալսարան և Գուլու Ասքերովի անվան երաժշտական դպրոց |
Նադիր Ռաշիդ օղլու Ռուստամլի (ադրբ.՝ Nadir Rəşid oğlu Rüstəmli[1],, հուլիսի 8, 1999, Սալյան, Սալյանի շրջան, Ադրբեջան)[2], ադրբեջանցի երգիչ։ Ռուստամլին դարձել է Ադրբեջանի ձայնը երաժշտական մրցույթի երկրորդ եթերաշրջանի հաղթող[3]։ 2022 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթի եզրափակչում, իր «Fade to Black» երգով, զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը[4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նադիր Ռուստամլին ծնվել է Ադրբեջանի Սալյան քաղաքում։ 2005-2016 թվականներին սովորել է Սալյանի N3 միջնակարգ դպրոցում[6]։ Պատանեկան տարիքում դաշնամուրի է հաճախել Սալյանի Գուլու Ասքերովի անվան երաժշտական դպրոցում։ 2021 թվականին Ռուստամլին ավարտել է Ադրբեջանի զբոսաշրջության և մենեջմենթի համալսարանը՝ ստանալով բիզնես կառավարման բակալավրի աստիճան[7]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2017–2020
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսած 2017 թվականից Ռուստամլին մասնակցել է երաժշտական տարբեր մրցույթների և փառատոնների, այդ թվում «Youthvision 2019» երգի միջազգային մրցույթին, որտեղ 21 մասնակիցների շարքում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[8]։
2021. «Ադրբեջանի ձայն»-ը
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականին նա մասնակցել է «Ադրբեջանի ձայն»-ը երգի մրցույթի երկրորդ եթերաշրջանին։ Կույր լսումներ փուլի ժամանակ նրա ելույթի ընթացքում պտտվել են Էլդար Ղասիմովը և Մուրադ Արիֆը։ Արդյունքում, նա միացավ Ղասիմովի թիմին։ 2022 թվականի հունվարին նա հաղթեց մրցույթում՝ ստանալով հանդիսատեսի 42,6 %-ի աջակցությունը[9][10]։
Երգ | Օրիգինալ երգիչ | Ծանթագրություն | |
---|---|---|---|
Կույր լսումներ | "Writing’s on the Wall" | Սեմ Սմիթ | Երկու ժյուրի պտտվել է, միացել է Էլդար Ղասիմովի թիմին |
Մենամարտ | «Beggin'» | The Four Seasons | Հաղթել է Ամիր Փաշաևին |
Նոկ-աուտ | «We Could Be The Same» | MaNga | |
1/8-րդ եզրափակիչ | «Xatirədir» | Ալիմ Ղասիմով | |
Քառորդ եզրափակիչ | "Arcade (երգ)" | Դունկան Լոուրենս | |
Կիսաեզրափակիչ | "Just the Way You Are" | Բրունո Մարս | |
Եզրափակիչ | "Running Scared" | Ell & Nikki | Էլդար Ղասիմովի հետ դուետ |
"Bad Liar (երգ, Imagine Dragons)" | Imagine Dragons | ||
"Bu da son" | Էլնուր Հուսեյնով & Սամիր Ջավադզադե |
2022. Եվրատեսիլ 2022 երգի մրցույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի փետրվարի 16-ին İctimai Television-ը հայտարարեց, որ հեռուստաընկերությունը Ռուստամլիին ընտրել է որպես Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում Ադրբեջանի ներկայացուցիչ[11]։ Երկրորդ կիսաեզրափակչում նա զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը՝ հավաքելով 96 միավոր և հայտնվեց եզրափակչում։ Բոլոր միավորները Ռուստամլին ստացել էր ժյուրիից։ Հեռուստադիտողի քվեարկությունից Ադրբեջանի ներկայացուցիչը միավոր չէր ստացել։ Եզրափակչում արդեն նա զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը՝ ելույթ ունենալով 15-րդ համարի ներքո։ Արդյունքում, նա ստացել է 106 միավոր, որից 103-ը ժյուրիից, իսկ 3-ը՝ հեռուստադիտողից։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Mashup» (2021)
- «Fade to Black» (2022)
Պարգևներ և ձեռքբերումներ | ||
---|---|---|
Նախորդող՝ Էմիլիա Յաղուբովա |
«Ադրբեջանի ձայն»-ի հաղթող 2021–2022 |
Հաջորդող՝ անհայտ |
Նախորդող՝ Սամիրա Էֆենդի «Մատա Հարի" |
Ադրբեջանը Եվրատեսիլ երգի մրցույթում Եվրատեսիլ 2022 երգի մրցույթ |
Հաջորդող՝ TuralTuranX «Tell Me More» |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «"Səs Azərbaycan" yarışmasının qalibi-Nadir Rəşid oğlu Rüstəmlini TƏBRİK EDİRİK». Anakur.az (ադրբեջաներեն). Վերցված է 2022 թ․ մարտի 5-ին.
- ↑ Ozcan (2022 թ․ փետրվարի 16). «Azerbaycan'ı Nadir Rüstemli temsil edecek». Eurovision Turkey (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «"Səs Azərbaycan" yarışmasının qalibi məlum olub – VİDEO». Oxu.Az (ադրբեջաներեն). 2022 թ․ հունվարի 28. Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Nadir Rustamli to represent Azerbaijan at Eurovision Song Contest 2022». azertag.az. Baku: Azerbaijan State News Agency. Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Azerbaijan: Nadir Rustamli will fly to Turin!». ESCToday (ամերիկյան անգլերեն). Baku. 2022 թ․ փետրվարի 16. Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Nadir Rüstəmli is the chosen of Ictimai for Eurovision 2022». Oikotimes. 2022 թ․ փետրվարի 16. Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Səhər Mərkəzi – Cavid Məmmədov, Nadir Rüstəmli, Eldar Qasımov» (ադրբեջաներեն). Xəzər Media. 2022 թ․ փետրվարի 4.
- ↑ «Azerbaijan: Nadir Rüstəmli to Eurovision 2022». Eurovision World. Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «"Səs Azərbaycan"ın qalibi bəlli oldu – son xeberler». Sonxeber.az (ադրբեջաներեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Petersen, Christian (2022 թ․ փետրվարի 16). «Azerbaijan: Nadir Rüstəmli to Eurovision 2022». Eurovisionworld (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Azerbaijan: The Voice winner Nadir Rüstemli will sing at Eurovision 2022». Wiwibloggs (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ փետրվարի 16. Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|