Ֆրենկ Ռոզենբլատ
Ֆրենկ Ռոզենբլատ անգլ.՝ Frank Rosenblatt | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 11, 1928 Նյու Ռոշել, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 11, 1971 (43 տարեկան) Chesapeake Bay, ԱՄՆ մահը պատահարից |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հոգեբան, համակարգչային գիտնական և նյարդակենսաբան |
Հաստատություն(ներ) | Կոռնելի համալսարան |
Ալմա մատեր | Կոռնելի համալսարան և Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց |
Frank Rosenblatt Վիքիպահեստում |
Ֆրենկ Ռոզենբլատ (անգլերեն՝ Frank Rosenblatt, հուլիսի 11, 1928, Նյու Ռոշել, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 11, 1971, Chesapeake Bay, ԱՄՆ), հայտնի ամերիկացի գիտնական հոգեբանության, նեյրոֆիզիոլոգիայի և արհեստական ինտելեկտի բնագավառներում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրենկ Ռոզենբլատը ծնվել է 1928 թ.-ի հուլիսի 11-ին Նյու Յորքում, եղել է Ռուսաստանի կայսրությունից ներգաղթյալ հրեա ընտանիքի երրորդ երեխան. Հայրը՝ սոցիոլոգ և տնտեսագետ Ֆրենկ Ֆերդինանդ Ռոզենբլատը աշխատել է որպես Ռուսաստանում և Սիբիրում քաղաքացիական պատերազմի զոհ դարձած հրեաներին օգնելու ամերիկյան հիմնադրամների համատեղ բաշխման կոմիտեի մասնաճյուղի տնօրեն, մահացել է Ֆրենկի ծնունդից մի քանի ամիս առաջ։
Ֆրենկը 1946 թվականին ավարտել է դպրոցը, 1950 թվականին ստացել է բակալավրի աստիճան, 1956 թվականին դարձել է դոկտոր։
1958-1960 թվականներին Քորնելի համալսարանում ստեղծել է “Մարկ -1” հաշվողական համակարգը։ Դա առաջին նեյրոհամակարգիչն էր, որն ունակ էր սովորել ամենապարզ առաջադրանքները և կառուցված էր պերսեպտրոնի վրա՝ արհեստական նեյրոնային ցանց, որը Ռոզենբլատը զարգացրել էր երեք տարի առաջ։ Հենց պերսեպտրոնի ստեղծումը բերեց համբավ Ռոզենբլատին։ Սկզբնական շրջանում Ֆրենկի պերսեպտրոնները մոդելավորված էին միայն իր լաբորատորիայի համակարգիչների համար։ Հետագայում նա շարունակում էր կատարելագործել իր հայտնագործությունը։ Իր կողմից մշակված թեորեմները և մեթոդները հրապարակվում էին գրքերում և զանազան հոդվածներում։
Նա վայելում էր ուսանողների հետ անցկացրած իր ժամանակը։ Մի քանի տարիների ընթացքում Ֆրենկը կարդում էր դասախոսություններ բակալավրի ուսանողների համար, որոնք կոչվում էին «Ուղեղի մեխանիզմների տեսություն»։ Այս դասընթացը գաղափարների անհավանական խառնուրդ էր գիտելիքների հսկայական ոլորտներից, որոնց արդյունքները ստացվել են էպիլեպսիայով հիվանդների ուղեղի վրա կատարված հետազոտությունների, կատվի ուղեղի տեսողական կեղևում անհատական նեյրոնների գործունեությունն ուսումնասիրելու, ուղեղի անհատական տարածքների վնասվածքի հետևանքով հոգեկան գործընթացների ընթացքում խանգարումների և նյարդային համակարգերի վարքի մանրամասները մոդելավորող տարբեր անալոգային և թվային էլեկտրոնային սարքերի աշխատանքների շնորհիվ։
Իր դասընթացի ժամանակ Ռոզենբլատը հետաքրքիր շահարկումներ է արել ուղեղի վարքագծի վերաբերյալ։ Օրինակ՝ Ռոզենբլատը տվել է մի հաշվարկ, որը ցույց է տալիս, որ մարդու ուղեղի նյարդային կապերի քանակը բավարար է զգայարաններից ամբողջական «լուսանկարչական» պատկերները վայրկյանում 16 շրջանակ արագությամբ պահելու համար՝ շուրջ երկու հարյուր տարի ժամանակով։
1962 թվականին դասընթացի նյութերի հիման վրա Ռոզենբլատը հրատարակեց «Նեյրոդինամիկայի սկզբունքները. Պերսեպտրոնները և ուղեղի մեխանիզմների տեսությունը» գիրքը, որը հետագայում օգտագործեց որպես դասագիրք իր դասընթացի համար։
1966 թ.-ին Ֆրենկը միացավ կենսաբանական գիտությունների նորաստեղծ բաժանմունքի նյարդաբանության և վարքի հետազոտական խմբին։ 1970-ին Ֆրենկը դարձավ նյարդաբանության և վարքի հետազոտական թիմի խոսնակը; 1971-ին դարձել է բաժնի ներկայիս նախագահ։ Ֆրենկ Ռոզենբլատը մահացել է 1971 թվականին։
“Մարկ -1”
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե պերսեպտրոննները պլանավորված էին որպես մեքենա, ոչ թե ծրագիր, սակայն առաջին իրականացումը եղել է IBM 704-ի ծրագրային ապահովման մեջ։ Հետագայում որպես "պերսեպտրոն Մարկ 1": Այս մեքենան նախատեսված էր պատկերների ճանաչման համար. Այն ուներ 400 ֆոտոէլեմենտներից բաղկացած զանգված, որը պատահական սկզբունքով միացված էր "նեյրոնների" հետ։ Կշիռները կոդավորված են եղել պոտենցիոմետրերով, իսկ կշիռների նորացումը ուսուցման ընթացքում կատարվել է էլեկտրական շարժիչներով։
Պերսեպտրոնների քննադատությունը 70-ական թվականներին
[խմբագրել | խմբագրել կոդը]1969-ին Ռոզենբլատի նախկին համակուրսեցի Մարվին Մինսկին և Սեյմուր Պապերտը հրատարակեցին "Պերսեպտրոններ" գիրքը, որում բերեցին խիստ մաթեմատիկական ապացույց, որ պերսեպտրոնը ունակ չէ սովորելու օգտագործման համար նպատակահարմար շատ դեպքերում։ Մ. Մինսկու և Ս. Պապերտի գրքի գաղափարների և եզրակացությունների ընդունման արդյունքում նեյրոնային ցանցերի աշխատանքները հանվել էին բազմաթիվ գիտական կենտրոններից և ֆինանսավորումն էապես կրճատվել էին։ Քանի որ Ռոզենբլատը արդեն մահացել էր, նա չի կարողանում փաստարկված պատասխանել նեյրոնային ցանցերի քննադատությանը և հետազոտություններին, գրեթե մեկ տասնամյակ դադարեցվում են։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Principles of neurodynamics; perceptrons and the theory of brain mechanisms
- Minsky, Marvin; Papert, Seymour (1988). Perceptrons: An Introduction to Computational Geometry. MIT Press
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկ Ռոզենբլատ» հոդվածին։ |
|
- Հուլիսի 11 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Հուլիսի 11 մահեր
- 1971 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Կոռնելի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի հոգեբաններ
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկացի գիտնականներ
- ԱՄՆ-ի ինֆորմատիկայի ոլորտի գիտնականներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկացի գյուտարարներ