Jump to content

Վիկտոր Սոկոլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Սոկոլով
ռուս.՝ Ви́ктор Никола́евич Соколо́в
ապրիլի 4, 1962(1962-04-04)[1] (62 տարեկան) -
ԾննդավայրԲենդերի, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԶորատեսակՌԴ ռազմածովային ուժերի նավատորմ
Կոչումադմիրալ
Հրամանատարն էրՆ. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիա և Kola flotilla?
Մարտեր/
պատերազմներ
Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում և Ռուս-ուկրաինական պատերազմ
ԿրթությունՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա
Պարգևներ
Order "For Merit to the Fatherland", 4th class with Swords Order of Nakhimov «Ռազմական ծառայությունների համար» շքանշան Order of Naval Merit «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ մեդալ «Սիրիայում ռազմական գործողության մասնակցին» «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ Medal for distinguished military service, 1st class Medal for distinguished military service, 2nd class Medal "For Military Valour", 1st class Medal "For Military Valour", 2nd class Մարտական ծառայության մեդալ մեդսալ «Պաշտպանության նախարարության 200-ամյակի առթիվ» Medal for Participation in Victory Day Military Parade Admiral Kuznetsov Medal «Զինվորական խիզախության համար» մեդալ և Badge Commander of a ship

Վիկտոր Նիկոլաևիչ Սոկոլով ( ռուս.՝ Виктор Николаевич Соколов. ապրիլի 4, 1962(1962-04-04)[1], Բենդերի, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս ծովակալ։ 2022 թվականի օգոստոսից մինչև 2024 թվականի փետրվար եղել է Սևծովյան նավատորմի հրամանատարը[3][4]։

Հետախուզվում է Միջազգային քրեական դատարանի կողմից՝ ենթադրվող ռազմական հանցագործությունների համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոկոլովը սովորել է Լենինգրադի Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմածովային բարձրագույն ուսումնարանում (1980—1985), ավարտել է նաև Ռուսաստանի Դաշնության ռազմածովային նավատորմի բարձրագույն մասնագիտական սպայական դասընթացները (1991—1992), ծովակալ Նիկոլայ Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիան (1995—1998), Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ակադեմիան (2004—2006)։

Ծառայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականից մինչև 1990 թվականը որպես ականա-տորպեդային մարտական մասի հրամանատար ծառայել է «СКР-61» պարեկային նավում (1985—1987), ականազերծող «Якорь» / Խարիսխ (1987—1989), «БТ-51» նավերում (1989—1990): Այնուհետև նշանակվել է «Якорь»-ի հրամանատարի օգնական (1990—1991), ականազերծող «Заряд» նավի հրամանատար (1992—1993), ականազերծողների 187-րդ դիվիզիոնի շտաբի պետ (1993—1994), Խաղաղօվկիանոսյան նավատորմի ականազերծողների 81-րդ դիվիզիոնի հրամանատար (1994—1995): Հաջորդել են բարձր հրամանատարական պաշտոններ. Խաղաղօվկիանոսյան նավատորմի շտաբի օպերատիվ կառավարման բաժնի պետ (1998—2000), շտաբի պետ (2000—2002), այդ նույն նավատորմի վերջրյա նավերի 165-րդ բրիգադի հրամանատար (2002—2004):

Խաղաղօվկիանոսյան նավատորմի Պրիմորիեի տարատեսակ նավերով տորմիղի հրամանատարի տեղակալ (2006—2010), ապա՝ հրամանատար (2010—2012):

Հյուսիսային նավատորմի Կոլայի տարատեսակ նավերով տորմիղի հրամանատար (14.09.2012—2013)[5][6]:

2013 թվականի օգոստոսից մինչև 2019 թվականի դեկտեմբեր ամիսը պաշտոնավարել է որպես Հյուսիսային նավատորմի հրամանատարի տեղակալ, որից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահի № 602 հրամանագրով նշանակվել է Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Նիկոլայ Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիայի ռազմագիտական կենտրոնի պետ[7]:

Գլխավորել է Հյուսիսային նավատորմի մի խումբ նավերի, դրանց թվում՝ Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Նիկոլայ Կուզնեցովի անունը կրող ծանր ավիակիր-հածանավի և «Պետրոս Մեծ» ատոմային-հրթիռային ծանր հածանավի մարտական արշավը Միջերկրական ծովով[8]: Սիրիայում ռուսական ռազմական գործողության շրջանակներում Սոկոլովը 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի հունվարը ղեկավարել է Հյուսիսային նավատորմի ռազմածովային ստորաբաժանումը՝ «Ծովակալ Կուզնեցով» ավիակիրի գլխավորությամբ։

2020 թվականի հունվարի 17-ից մինչև 2022 թվականի օգոստոս Սոկոլովը եղել է Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիայի ղեկավարը: 2022 թվականի օգոստոսի 10-ին՝ Ուկրաինա ռուսական ներխուժման օրը նշանակվել է Սևծովյան նավատորմի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար[9], 2022 թվականի սեպտեմբերի 14-ին՝ այդ նավատորմի հրամանատար[10]:

Սոկոլովը դերծովակալի կոչում է ստացել 2011 թվականին, փոխծովակալի կոչում՝ 2014 թվականին։ 2023 թվականի հունիսի 6-ին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից 15 ամիս անց Վիկտոր Սոկոլովին շնորհվել է ծովակալի կոչում:

Ամուսնացած է, ունի երեք որդի։

Չհաստատված ուկրաինական տեղեկությունների համաձայն՝ Սոկոլովը զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 22-ին Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի կենտրոնակայանի վրա հրթիռակոծության հետևանքով[11]: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում ասվում է, որ Սոկոլովը ողջ է։ Սևծովյան նավատորմի հրամանատարի պաշտոնը 2024 թվականի փետրվարին ստանձնել է Սերգեյ Պինչուկը։ Ուկրաինայի զինված ուժերը 2024 թվականի փետրվարի 1-ին խորտակել են «Իվանովեց» հրթիռային կորվետը։

2024 թվականի մարտի 5-ին Միջազգային քրեական դատարանը տվել է Սոկոլովին ձերբակալելու օրդեր՝ Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար։

Քրեական հետապնդում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի մայիսին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Վիկտոր Սոկոլովին մեղադրանք է առաջադրել ագրեսիվ պատերազմ մղելու և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ոտնահարելու համար՝ պնդելով, որ նա անձամբ հրամաններ է արձակել «Калибр» մարտական թևավոր հրթիռներով Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի 32 օբյեկտներ խոցելու նպատակով, ընդ որում՝ պայթյունների հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 40 մարդ[12][13]:

Միջազգային քրեական դատարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի մարտի 5-ին Միջազգային քրեական դատարանը Վիկտոր Սոկոլովին ձերբակալելու օրդեր է տվել՝ Ուկրաինա ռուսական ներխուժման ընթացքում ենթադրյալ ռազմական հանցանքներ կատարելու կապակցությամբ (մասնավորապես՝ ուկրաինական քաղաքացիական անձանց ու օբյեկտների վրա նպատակադրված հարձակումներ գործելու)[14][15][16][16][17][18][19]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://vma.mil.ru/O_VUZe/Rukovodstvo/item/242483/
  2. «Командование Черноморского флота Российской Федерации». Արխիվացված է օրիգինալից 2022-11-06-ին. Վերցված է 2022-11-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Официальный отдел. Из указов Президента Российской Федерации. // Морской сборник. — 2015. —— № 2. — С. 4.
  4. Указ Президента Российской Федерации от 06.06.2023 № 408 "О присвоении воинских званий высших офицеров, специальных званий высшего начальствующего состава, высшего специального звания и классных чинов"
  5. «Личному составу Северного флота представлены новые командиры объединений». Արխիվացված է օրիգինալից 2017-04-15-ին. Վերցված է 2017-04-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Красная звезда. 30 минут для спорта. Вице-адмирал Виктор Соколов рассказывает о службе, спорте и своей победе». Արխիվացված է օրիգինալից 2017-04-15-ին. Վերցված է 2017-04-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Из Указов Президента Российской Федерации // Морской сборник. — 2020. — № 2. — С. 4.
  8. «В соответствии с решением Верховного Главнокомандующего Вооруженными Силами Российской Федерации В.В.Путина Министерство обороны России приступает к сокращению группировки Воо...». Արխիվացված է օրիգինալից 2017-04-15-ին. Վերցված է 2017-04-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Соколов Виктор Николаевич». ТАСС. 2022-08-17. Արխիվացված է օրիգինալից 2022-08-29-ին. Վերցված է 2022-08-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Официальный отдел. // Морской сборник. — 2022. — № 11. — С. 8.
  11. «Kiew: Kommandeur der russischen Schwarzmeer-Flotte getötet». n-tv. Վերցված է 2023-09-25-ին.
  12. «Международный уголовный суд выдал ордера на арест российского генерала и адмирала флота, участвовавших в войне в Украине». Медиазона (ռուսերեն). 2024-03-05. Արխիվացված է օրիգինալից 2024-03-05-ին.
  13. «Командующему Черноморским флотом РФ сообщили о подозрении за обстрелы украинских ТЭС». Бюро судебной информации (ռուսերեն). 2023-05-05. Արխիվացված օրիգինալից 2024-04-19-ին. Վերցված է 2024-03-06-ին.
  14. «Situation in Ukraine: ICC judges issue arrest warrants against Sergei Ivanovich Kobylash and Viktor Nikolayevich Sokolov» (անգլերեն). Международный уголовный суд. 2024-03-05. Արխիվացված օրիգինալից 2024-03-05-ին. Վերցված է 2024-03-05-ին.
  15. Lovett, Jess Bravin and Ian. «International Criminal Court Issues Arrest Warrants for Top Russian Commanders». WSJ (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-03-06-ին. Վերցված է 2024-03-06-ին.
  16. 16,0 16,1 «МУС выдал ордер на арест командующего Черноморским флотом». DW (ռուսերեն). 2024-03-05. Արխիվացված օրիգինալից 2024-03-05-ին. Վերցված է 2024-03-06-ին.
  17. «МУС выдал ордера на арест двух российских командиров за военные преступления в Украине». Голос Америки (ռուսերեն). 2024-03-05. Արխիվացված օրիգինալից 2024-03-06-ին. Վերցված է 2024-03-06-ին.
  18. «МУС выдал ордеры на арест командующего дальней авиацией РФ Кобылаша и командующего Черноморским флотом Соколова». Настоящее Время (ռուսերեն). 2024-03-05. Արխիվացված օրիգինալից 2024-03-06-ին. Վերցված է 2024-03-06-ին.
  19. «Международный суд в Гааге выдал ордера на арест командующих Черноморским флотом и дальней авиацией России». BBC News Русская служба (ռուսերեն). 2024-03-05. Արխիվացված օրիգինալից 2024-03-05-ին. Վերցված է 2024-03-06-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Սոկոլով» հոդվածին։