Վիկտոր Սոկոլով
Վիկտոր Սոկոլով | |
---|---|
ռուս.՝ Ви́ктор Никола́евич Соколо́в | |
ապրիլի 4, 1962[1] (62 տարեկան) - | |
Ծննդավայր | Բենդերի, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Զորատեսակ | ՌԴ ռազմածովային ուժերի նավատորմ |
Կոչում | ադմիրալ |
Հրամանատարն էր | Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիա և Kola flotilla? |
Մարտեր/ պատերազմներ | Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում և Ռուս-ուկրաինական պատերազմ |
Կրթություն | ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա |
Պարգևներ |
Վիկտոր Նիկոլաևիչ Սոկոլով ( ռուս.՝ Виктор Николаевич Соколов. ապրիլի 4, 1962[1], Բենդերի, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս ծովակալ։ 2022 թվականի օգոստոսից մինչև 2024 թվականի փետրվար եղել է Սևծովյան նավատորմի հրամանատարը[3][4]։
Հետախուզվում է Միջազգային քրեական դատարանի կողմից՝ ենթադրվող ռազմական հանցագործությունների համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոկոլովը սովորել է Լենինգրադի Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմածովային բարձրագույն ուսումնարանում (1980—1985), ավարտել է նաև Ռուսաստանի Դաշնության ռազմածովային նավատորմի բարձրագույն մասնագիտական սպայական դասընթացները (1991—1992), ծովակալ Նիկոլայ Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիան (1995—1998), Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ակադեմիան (2004—2006)։
Ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականից մինչև 1990 թվականը որպես ականա-տորպեդային մարտական մասի հրամանատար ծառայել է «СКР-61» պարեկային նավում (1985—1987), ականազերծող «Якорь» / Խարիսխ (1987—1989), «БТ-51» նավերում (1989—1990): Այնուհետև նշանակվել է «Якорь»-ի հրամանատարի օգնական (1990—1991), ականազերծող «Заряд» նավի հրամանատար (1992—1993), ականազերծողների 187-րդ դիվիզիոնի շտաբի պետ (1993—1994), Խաղաղօվկիանոսյան նավատորմի ականազերծողների 81-րդ դիվիզիոնի հրամանատար (1994—1995): Հաջորդել են բարձր հրամանատարական պաշտոններ. Խաղաղօվկիանոսյան նավատորմի շտաբի օպերատիվ կառավարման բաժնի պետ (1998—2000), շտաբի պետ (2000—2002), այդ նույն նավատորմի վերջրյա նավերի 165-րդ բրիգադի հրամանատար (2002—2004):
Խաղաղօվկիանոսյան նավատորմի Պրիմորիեի տարատեսակ նավերով տորմիղի հրամանատարի տեղակալ (2006—2010), ապա՝ հրամանատար (2010—2012):
Հյուսիսային նավատորմի Կոլայի տարատեսակ նավերով տորմիղի հրամանատար (14.09.2012—2013)[5][6]:
2013 թվականի օգոստոսից մինչև 2019 թվականի դեկտեմբեր ամիսը պաշտոնավարել է որպես Հյուսիսային նավատորմի հրամանատարի տեղակալ, որից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահի № 602 հրամանագրով նշանակվել է Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Նիկոլայ Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիայի ռազմագիտական կենտրոնի պետ[7]:
Գլխավորել է Հյուսիսային նավատորմի մի խումբ նավերի, դրանց թվում՝ Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Նիկոլայ Կուզնեցովի անունը կրող ծանր ավիակիր-հածանավի և «Պետրոս Մեծ» ատոմային-հրթիռային ծանր հածանավի մարտական արշավը Միջերկրական ծովով[8]: Սիրիայում ռուսական ռազմական գործողության շրջանակներում Սոկոլովը 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի հունվարը ղեկավարել է Հյուսիսային նավատորմի ռազմածովային ստորաբաժանումը՝ «Ծովակալ Կուզնեցով» ավիակիրի գլխավորությամբ։
2020 թվականի հունվարի 17-ից մինչև 2022 թվականի օգոստոս Սոկոլովը եղել է Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիայի ղեկավարը: 2022 թվականի օգոստոսի 10-ին՝ Ուկրաինա ռուսական ներխուժման օրը նշանակվել է Սևծովյան նավատորմի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար[9], 2022 թվականի սեպտեմբերի 14-ին՝ այդ նավատորմի հրամանատար[10]:
Սոկոլովը դերծովակալի կոչում է ստացել 2011 թվականին, փոխծովակալի կոչում՝ 2014 թվականին։ 2023 թվականի հունիսի 6-ին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից 15 ամիս անց Վիկտոր Սոկոլովին շնորհվել է ծովակալի կոչում:
Ամուսնացած է, ունի երեք որդի։
Չհաստատված ուկրաինական տեղեկությունների համաձայն՝ Սոկոլովը զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 22-ին Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի կենտրոնակայանի վրա հրթիռակոծության հետևանքով[11]: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում ասվում է, որ Սոկոլովը ողջ է։ Սևծովյան նավատորմի հրամանատարի պաշտոնը 2024 թվականի փետրվարին ստանձնել է Սերգեյ Պինչուկը։ Ուկրաինայի զինված ուժերը 2024 թվականի փետրվարի 1-ին խորտակել են «Իվանովեց» հրթիռային կորվետը։
2024 թվականի մարտի 5-ին Միջազգային քրեական դատարանը տվել է Սոկոլովին ձերբակալելու օրդեր՝ Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար։
Քրեական հետապնդում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուկրաինա
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի մայիսին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Վիկտոր Սոկոլովին մեղադրանք է առաջադրել ագրեսիվ պատերազմ մղելու և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ոտնահարելու համար՝ պնդելով, որ նա անձամբ հրամաններ է արձակել «Калибр» մարտական թևավոր հրթիռներով Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի 32 օբյեկտներ խոցելու նպատակով, ընդ որում՝ պայթյունների հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 40 մարդ[12][13]:
Միջազգային քրեական դատարան
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի մարտի 5-ին Միջազգային քրեական դատարանը Վիկտոր Սոկոլովին ձերբակալելու օրդեր է տվել՝ Ուկրաինա ռուսական ներխուժման ընթացքում ենթադրյալ ռազմական հանցանքներ կատարելու կապակցությամբ (մասնավորապես՝ ուկրաինական քաղաքացիական անձանց ու օբյեկտների վրա նպատակադրված հարձակումներ գործելու)[14][15][16][16][17][18][19]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://vma.mil.ru/O_VUZe/Rukovodstvo/item/242483/
- ↑ «Командование Черноморского флота Российской Федерации». Արխիվացված է օրիգինալից 2022-11-06-ին. Վերցված է 2022-11-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Официальный отдел. Из указов Президента Российской Федерации. // Морской сборник. — 2015. —— № 2. — С. 4.
- ↑ Указ Президента Российской Федерации от 06.06.2023 № 408 "О присвоении воинских званий высших офицеров, специальных званий высшего начальствующего состава, высшего специального звания и классных чинов"
- ↑ «Личному составу Северного флота представлены новые командиры объединений». Արխիվացված է օրիգինալից 2017-04-15-ին. Վերցված է 2017-04-14-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Красная звезда. 30 минут для спорта. Вице-адмирал Виктор Соколов рассказывает о службе, спорте и своей победе». Արխիվացված է օրիգինալից 2017-04-15-ին. Վերցված է 2017-04-14-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Из Указов Президента Российской Федерации // Морской сборник. — 2020. — № 2. — С. 4.
- ↑ «В соответствии с решением Верховного Главнокомандующего Вооруженными Силами Российской Федерации В.В.Путина Министерство обороны России приступает к сокращению группировки Воо...». Արխիվացված է օրիգինալից 2017-04-15-ին. Վերցված է 2017-04-14-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Соколов Виктор Николаевич». ТАСС. 2022-08-17. Արխիվացված է օրիգինալից 2022-08-29-ին. Վերցված է 2022-08-29-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Официальный отдел. // Морской сборник. — 2022. — № 11. — С. 8.
- ↑ «Kiew: Kommandeur der russischen Schwarzmeer-Flotte getötet». n-tv. Վերցված է 2023-09-25-ին.
- ↑ «Международный уголовный суд выдал ордера на арест российского генерала и адмирала флота, участвовавших в войне в Украине». Медиазона (ռուսերեն). 2024-03-05. Արխիվացված է օրիգինալից 2024-03-05-ին.
- ↑ «Командующему Черноморским флотом РФ сообщили о подозрении за обстрелы украинских ТЭС». Бюро судебной информации (ռուսերեն). 2023-05-05. Արխիվացված օրիգինալից 2024-04-19-ին. Վերցված է 2024-03-06-ին.
- ↑ «Situation in Ukraine: ICC judges issue arrest warrants against Sergei Ivanovich Kobylash and Viktor Nikolayevich Sokolov» (անգլերեն). Международный уголовный суд. 2024-03-05. Արխիվացված օրիգինալից 2024-03-05-ին. Վերցված է 2024-03-05-ին.
- ↑ Lovett, Jess Bravin and Ian. «International Criminal Court Issues Arrest Warrants for Top Russian Commanders». WSJ (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-03-06-ին. Վերցված է 2024-03-06-ին.
- ↑ 16,0 16,1 «МУС выдал ордер на арест командующего Черноморским флотом». DW (ռուսերեն). 2024-03-05. Արխիվացված օրիգինալից 2024-03-05-ին. Վերցված է 2024-03-06-ին.
- ↑ «МУС выдал ордера на арест двух российских командиров за военные преступления в Украине». Голос Америки (ռուսերեն). 2024-03-05. Արխիվացված օրիգինալից 2024-03-06-ին. Վերցված է 2024-03-06-ին.
- ↑ «МУС выдал ордеры на арест командующего дальней авиацией РФ Кобылаша и командующего Черноморским флотом Соколова». Настоящее Время (ռուսերեն). 2024-03-05. Արխիվացված օրիգինալից 2024-03-06-ին. Վերցված է 2024-03-06-ին.
- ↑ «Международный суд в Гааге выдал ордера на арест командующих Черноморским флотом и дальней авиацией России». BBC News Русская служба (ռուսերեն). 2024-03-05. Արխիվացված օրիգինալից 2024-03-05-ին. Վերցված է 2024-03-06-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биография на сайте ВУНЦ ВМФ «Военно-морская академия имени Адмирала Флота Советского Союза Н. Г. Кузнецова» Արխիվացված 2022-08-19 Wayback Machine
- Биография на сайте ТАСС
- Վիկտոր Սոկոլովի պրոֆիլը (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Սոկոլով» հոդվածին։ |