Jump to content

Օխրիդ լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օխրիդ լիճ
Տեսակլիճ և ancient lake?
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա և  Ալբանիա
Երկարություն30,4 կմ
Լայնություն14,8 կմ
ԲԾՄ695 մետր
Խորություն288,7 մետր
Մակերես349 կմ²
Ծավալ55 400 խորանարդ հեկտոմետր
Մասն էNatural and Cultural Heritage of the Ohrid region?
Ջրի պահման ժամանակ70 տարի[1]
Ավազանի տարածք1414 կմ²
Ավազանի երկիր Հյուսիսային Մակեդոնիա և  Ալբանիա
Լիճ հոսող գետSateska?
Լճից հոսող գետԴրին
Քարտեզ
Քարտեզ

Օհրիդ լիճ (ալբաներեն՝ Liqeni i Ohrit liˈcɛni i ˈɔhrit, Liqeni i Pogradecit;[2][3][4][5][6][7][8] մակեդոներեն՝ Охридско Езеро Ohridsko Ezero ˈɔxridzkɔ ˈɛzɛrɔ), հնագույն անունը՝ Լիխնիտիդա, հունարեն Λυχνιτίδα⟩, լիճ Մակեդոնիայում և Ալբանիայում, միջլեռնային գոգավորությունում, 695 մ բարձրության վրա։ Խորությունը՝ մինչև 285 մ։ Լճից արտահոսում է Սև Դրին գետը ⟨Ադրիատիկ ծովի ավազան⟩: Ափին են Օհրիդ (Մակեդոնիա), Պոգրադեց (Ալբանիա) քաղաքները։

Եվրոպայի ամենահին ու ամենախոր լճերից մեկն է՝ համաշխարհային կարևորություն ունեցող, յուրօրինակ, եզակի կենսահամակարգով, ավելի քան 200 էնդեմիկ տեսակներով[9]։

Օհրիդ լիճը 1979 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Համաշխարհային ժառանգության տեղավայր, իսկ 2010 թվականին ՆԱՍԱ-ի կողմից անվանվել է Տիտանի լճերից մեկը[10]։ Ալբանիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի սահմաններում գտնվող Օհրիդ-Պրեսպա արգելոցը 2014 թվականին հավելվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային կենսոլորտային արգելոցների ցանկին[11]։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումն ստացել է Օհրիդ լեռից, որի շուրջը հիմնադրված է Օհրիդ անվանմամբ քաղաքը։ Ենթադրում են, որ անվանման հիմքում սերբահորվաթերեն հրիդ, հրիդա - «ժայռ», «քարաժայռ» բառն է։ Աշխարհում կան միայն մի քանի լճեր, որոնց ծագումը նույնն է, նրանցից ամենահայտնիները` Բայկալը և Տանգանիկան են։ Շատ այլ լճերում կենսական շրջապտույտը չի գերազանցում 100,000 տարին, որից հետո դրանք վերածվում են նստվածքի։ Ենթադրվում է, որ Օհրիդ լճի դեպքում այս գործընթացը երկարաձգվել է հոսող հոսքերի մեծ խորության և տեղումների քանակի պատճառով։ Օհրիդ լիճ հոսող աղբյուրներով ձգվում է Պեսպա լիճը։ Օհրիդ լճի տարածքը հարուստ է անտառային, կենդանական և բուսական աշխարհի առատությամբ։ 1979/1980 թվականին Օհրիդի լիճն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Աշխարհագրություն և ջրագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Lիճը գոյանում է հիմնականում արևելյան ափին գտնվող ստորգետնյա աղբյուրներից (ամբողջ ջրահոսքի մոտ 50% -ը), 25% -ն էլ գետերից և տեղումներից։ Լճում ջուրը սառն է և պարզ։ Ամռանը ջրի միջին ջերմաստիճանը +21 °C է։ Լճի մակարդակը կայուն է նույնիսկ 150-200 մ բարձրությա վրա, ձմռանը չի սառչում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://wldb.ilec.or.jp/Details/Lake/EUR-278
  2. «Pëllumb Gorica: Liqeri i Lasgush Poradeci | Lasgushit, parajsa e shpirtit tonë...». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. «Sondazhi: Liqeni i Pogradecit më i bukuri në Shqipëri». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. «LIQENI I POGRADECIT». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. «LIQENI I POGRADECIT, DALLGËT KTHEHEN NË AKULL (FOTO)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. «Liqeni i Ohrit kjo perlë e natyrës». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  7. «Liqeni i Ohrit, syri dhe shpirti i Pogradecit». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  8. «Liqeni i Pogradecit, Albania Lexo më shumë në». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  9. «Lake Ohrid; Invest in Macedonia – Agency for Foreign Investments of the Republic of Macedonia». InvestInMacedonia.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  10. «One of Titan lakes to be named Ohrid Lacus». MIA.com.mk. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  11. «Single View News - United Nations Educational, Scientific and Cultural Organization». www.UNESCO.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
Օհրիդ քաղաքը նույնանուն լճի ափին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օխրիդ լիճ» հոդվածին։