Jump to content

Ֆոչա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆոչա (այլ կիրառումներ)
Բնակավայր
Ֆոչա
Զինանշան

ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ՀամայնքՖոչա (համայնք)
Մակերես208 կմ²
ԲԾՄ442 մետր
Բնակչություն12 334 մարդ (2013)[1]
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ և UTC+1
Հեռախոսային կոդ58
Փոստային դասիչ73300
Պաշտոնական կայքopstinafoca.rs.ba(սերբ.)
Ֆոչա (Բոսնիա և Հերցեգովինա)##
Ֆոչա (Բոսնիա և Հերցեգովինա)

Ֆոչա (բոս․՝ Foča, սերբ.՝ Фоча / Foča, խորվ.՝ Foča), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայի արևելքում, Դրինա գետի ափին։ 1994-2004 թվականներին քաղաքը կոչվել է Սրբինյե (Srbinje/Србиње): Ֆոչայի շրջանի վարչական կենտրոնն է։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամացույցով հին աշտարակ Ֆոչեում

Ֆոչան գտնվում է Չեռնոգորիայի և Սերբիայի սահմանին` ժայռոտ Հերցեգովինայի և անտառապատ Բոսնիայի սահմանագծին` Դրինա գետի ակունքի մոտ։ Ֆոչայի հարևանությամբ են գտնվում Բոսնիա և Հերցեգովինայի ամենաբարձր կետը` Մագլիչ լեռը (2386 մ), Բոսնիա և Հերցեգովինայի միակ և Եվրոպայում խոշորագույն կուսական անտառը` Պերուչիցան։ Այն մտնում է Սուտեսկա ազգային պարկի տարածքի մեջ։ Այստեղ են գտնվում նաև երկրի ամենագեղեցիկ ջրվեժը և Տարա գետի կիրճը, որ խորությամբ ամենամեծն է Եվրոպայում և երկրորդը աշխարհում ԱՄՆ-ի նշանավոր Մեծ կիրճից հետո։

Անվանում և քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում քաղաքը հիշատակվել է հետևյալ անուններով Choçe, Coçça, Choza, Coçe, Chozza, Coza, Chotza, Hoča, Hotča: Այսպես, 1444 թվականի հուլիսին այն հիշատակվում է Խոտչե, իսկ 1467 թվականի օգոստոսին` Խոտչա անունով։ Ենթադրում են, որ այս անունները առաջացել են Խոտկո անունից, որ ծագում է հին սլավոներեն hotjeti բառից։ 1992 թվականի ապրիլին, երբ քաղաքը գրավեցին բոսնիական սերբերը, սկսվեցին էթնիկ զտումներ, որոնք ավարտվեցին 1994 թվականի հունվարին քաղաքի անվանափոխությամբ. քաղաքը ստացավ Սրբինյե անունը։ Սակայն Բոսնիա և Հերցեգովինայի Սահմանադրական դատարանը այդ որոշումը համարեց ոչ օրինական, և 2004 թվականի փետրվարին քաղաքը վերստացավ հին անվանումը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվական

  • Բոսնիացիներ - 4.309 (46.54 %)
  • Սերբեր - 4.148 (44.80 %)
  • Խորվաթներ - 152 (1.64 %)
  • Հարավսլովեններ - (0.54 %)
  • Այլ - 598 (6.45 %)
  • Ընդամենը - 9.257 (100 %)

1971 թվական

  • Բոսնիացիներ - 5.526 (38.54 %)
  • Սերբեր - 7.901 (55.11 %)
  • Խորվաթներ - 74 (0.51 %)
  • Հարավսլովեններ - 312 (2.17 %)
  • Այլ - 522 (3.64 %)
  • Ընդամենը - 14.335 (100 %)

2013 թվական

  • Քաղաքի բնակչությունը 2013 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 12.334 մարդ, Ֆոչա համայնքինը` 19.811 մարդ[2]։

Քաղաքում գործում է Արևելյան Սարաևոյի համալսարանի բժշկության ֆակուլտետը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www2.rzs.rs.ba/static/uploads/bilteni/popis/PreliminarniRezultati_Popis2013.pdf
  2. «Попис становништва, домаћинстава и станова у Босни и Херцеговини 2013 на територији Републике Српске — Прелиминарни резултати, Републички завод за статистику, Бања Лука, 2013» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
  3. Univerzitet u Istočnom Sarajevu. Fakulteti.(բոսն.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոչա» հոդվածին։