Խուանիտա Կրեպս
Խուանիտա Կրեպս անգլ.՝ Juanita Morris Kreps | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11, 1921[1][2] |
Ծննդավայր | Lynch, Հարլան շրջան, Կենտուկի, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 5, 2010[3][1][2] (89 տարեկան) |
Մահվան վայր | Դարեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Դյուքի համալսարան (1948) և Բերիա քոլեջ |
Մասնագիտություն | տնտեսագետ, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Դյուքի համալսարան, Քուինս քոլեջ, Հոֆստրա համալսարան և Դենիսոն համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | United States Secretary of Commerce? |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Phi Beta Kappa |
Juanita M. Kreps Վիքիպահեստում |
Խուանիտա Մորիս Կրեպս (անգլ.՝ Juanita Morris Kreps, 11 հունվարի 1921 թվական, Լինչ, Կենտուկի նահանգ, ԱՄՆ — 5 հուլիսի 2010 թվական, Դարեմ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ և քաղաքական գործիչ, ԱՄՆ առևտրի առաջին կին-նախարար (1977—1979):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրեպսը ծնվել է որպես Կլարա Խուանիտա Մորիս[5] 1921 թվականի հունվարի 11-ին Լինչում, Կենտուկի։ Նա ծնվել է Սենիա և Էլմեր Մորիսի ընտանիքում։ Բակալավրն ավարտել է Բերիա քոլեջում (Կենտուկի) 1942 թվականին, մագիստրոսի կոչում ստացեկ է 1944 թվականին, իսկ փիլիսոփայության դոկտորի կոչում՝ 1948 թվականին,երկուսն էլ Դյուկի համալսարանում։
Դասավանդել է Դենիսոն համալսարանում (1945—1950), Հոֆսթրի քոլեջում (1952—1954) և Դյուկի համալսարանում (1955 թվականից սկսած, սկսած 1968 թվականից՝ պրոֆեսոր, 1973-ից մինչև 1977՝ փոխնախագահ)։
Կրեպսը եղել է Նյու Յորքի ֆոնդային բորսայի տնօրենների խորհրդի առաջին կին անդամը (1972—1977) և ԱՄՆ առևտրի առաջին կին նախարարը (1977—1979, Ջիմի Քարթերի կառավարություն)։
Մահացել է տևական հիվանդությունից հետո 2010 թվականի հուլիսի 5-ին[6]։
Հիմնական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տնտեսագիտության սկզբունքներ» (Principles of Economics, 1962, Չ. Ֆերգյուսոնի հետ համահեղինակությամբ),
- «Սեռը շուկայում։ Ամերիկացի կինը աշխատանքում» (Sex in the Marketplace: American Women at Work, 1971),
- «Սեռ, տարիք և աշխատանք։ Աշխատուժի կազմի փոփոխություն» (Sex, Age, and Work: The Changing Composition of the Labor Force, 1975):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ http://www.nytimes.com/2010/07/08/us/08kreps.html
- ↑ https://www.washingtonpost.com/archive/lifestyle/1978/06/15/women-of-the-year/8a16f6a7-62fc-4b00-bf6b-205e64368131/
- ↑ http://www.worldcat.org/search?q=no:021541831
- ↑ Juanita Kreps, former Duke Professor, U.S. Secretary, Dies Արխիվացված 2010-07-26 Wayback Machine(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խուանիտա Կրեպսի կենսագրությունը Բրիտանական հանրագիտարանի կայքում(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուանիտա Կրեպս» հոդվածին։ |
|
- Հունվարի 11 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հուլիսի 5 մահեր
- 2010 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի տնտեսագետներ
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի ամերիկացի տնտեսագետներ
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ