Մուրադը Դարձավ սուլթան երբ նրա հորեղբայր Աբդուլ Ազիզ գահընկեց արվեց։ Նա շատ էր հետաքրքված ֆրանսիական մշակույթով։ Նա գահակալել է ընդամենը 93 օր, որից հետո գահընկեց է արվել պատճառաբանվելով որ հոգեկան հիվանդ է, սակայն հնարավոր է նրան գահընկեց են արել, որովհետև նա ցանկանում էր կրոնական բարեփոխումներ իրականացնել[3]։ Արդյունքում նա չկարողացավ իրականացնել այն բարեփոխումները, որոնք ցանկանում էին իրականացնել նրա աջակիցները։ Հոջորդիվ քաղաքական անկայունությունը դարձավ այն հիմնական պատճառներից մեկը, որոնց համաձայն Օսմանյան կայսրությունը պարտվեց 1877-78 թվականների Ռուս-թուրքական պատերազմում։
Նա մահացավ Չիրիգան պալատում, Կոստանդնուպոլիս և թաղվել է Կոստանդնուպոլիսում 1904 թվականի օգոստոսի 30-ին։ Նրանից հետո գահը անցավ նրա եղբորը՝ Աբդուլ Համիդ II-ին 1876 թվականի օգոստոսի 31-ին։
Մուրադը ամուսնացել է ինն անգամ և ունեցել է յոթ երեխա։
Առաջին անգամ նա ամուսնացել է ՍտամբուլիԲեշիկթաշ պալատում 1857 թվականի հունվարի երկուսին վրացուհի Էլերու Կադինեֆենդիի հետ, ով Ահմեդ Բեյ Տարկանիշնիլիի աղջիկն էր[4] ւ ունեցել են երկու երեխա։ Երկրորդ անգամ Մուրադը ամուսնացել է նույն Բեշիկթաշ պալատում 1859 թվականին, այս անգամ աբխազուհի Ռեֆթարիդիլ Կադինեֆենդու հետ և ունեցել են մեկ երեխա։ Երրորդ անգամ Մուրադը ամուսնացել է 1869 թվականին Շայան Կադինեֆենդու հետ, և ունեցել են մեկ աղջիկ։