Շերիլ Քոուլ
Շերիլ Քոուլ | |
---|---|
Շերիլ Քոուլը Կաննի կինոփառատոնում, 2014 թվական | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Cheryl Cole |
Ի ծնե անուն | Շերիլ էնն Քոուլ Cheryl Ann Cole |
Ծնվել է | հունիսի 30, 1983[1][2] (41 տարեկան) Նյուքասլ-ափոն-Թայն, Թայն և Ուիր |
Երկիր | Անգլիա |
Ժանրեր | փոփ, R&B |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի, մոդել |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Polydor Records (2002 - այժմ) Fascination Records (2006 - այժմ) will.i.am music group (2010 - այժմ.) |
Կրթություն | Արքայական բալետի դպրոց |
Անդամակցություն | Girls Aloud? |
Կապված | Will.i.am, Wretch 32, Tinie Tempah, Travie McCoy, August Rigo |
Ամուսին | Էշլի Քոուլ և Jean-Bernard Fernandez-Versini? |
Կայք | cherylcoleofficial.com |
Cheryl (singer) Վիքիպահեստում |
Շերիլ Էնն Քոուլ (անգլ.՝ Cheryl Ann Cole), ամուսնությունից հետո՝ Ֆերնանդես Վերսինի[3] (անգլ.՝ Fernandez-Versini), ծնված Տվիդի (անգլ.՝ Tweedy, հունիսի 30, 1983[1][2], Նյուքասլ ափոն Թայն, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի երգչուհի, երգերի հեղինակ, պարուհի, դերասանուհի, մոդել, բարերար։ Մեծ Բրիտանիայի առաջին երգչուհին առաջին համարի հինգ մենակատարային սինգլներով (2014 թվական)։
«Girls Aloud»-ի հետ միասին Քոուլը թողարկում է քսանմեկ սինգլ (նրանք բոլորը մտնում են «UK Singles Chart»-ի առաջին տասնյակը, չորս սինգլներ զբաղեցնում են առաջին հորիզոնականը), հինգ ստուդիական ալբոմներ, լավագույն հիթերի մեկ հավաքածու և ռեմիքսների երկու ալբոմ (երկու ալբոմներ զբաղեցնում են առաջին տեղը «UK Albums Chart»-ում), ինչպես նաև հինգ անգամ նոմինացվում է «Brit Awards»-ում, հաղթելով «Լավագույն սինգլ» անվանակարգում, «The Promise» երգով[5]։
«3 Words» առաջին մենակատարային ալբոմը (2009 թվական) դառնում է եռակի «պլատինե», իսկ «Fight for This Love» սինգլը զբաղեցնում է առաջին տեղերը Մեծ Բրիտանիայի երկրներում, Իռլանդիայում, Դանիայում, Նորվեգիայում, Հունգարիայում։ «Parachute» սինգլն առաջատար հորիզոնականներ է զբաղեցնում ռուսական հիթ-շքերթներում։ «Messy Little Raindrops» (2010 թվական) ալբոմը դառնում է «պլատինե»։ «Promise This» ալբոմից սինգլը մեկնարկում է բրիտանական հիթ-շքերթի առաջին դիրքից։ «A Million Lights» (2012 թվական) երրորդ ստուդիական ալբոմը Բրիտանիայում արժանանում է «ոսկե» կարգավիճակի։ «Call My Name» սինգլը երկրորդ ամենաարագ վաճառված սինգլը Բրիտանիայում 2012 թվականին և նույնպես մեկնարկում է բրիտանական հիթ-շքերթի առաջին տեղից։ «Only Human» (2014 թվական) չորրորդ ստուդիական ալբոմը արժանանում է «արծաթե» սերտիֆիկատի և անվանվում է «ամենակապակցված ալբոմը երգչուհու ամբողջ կարիերայի ընթացքում»։ «Crazy Stupid Love» ստեղծագործությունը (2014 թվական) դառնում է չորրորդ սինգլը Քոուլի կարիերայում, որը գլխավորում է բրիտանական հիթ-շքերթը։ «I Dont Care»-ը (2014 թվական) դառնում է հինգերորդ սինգլը երգչուհու կարիերայում, որը բարձրանում է բրիտանական հիթ-շքերթի առաջին հորիզոնականը, երգչուհուն դարձնելով Մեծ Բրիտանիայի առաջին երգչուհին «համար մեկ» հինգ սինգլներով[6]։
Շերիլը նաև ճանաչվում է «ոճի սրբապատկեր»[7][8][9], հայտնվելով բրիտանական «Vogue», «Elle» և «Harper’s Bazaar» ամսագրերի կազմերին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շերիլ Էնն Տվիդին ծնվել է Նյուքասլ-ափոն-Թայնում։ Նա եղել է իր մոր (Ջոան Կալլահան) հինգ երեխաներից չորրորդը և հոր (Գերի Տվիդի) ավագ երեխան[10]։ Շերիլն ունի կրտսեր հարազատ եղբայր՝ Հարրի (ծնվել է 1987 թվականին Նյուքասլում), ինչպես նաև երեք ավագ արգանդակից (եղբայրներ Ջոզեֆ և Էնդրյու և քույր Ջիլիան)[11]։ Նրա ծնողները երբեք ամուսնացած չեն եղել, նրանք բաժանվում են, երբ Շերիլը տասնմեկ տարեկան էր[12]։
Շերիլը պարերով հետաքրքրվում էր մանուկ հասակից, նա սկսում է զբաղվել դրանով չորս տարեկանից։ Ինը տարեկանում ընդունվել է «The Royal Ballet» դպրոցը[13]։ Բացի դրանից, Շերիլը շահում է բազմաթիվ մոդելային մրցույթներ։ Նա նաև հայտնվում է «Centrica»-ի երկու գովազդներում, իր կրտսեր եղբայր Հարրիի հետ միասին։ 13 տարեկանում բեկ-վոկալ է աշխատում քիչ հայտնի բրիտանական խմբի մոտ։
Շերիլը Նյուքասլում սովորել է Walker Comprehensive School դպրոցում։ Դպրոցից հետո նա տեղավորվում է աշխատանքի ռեստորանում, որպես մատուցողուհի[14]։
Girls Aloud
[խմբագրել | խմբագրել կոդը]Շերիլը 2002 թվականին քասթինգ է անցնում «Popstars: The Rivals» ռեալիթի-շոուի համար, երգելով «S Club 7» խմբի «Have you ever» երգը[15]։ Ծրագիրը, որը հանդիսանում է միջազգային «Popstars» ֆրանշիզի երկրորդ բրիտանական սերիան, ցուցադրում է երկու հակամարտող խմբերի ստեղծումը՝ «տղաների» և «աղջիկների», որոնցից յուրաքանչյուրը կազմված էր հինգ անդամից։ Այնուհետև կազմավորված խմբերը մրցակցում էին մեկը-մյուսի հետ «UK Singles Chart»-ի առաջին տեղի համար։ Մի քանի հազար մարդ ամբողջ Բրիտանիայում մասնակցություն են ունենում քասթինգին, հուսալով դառնալ ռեալիթի-շոուի մասնակից։ Ժյուրին՝ բրիտանացի պրոդյուսեր Պիտ Ուոտերմանը, իռլանդացի երաժշտական մենեջեր Լուիս Ուոլշը և երգչուհի Ջերի Հոլլիուելը, որպես եզրափակչի մասնակիցներ ընտրում են տաս աղջիկների և տաս պատանիների։ Այդ եզրափակիչի մասնակիցները բեմ էին դուրս գալիս ամեն շաբաթ օր կենդանի ելույթներով (աղջիկները և տղաները հերթականությամբ)։ Յուրաքանչյուր շաբաթ այն մասնակիցը, ով հավաքել էր ամենաքիչ քանակի ձայներ հեռախոսային քվեարկության արդյունքում, լքում էր շոուն։ Նադին Կոլյը, Սառա Հարդինգը, Նիկոլա Ռոբերթսը, Կիմբեռլի Ուոլշը և Շերիլ Քոուլը կազմավորում են նոր խումբ՝ «Girls Aloud», ըստ հանդիսականների 2002 թվականի նոյեմբերի 30-ի քվեարկության։
Խմբի նորամուտային «Sound of the Underground» սինգլն առաջին հորիզոնականին է հասնում «UK Singles Chart»-ում[16]։ «Girls Aloud»-ը սինգլի ձայնագրությունն անցկացրեցին ամենակարճ ժամանակում՝ խմբի կազմավորման և հիթ-շքերթում առաջին հորիզոնականին հասնելու ընթացքում։.[17] 2003 թվականի մայիսի 23-ին խումբը թողարկում է իր նորամուտային ալբոմը՝ «Sound of the Underground»[18], որը հիթ-շքերթներում մեկնարկում է երկրորդ դիրքից և նույն թվականին արժանանում է «պլատինե» կարգավիճակի։
Սկսած 2003 թվականից, «Girls Aloud»-ը թողարկում է ևս քսան սինգլներ, նրանք բոլորն էլ մտնում են «UK Singles Chart»-ի առաջին տասնյակի մեջ, նրանցից տասնհինգը հասնում են առաջին հնգյակին։ «I’ll stand by you», «Walk this way» և «The Promise» սինգլները զբաղեցրել են առաջին հորիզոնականը։ Ալբոմներից երկուսը հասնում են առաջին հորիզոնականին «UK Album Chart»-ում (լավագույն հիթերի հավաքածու «The Sound of Girls Aloud: Greatest Hits» և «Out of Control»), երկուսն էլ հիթ-շքերթ են մտնում առաջին հորիզոնականից։ «Girls Aloud»-կ հինգ անգամ նոմինացվում է Brit Awards-ում և 2009 թվականին շահում է այն «Լավագույն սինգլ» անվանակարգում, «The Promise» երգի համար։
«Girls Aloud»-ը դառնում է ռեալիթի շոուի փոքրաթիվ հաջողակ նախագծերից մեկը և 2009 թվականի մայիսին արդեն վաստակել էին 25 միլիոն ֆունտ ստեռլինգ կարողություն[19]։ 2007 թվականին Գինեսի ռեկորդների գիրքը «Girls Aloud»-ին անվանում է «ամենահաջող խումբը ռեալիթի-շոուից»։ Խումբը վաճառում է տաս միլիոն օրինակ ամբողջ աշխարհում[20]։
2009 թվականին «Girls Aloud»-ը որոշում է, որ կվերցնեն մեկամյա դադար, որպեսզի զբաղվեն մենակատարային նախագծերով, սակայն կվերամիավորվեն 2010 թվականին՝ նոր ստուդիական ալբոմի համար[21]։ 2010 թվականի օգոստոսին Նիկոլա Ռոբերթսը ասում է, որ խմբի վերամիավորումը դժվար թե կայանա 2012 թվականից շուտ[22]։ Արդյունքում, խումբը, այնուամենայնիվ, հավաքվում է միասին 2012 թվականին, որպեսզի տոնեն խմբի տասնամյակը լավագույն երգերի հավաքածուի ռելիզով՝ «Ten» անվանումով և համերգային շրջագայությամբ, որի ավարտից հետո «Girls Aloud»-ը հայտարարում է համատեղ կարիերայի ավարտի մասին[23]։
Մրցավարություն The X Factor շոուում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շերիլը որպես մրցավար հրավիրվում է The X Factor (Մեծ Բրիտանիա) շուին, 2008 թվականի 5-րդ եթերաշրջանում, փոխարինելով Շերոն Օսբորնին։ Շերիլը որպես մրցավար մասնակցություն է ունենում շոուի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 11-րդ եթերաշրջաններում։ 2008 թվականին, 5-րդ եթերաշրջանում, մասնակցուհի Ալեքսանդրա Բյորկը, ում ուսուցիչն էր Շերիլ Քոուլը, դառնում է նախագծի հաղթող[24]։ 2009 թվականին, 6-րդ եթերաշրջանում, Ջո Մակելդերին նույնպես Շերիլ Քոուլի ղեկավարությամբ դառնում է նախագծի հաղթող[25]։ 2010 թվականին, 7-րդ եթերաշրջանում, նրա խնամակալն է դառնում երգչուհի Շեր Լլոյդը, ով մրցույթում զբաղեցնում է 4-րդ տեղը։ 2014 թվականին, շոուի 11-րդ եթերաշրջանում[26], նրա խնամակալ, 17-ամյա բրիտանուհի Լորեն Պլատը, մրցույթում զբաղեցնում է 4-րդ տեղը[27]։
2011 թվականին երգչուհին պայմանագիր է ստորագրում ամերիկյան The X Factor նախագծում մասնակցություն ունենալու մասին։ Սակայն, մի քանի լսումներից հետո, Շերիլը փոխարինվում է Նիկոլ Շերզինգերով, համաձայն Սայմոն Քոուելի որոշման[28]։ Անձամբ Շերիլին առաջարկվում է վերադառնալ շոուի բրիտանական տարբերակին։ Սակայն Քոուլը հրաժարվում է վերադառնալ բրիտանական X Factor և դատական հայց է ներկայացնում դատարան, ամերիկյան ղեկավարությունից պահանջելով դրամական փոխհատուցում 2 միլիոն դոլլարի չափով, որը հետագայում շահում է։
Մենակատարային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շերիլ Քոուլի առաջին մենակատարային փորձը կայացել է դեռևս 2008 թվականին, երբ նա մասնակցություն է ունենում Will.i.am-ի «Heartbreaker» ստեղծագործության ձայնագրմանը։
2009 թվականի ապրիլին Շերիլը սկսում է աշխատել մենակատարային նյութի վրա[29]։ Նրա նորամուտային ալբոմը՝ «3 Words», թողարկվում է Մեծ Բրիտանիայում 2009 թվականի հոկտեմբերի 26-ին[30]։ Ձայնագրվելով Լոս Անջելեսում և Լոնդոնում, Շերիլը համագործակցում է Will.i.am-ի հետ, ով դառնում է ալբոմի գործադիր պրոդյուսերը։
Ալբոմը երկու շաբաթ անց է կացնում առաջին հորիզոնականում[31]։ 2009 թվականի նոյեմբերի 6-ին ալբոմն արժանանում է «պլատինե» կարգավիճակի։
Ալբոմի առաջին սինգլն է դառնում «Fight for This Love» երգը։ The X Factor-ում ելույթից հետո, «Fight for This Love» երգը դառնում է չորրորդը Բրիտանիայում 2009 թվականի ամենավաճառվող սինգլների ցուցակում[32]։ Այն առաջին տեղն է գրավում բրիտանական և իռլանդական հիթ-շքերթներում[33]։ 2010 թվականին «Fight for This Love»-ը թողարկվում է Եվրոպայում և բարձր հորիզոնականների է հասնում Դանիայում, Նորվեգիայում, Հունգարիայում և Շվեդիայում[34]։ Հետագայում սինգլը Բրիտանիայում դառնում է պլատինե։
Շերիլի երկրորդ սինգլը՝ «3 Words», ձայնագրված Will.i.am-ի հետ դուետով, դառնում է չորրորդը Բրիտանիայում և յոթերորդը Իռլանդիայում[35]։ Երրորդ սինգլը՝ «Parachute», Բրիտանիայում և Իռլանդիայում մտնում է առաջին հնգյակի մեջ, դառնալով երգչուհու առաջի սինգլը, որն առաջին հորիզոնականը չի զբաղեցնում բրիտանական հիթ-շքերթում։ Չնայած Միացյալ Թագավորության երկրներում ոչկոմերցիոն հաջողության, «Parachute» սինգլը առաջատար դիրքեր է զբաղեցնում ռուսական հիթ-շքերթներում (լավագույն դիրքը - 1 տեղ)[36]։
2010 թվականի հունվարին հայտարարվում է, որ Շերիլը պետք է ելույթ ունենա «Black Eyed Peas»-ի համաշխարհային շրջագայության Բրիտանիայում ելույթ ունենալու ընթացքում, ի աջակցություն «The E.N.D.» ալբոմի[37]։ 2010 թվականի սկզբին Շերիլը նաև հայտարարում է, որ նա աշխատանքի է անցել իր երկրորդ մենակատարային ալբոմի վրա, որը նախատեսում է թողարկել մոտակա ժամանակները[38]։ Երգիչ և երգահան Ռայան Տեդերը հաստատում է, որ նա եղել է ստուդիայում և Քոուլի հետ ձայնագրել է նոր նյութ[39]։ Երգչուհի Էլլի Գոլդինգը, նույնպես, իր հարցազրույցում հաստատում է, որ Շերիլի նոր ալբոմի համար գրել է երգեր[40]։
Որոշ այլ պրոդյուսերներ և հեղինակներ նույնպես հետաքրքրվածություն են արտահայտել Քոուլի հետ համագործակցության հարցում՝ Ջիմ Բինզ[41], Աշեր[42], Նի Յո[43] և Ռիհաննա[44]։
Ավելի ուշ հայտնի է դառնում, որ Շերիլի երկրորդ ալբոմը կստանա «Messy Little Raindrops» անվանումը և կթողարկվի 2010 թվականի նոյեմբերի 1-ին[45]։ Ալբոմից առաջին սինգլը՝ «Promise This» երգը, թողարկվում է հոկտեմբերի 24-ին և դառնում է Շերիլի երկրորդ սինգլը, որը հասնում է բրիտանական հիթ-շքերթի առաջին հորիզոնականին[46]։ Այդ երգի տեսահոլովակի պրեմիերան կայանում է սեպտեմբերի 18-ին, «ITV2» հեռուստաալիքում։ Ալբոմը թողարկվում է առաջին սինգլի թողարկումից մեկ շաբաթ անց։ Այն հասնում է իռլանդական հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականին[47] և առաջին հորիզոնականին բրիտանական հիթ-շքերթում[48]։ «Messy Little Raindrops» ալբոմից երկրորդ սինգլ է դառնում «The Flood» երգը։ Պաշտոնական ռելիզի ամսաթիվ է հայտարարվում 2011 թվականի հունվարի 2-ը, սակայն հիթ-շքերթներում երգի առաջին հայտնվելը կայանում է 2010 թվականի նոյեմբերին[49]։ «The Flood»-ը դառնում է Շերիլի առաջին սինգլը, որը չի հասնում բրիտանական հիթ-շքերթների առաջին հնգյակին, նրա լավագույն դիրքը լինում է 18-րդ հորիզոնականը[49]։
2011 թվականի հուլիսին հայտնի է դառնում, որ Շերիլ Քոուլը սկսել է աշխատանքները իր երրորդ մենակատարային ալբոմի վրա[50]։ Նույն ամսին «Far East Movement»-ը հաստատում է, որ եղել են ստուդիայում Քոուլի և Will.i.am-ի հետ միասին[51]։ Սեպտեմբերին Տայո Կրուզը նույնպես հաստատում է իր համագործակցությունը Շերիլի հետ[52]։ 2012 թվականի հունվարին հայտարարվում է, որ Շերիլը և Ռիհաննան պատրաստվում են համատեղ երգ ձայնագրել Քոուլի երրորդ ալբոմի համար, նրանք ընկերացել են նրանից հետո, երբ հանդիպել են 2011 թվականին BRIT Awards մրցանակաբաշխությունում և հետագայում Ռիհաննայի «The Loud Tour» շրջագայությունում[53]։
Ապրիլի 1-ին Շերիլը հայտարարում է, որ երրորդ ալբոմի առաջին սինգլը կկրի «Call My Name» անվանումը[54]։ Երգի պրեմիերան կայանում է ապրիլի 20-ին Capital FM ռադիոկայանում[55]։ Երգը գրվել և պրոդյուսավորվել է Քելվին Հարիսի կողմից, հոլովակի ռեժիսոր հանդես է գալիս Էնթոնի Մենդլերը[56]։ Ապրիլի 18-ին հայտնի է դառնում, որ երրորդ ալբոմը կոչվում է «A Million Lights» և պետք է թողարկվի հունիսի 18-ին[57]։ Նաև Շերիլ Քոուլը հայտարարում է, որ ազատվում է նախկին ամուսնու ազգանունից և կարիերան կշարունակի որպես Շերիլ[58]։
2012 թվականի հուլիսի 26-ին կայանում է «Under The Sun» սինգլի տեսահոլովակի պրեմիերան։ 2012 թվականի դեկտեմբերի 26-ին թողարկվում է «Ghetto Baby» նոր սինգլի տեսահոլովակը, գրված Լանա Դել Ռեյ-ի կողմից։
2014 թվականի մայիսին, կարիերայում երկու տարվա դադարից հետո, հայտնի է դառնում Շերիլի «Only Human» նոր ալբոմի ստեղծման մասին[59]։
2014 թվականի հունիսի 2-ին Շերիլը ներկայացնում է իր նոր սինգլը՝ «Crazy Stupid Love»[60], ռեփեր Թայնի Թեմպաի մասնակցությամբ, «BBC Radio 1» ռադիոկայանում, «Only Human» նոր ալբոմի շրջանակներում, որի թողարկումը նախատեսվում էր 2014 թվականի նոյեմբերին։ 2014 թվականի հունիսի 7-ին կայանում է նոր սինգլով Շերիլի ելույթը «Britain’s Got Talent» շոուի եզրափակիչում։ 2014 թվականի հունիսի 9-ին կայանում է տեսահոլովակի պրեմիերան։ Սինգլը մեկնարկում է բրիտանական հիթ-շքերթի առաջին հորիզոնականից։
2014 թվականի հոկտեմբերի 1-ին «BBC Radio 1» և «Capital FM» ռադիոկայաններում կայանում է «I Don’t Care» նոր սինգլի պրեմիերան[61]։ Այն դառնում է հինգերորդ սինգլը, որը բարձրանում է բրիտանական հիթ-շքերթի առաջին հորիզոնականը, երգչուհուն դարձնելով առաջին կատարողը Բրիտանիայում «համար մեկ» հինգ սինգլներով։ Առաջին շաբաթվա ընթացքում սինգլը վաճառվում է 82 000 օրինակ տպաքանակով։ 2014 թվականի դեկտեմբերին սինգլը ստանում է արծաթե սերտիֆիկատ Բրիտանիայի տարածքում, այսինքն վաճառվում է 200 000 օրինակ տպաքանակով։
2014 թվականի հոկտեմբերի 7-ին ցանցում հայտնվում է «Only Human» ալբոմի գլխագիր թրեքը[62]։
2015 թվականի փետրվարի 1-ին հայտարարվում է «Only Human» նոր սինգլի թողարկման մասին[63]։ Փետրվարի 4-ին թողարկվում է այդ սինգլի տեսահոլովակը։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի հոկտեմբերին Շերիլը մասնակցություն է ունենում «Dreams that Glitter - Our Story» գրքի գրման աշխատանքներին՝ «Girls Aloud» խմբի մասնակիցների ինքնակենսագրությանը։ 2009 թվականի ապրիլին հայտարարվում է, որ Շերիլը հինգ միլիոնանոց պայմանագիր է ստորագրել «HarperCollins» հրատարակչության հետ՝ ընկերության համար հինգ հատոր վեպի համար։ Շերիլի առաջին պաշտոնական գիրքը, որը ստանում է «Through My Eyes» անվանումը, թողարկվում է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին, «Bantam Press» հրատարակչության կողմից[64]։
2012 թվականի հոկտեմբերի 11-ին թողարկվում է Շերիլի ինքնակենսագրությունը՝ «Իմ պատմությունը» (անգլ.՝ Cheryl: My story) անվանումով, «HarperCollins» հրատարակչության կողմից։ Գիրքը դրական արձագանքների է արժանանում բրիտանական ԶԼՄ-ների կողմից[65]։ «The Sun» թերթը գիրքն անվանում է «ադամանդե ինքնակենսագրություն»։ Համաձայն «Daily Express» թերթի գնահատականների, գիրքը ստանում է 4 բալ 5-ից[66]։ Բրիտանական NOW հրատարակչությունը ինքնակենսագրությունը անվանում է «ապշեցուցիչ ազնիվ»[67]։
Գովազդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009-ից մինչև 2014 թվականը Շերիլը հանդիսանում էր Բրիտանիայում «L’Oréal» կոսմետիկական բրենդի դեմքը[68]։
2012 թվականին Քոուլը ներկայացնում է կոշիկների սեփական հավաքածուն Stylistpick նորաձևության կայքի համար[69]։
2014 թվականի հուլիսի 24-ին Լոնդոնում երգչուհին ներկայացնում է ծաղկա-մրգային բուրմունքով «StormFlower» անվանումով կանացի նոր բույրը[70]։ 2014 թվականի վերջին բույրը վաճառվում է 320 000 հատ քանակով, դառնալով երրորդ ամենավաճառված պարֆյումը Բրիտանիայում[71]։ 2015 թվականի մարտին Շերիլը թողարկում է նույն անվանումով նոր հարթաջուրը[72]։ 2015 թվականի օգոստոսի 19-ին Լոնդոնում կայանում է «StormFlowerNoir» կանանց նոր բույրի ներկայացումը[73]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականի հունվարի 11-ին Շերիլը ներգրավված էր Գիլֆորդի «The Drink» գիշերային ակումբում աշխատակցուհու հետ վիճաբանությունում։ Հետագայում նա մեղադրվում է ռասայական հողի վրա տուրուդմփոցի և վիրավորական արտահայտությունների մեջ։ Դատին Շերիլն ամեն ինչ բացատրում է ինքնապաշտպանությամբ և հերքում է վիրավորանքի փաստը։ Արդյունքում նրան դատապարտում են 120 ժամյա հասարակական աշխատանքների և տուգանքի։
2004 թվականին Շերիլը սկսում է հանդիպել ֆուտբոլիստ Էշլի Քոուլի հետ և այդ մասին հայտարարում է 2005 թվականի հունիսին[74]։ Զույգը պսակադրվում է 2006 թվականի հուլիսի 15-ին[75]։ Նրանք մեկ միլին ֆունտ ստերլինգ արժողությամբ էկսքլյուզիվ պայմանագիր են ստորագրում «OK!» ամսագրի հետ լուսանկարների վերաբերյալ իրավունքների հարցով[76]։ 2008 թվականի հունվարին Էյմի Ուոլտոն անունով մի աղջիկ «The Sun» թերթին տված հարցազրույցում պատմում է Էշլի Քոուլի հետ իր հարաբերությունների մասին[77]։ Մոդել Բրուք Հիլին պնդում էր, որ նա 2006 թվականի դեկտեմբերին գիշեր է անցկացրել Էշլիի հետ[78]։ Դրանից հետո «Girls Aloud»-ի «Can't Speak French» նոր սինգլի առաջխաղացումը հետաձգվում է[79], իսկ Շերիլը դադարում է կրել ամուսնական մատանին[80]։ Սակայն, զույգը հաշտվում է։ Սկանդալային ամուսնական խնդիրներից հետո 2009 թվականի նոյեմբերին Էշլին Twitterի իր էջում հրապարակում է Շերիլի ամուսնական մատանու լուսանկարը հետևյալ գրությամբ. «3 words. Diamonds Are Forever / Երեք բառ։ Ադամանդները մնում են ընդմիշտ»[81]։ 2010 թվականի սկզբին հայտարարություն է հայտնվում այն մասին, որ Էշլին դավաճանել է Շերիլին ևս հինգ կանանց հետ[82][83][84]։ Փետրվարի 23-ին Շերիլը հայտարարում է այն մասին, որ նա հեռանում է ամուսնուց և ԶԼՄ-ներին խնդրում է հարգել իրենց անձնական կյանքը[85]։ 2010 թվականի մայիսի 26-ին Շերիլը ամուսնալուծության դիմում է ներկայացնում[86]։ The X Factor-ում լսումների ժամանակ, հունիսի 22-ին, Սայմոն Կովելը նրան ներկայացնում է որպես Շերիլ Տվիդի[87]։ 2010 թվականի հոկտեմբերին «The Guardian»-ին տված հարցազրույցում Շերիլը ասում է, որ կշարունակի ելույթ ունենալ Քոուլ ազգանվան տակ, քանի որ վերադարձն աղջկական ազգանվան նման կլինի նրան, որ նա, իբր, ամաչում է իր ամուսնությունից[88]։
2009 թվականին Շերիլը հայտարարում է 2010 թվականի պառլամենտական ընտրություններում Լեյբորիստական կուսակցությանը իր աջակցման մասին[89]։
2013 թվականի հունիսի 30-ին, Շերիլի ծննդյան 30-ամյակին, Սայմոն Քոուելը երգչուհուն նվեր է մատուցում «լեդի» տիտղոսի և 1 ֆուտ տարածքով և 175 տարի ժամկետով Շոտլանդիայում հողամասի տեսքով[90]։
2014 թվականի հուլիսի 7-ին Շերիլն ամուսնանում է ֆրանսիացի Ժան Բեռնարդ Ֆերնանդես Վերսինի հետ՝ Կաննում «Cosy Box» ռեստորանատիրոջ[91] 2016 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ զույգն ամուսնալուծվում է[92]։
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի մարտին, «Comic Relief» բրիտանական ֆոնդի բարեգործական ակցիայի շրջանակներում, նվիրված Աֆրիկայի երկրներում մալարիայի դեմ պայքարին, Շերիլ Քոուլին և այլ հայտնիներ վերելք են կատարում Կիլիմանջարո լեռան վրա[93]։ Ակցիան բարեգործական նպատակներով հավաքում է 3.5 միլիոն ֆունտ ստերլինգ։
2011 թվականին Շերիլը ստեղծում է սեփական բարեգործական ֆոնդը՝ «The Cheryl Cole Foundation»[94], The Prince’s Trust կազմակերպության հետ համագործակցությամբ, որը կոչված էր օգնելու երիտասարդ մարդկանց, ովքեր հայտնվել են դժվար կենցաղային իրավիճակներում։
2015 թվականին Շերիլը հայտարարում է հայրենի քաղաք Նյուքասլում իր առաջին բարեգործական կենտրոն «Cheryl’s Trust»-ի բացման մասին[95], համագործակցելով «The Prince’s Trust» կազմակերպության հետ, թմրամոլության, ալկոհոլիզմի և գործազրկության դեմ երիտասարդ մարդկանց պայքարի համար[96]։
Հիվանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հուլիսի 3-ին, Տանզանիայից վերադառնալուց անմիջապես հետո, Շերիլը ուշաթափ է լինում, անմիջապես հոսպիտալացվում է և ախտորոշվում մալարիա[97]։ Քոուլի վիճակը, չնայած բուժմանը, արագորեն և ուժգնորեն վատանում էր, շուտով հասարակությանը հայտարարվում է նրա բուժող բժիշկների վճիռը՝ աղջկան ապրել մնացել է 24 ժամից ոչ ավել[98], սակայն նա հրաշքով առողջանում է։
Ես մտածում էի, որ մահանում եմ։ Ես իրականում այդպես էի մտածում։ Ես նույնիսկ մտածում էի, որ եթե վիճակված է մահանալ, ապա ցանկանում եմ, որ դա արագ կատարվի, քանի որ ցավը ուղղակի անտանելի էր - հիշում է երգչուհին[99]։
|
Հանրաճանաչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]The X Factor-ում հայտնվելուց հետո, ԶԼՄ-ները Շերիլին հռչակում են «ազգի նոր սիրեցյալ»[100][101][102]։ Սայմոն Քովելը ասում է, որ «այժմ նա պետք է լինի ամենահանրաճանաչ անձնավորությունը հեռուստատեսությունում»[103]։ Կերպարը, որը պատկերում էր Շերիլին Հյուսիսի Հրեշտակի տեսքով, ստեղծվել էր Լի Ջոնսոնի կողմից[104]։
2009 և 2010 թվականներին «FHM» ամսագրի կողմից Շերիլը անվանվում է «աշխարհի ամենասեքսուալ կինը»[105][106]։ 2010 թվականի մարտին «The Good Surgeon Guide»-ը նրան շնորհում է «տասնամյակի ամենաոգեշնչող կինը» կարգավիճակը[107]։
2010 թվականի աշնանը ներկայացվում է երգչուհու մոմե արձանիկը Մադամ Տյուսոյի թանգարանում[108]։
Նաև Շերիլը նշվում է փոփ-երգչուհի Լիլի Ալենի ստեղծագործություններում։ նրա «Smile» նորամուտային սինգլի բի-սայդ է դառնում «Cheryl Tweedy» երգը, որը պարունակում է «ցականում եմ նմանվել Շերիլ Տվիդիին» տողերը։ Խոսքերը Շերիլի կողմից ընդունվում են որպես հաճոյախոսություն, սակայն հետագայում Ալենը նշում է, որ դա ասվել է հեգնանքով[109]։
2013 թվականի վերջին Շերիլը միջազգային հասարակությանը շփոթեցնում է մեջքի ստորին մասում կարմիր վարդերի փնջի տեսքով նոր դաջվածքով[110]։ Դաջվածքը երգչուհու վրա արժենում է մի քանի հազար ֆունտ ստերլինգ։
2014 թվականի հուլիսի 29-ին ներկայացվում է Շերիլի երկրորդ մոմե արձանիկը Մադամ Տյուսոյի թանգարանում[111]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Girls Aloud»-ի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդրական ալբոմներ
- Sound of The Underground (2003)
- What Will the Neighbours Say (2004)
- Chemistry (2005)
- Tangled Up (2007)
- Out of Control (2008)
Հավաքածուներ
- The Sound of Girls Aloud: Greatest Hits (2006)
- Ten(2012)
Այլ ալբոմներ
- Mixed Up (2007)
- Girls A Live (2008)
Վիդեո DVD-ներ
- Girls on Film 2005
- What Will The Neighbours Say:Live From Hammersmith Apollo 2005
- Girls Aloud: Off The Record 2006
- Girls Aloud: Greatest Hits Live From Wembley Arena (Chemistry Tour) 2006
- Style 2007
- Tangled Up: Live From The O2 2008
- Ghost Hunting With Girls Aloud 2008
- Out Of Control Live from The O2 Arena 2009
- Ten - The Videos 2012
- Ten: The Hits Tour 2013
Սինգլներ
- Sound Of The Underground (2002)
- No Good Advice (2003)
- Life Got Cold (2003)
- Jump (2003)
- The Show (2004)
- Love Machine (2004)
- I'll Stand By You (2004)
- Wake Me Up (2005)
- Long Hot Summer (2005)
- Biology (2005)
- See The Day (2005)
- Whole Lotta History (2006)
- Something Kinda Ooooh (2006)
- I Think We're Alone Now (2006)
- Walk This Way Girls Aloud և Sugababes(2007)
- Sexy! No, No, No... (2007)
- Call The Shots (2007)
- Can't Speak French (2008)
- The Promise (2008)
- The Loving Kind (2008)
- Untouchable (2009)
- Something New (2012)
- Beautiful 'Cause You Love Me (2012)
Մենակատարային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
- 3 Words (2009)
- Messy Little Raindrops (2010)
- A Million Lights (2012)
- Only Human (2014)
Սինգլներ
- «Heartbreaker» (Will.i.am-ի հետ) (2008)
- «Fight for This Love» (2009)
- «3 Words» (Will.i.am-ի հետ) (2009)
- «Parachute» (2010)
- «Promise This» (2010)
- «The Flood» (2011)
- «Call My Name» (2012)
- «Under The Sun» (2012)
- «Ghetto Baby» (2012)
- «Crazy Stupid Love» (Թայնի Թեմպաի հետ)(2014)
- «I Don’t Care» (2014)
- «Only Human» (2015)
Մրցանակներ և անվանակարգումեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Մրցանակ | Անվանակարգում | Արդյունք |
---|---|---|---|
2007 | Nickelodeon UK Kids' Choice Awards | Լավագույն երգչուհի[112] | Առաջադրված |
Virgin Media Awards | Most Fanciable Female[113] | Հաղթանակ | |
2008 | Ամենավառ կին | Առաջադրված | |
Heat Magazine Awards | Սեքսուալ կին | Հաղթանակ | |
Լավագույն ռեալիթի մրցավար | Հաղթանակ | ||
2009 | Glamour Women of the Year Awards | TV անձ | Հաղթանակ |
FHM 100 Sexiest Women in the World | № 1 Սեքսուալ կին Աշխարհում[114] | Հաղթանակ | |
Style Network Awards | Լավագույն ոճային կին | Հաղթանակ | |
Տասնամյակի ոճի սրբապատկեր | Հաղթանակ | ||
BBC Switch Live Awards | «Switch»-ի պրոմո թագուհի[115] | Հաղթանակ | |
Virgin Media Awards | Ամենատաք կին[116] | Հաղթանակ | |
Տարվա լեգենդ | Առաջադրված | ||
Glamour Woman of the Year Awards | Լավագույն հագուստ[117] | Հաղթանակ | |
2010 | 2010 BRIT Awards | Բրիտանական սինգլ («Fight for This Love»)[118] | Առաջադրված |
Glamour Women of the Year Awards | Լավագույն հագուստ[119] | Հաղթանակ | |
Տարվա կին | Հաղթանակ | ||
FHM 100 Sexiest Women in the World | № 1 Սեքսուալ կին Աշխարհում[120] | Հաղթանակ | |
BT Digital Music Awards | Լավագույն կին արտիստ[121] | Հաղթանակ | |
Լավագույն սինգլ («Fight for This Love»)[121] | Հաղթանակ | ||
Լավագույն տեսագրություն («Fight for This Love»)[121] | Առաջադրված | ||
2011 | 2011 BRIT Awards | Բրիտանական սինգլ («Parachute»)[122] | Առաջադրված |
Լավագույն բրիտանական կին[122] | Առաջադրված | ||
Elle Style Awards | Տարվա երաժիշտ[123] | Հաղթանակ | |
TRL Awards (Italy) | Լավագույն նոր արտիստուհի[124] | Առաջադրված | |
Cosmopolitan Awards | Լավագույն ոճային կին | Հաղթանակ | |
BT Digital Music Awards | Լավագույն կին արտիստ[125] | Առաջադրված | |
2012 | Virgin Media TV Awards | Լավագույն մրցավար | Հաղթանակ |
BBC Radio 1's Teen Awards | Լավագույն բրիտանական սինգլ[126] | Առաջադրված | |
Լավագույն բրիտանական ալբոմ[127] | Առաջադրված | ||
Լավագույն բրիտանական երաժշտական արտիստ[128] | Առաջադրված | ||
Ամենատաք կին[129] | Առաջադրված | ||
2013 | Nickelodeon UK Kids' Choice Awards | Մեծ Բրիտանիայի լավագույն կին արտիստ | Առաջադրված |
2014 | FHM 100 Sexiest Women in the World | Փառքի սրահ[130] | Հաղթանակ |
MTV Europe Music Awards | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի լավագույն արտիստ | Առաջադրված | |
BBC Radio 1's Teen Awards | Լավագույն բրիտանական մենակատարային արտիստ[131] | Առաջադրված | |
Լավագույն բրիտանական սինգլ («Crazy Stupid Love»)[132] | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ Ella Alexander (Tuesday 15 July 2014). «Cheryl Cole changes her name to Cheryl Fernandez-Versini after marriage to Jean-Bernard».
- ↑ 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #14078473X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Girls Aloud win Best British Single at the BRITs». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Евгений Дольник (09.11.2014). «Шерил в пятый раз возглавляет чарт Великобритании с синглом "I Don't Care"».
- ↑ «Cheryl Cole voted best dressed woman and style icon of the decade». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cheryl is GLAMOUR's Best Dressed». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Vogue's New Darling». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cheryl Cole comforted by Nicola Roberts as Ashley claims couple's sex life had dried up».
- ↑ «Revealed: The X-rated family Cheryl Cole left behind».
- ↑ «Cheryl Cole reveals all about Girls Aloud fame».
- ↑ «Girls Aloud's year at the top».
- ↑ «Cheryl Cole: This horror photo of my dead junkie pal put me off drugs for life». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «The nation's new sweetheart».
- ↑ «Girls Aloud top festive chart».
- ↑ «Cheryl Cole Attending Kimberley Walsh 26th Brithday Party». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Girls Aloud prepare for album release». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «The 10 richest reality TV stars». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «BBC - Music - Girls Aloud». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Girls Aloud deny split rumours». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Girls Aloud will not perform for two years». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Girls Aloud split after final UK show».
- ↑ «Alexandra crowned X Factor winner». 2008 թ․ դեկտեմբերի 14.
- ↑ դեկտեմբերի 14, 2009. «Joe McElderry wins British X-Factor».
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Michele Amabile Angermiller, (2014 թ․ մարտի 11). «Cheryl Cole to Return to 'X Factor' U.K.».
{{cite web}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Katie Storey (Monday, Nov 24 2014). «Lauren Platt flashes a smile after standing ovation from X Factor judges». Reveal.com.uk.
- ↑ BBC Newsbeat (2011 թ․ հունիսի 6). «X Factor confirms Cheryl Cole is not a judge in US show».
- ↑ «Cheryl Cole confirms solo career». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Three Words». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cheryl Cole – 3 Words». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cheryl Cole debut single outsells Girls Aloud». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cheryl Cole tops Irish singles chart». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cheryl Cole - Fight For This Love». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Joe McElderry climbs up to number one». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Архив "Европа Плюс: Еврохит TOP-40" Хит-парад за 28 августа 2010». hotcharts.ru.
- ↑ «Cheryl Cole 'for Black Eyed Peas UK tour'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cole 'hopes to release new songs soon'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Ryan Tedder pens tracks for Cheryl Cole». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Ellie Goulding to work with Cheryl Cole». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Producer Jim Beanz wants to get his mitts on Cheryl Cole». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Usher has Got It Bad for Cheryl Cole».
- ↑ «Ne-Yo knocked out by Cheryl Cole». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Rihanna wants Cheryl for tour». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cheryl Cole's Second Album Is Called Messy Little Raindrops». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cheryl Cole Scores Second Solo Number 1». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Chart Track. Irish Albums Chart». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Archive Chart. UK Albums Chart».
- ↑ 49,0 49,1 «Cheryl Cole - The Flood'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cheryl Cole working on new album in Los Angeles». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cheryl Cole Not Recording With Lil Wayne». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Taio Cruz Confirms Working With Cheryl Cole On Her Third Album». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Rihanna to work with Cheryl Cole». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cheryl Cole announces new single 'Call My Name'». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cheryl Cole new single 'Call My Name' - listen now». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cheryl Cole's Calvin Harris Collaboration "Call My Name" To Premiere This Week».(չաշխատող հղում)
- ↑ «Cheryl Cole announces comeback single, new album 'A Million Lights'». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cheryl Cole to drop last name for career». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cheryl Cole Explains New Album Title 'Only Human'».(չաշխատող հղում)
- ↑ «Cheryl Cole's New Song 'Crazy, Stupid, Love' Hailed As "Amazing" After First Play».
- ↑ The Creator (01.10.2014). «Cheryl – I Don't Care». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ The Creator. «Cheryl - Only Human». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Инстаграм - Шерил».
- ↑ «Cheryl Cole to bare all in eye-opening book». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ HarperCollins. «Cheryl: My Story. Number One Sunday Times Best Seller». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Michelle Davies (2012 թ․ հոկտեմբերի 21). «Book review: Cheryl Cole My Story By Cheryl Cole». The Sun.
- ↑ James Hurley (22/04/2013). «Cheryl: "I'd took enough of other people's rubbish"». MSN Music. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cheryl Cole lands L'Oréal deal – because she's worth it». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Jessica Vince (2012 թ․ ապրիլի 4). «Cheryl Cole Unveils Her Summer 2012 Shoe Collection for Stylistpick: FIRST LOOK».
- ↑ «Летние победы Шерил Коул». Elle.ru. 24 июль, 15:41. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Топ-10 самых продаваемых ароматов знаменитостей в Великобритании».
- ↑ «Инстаграм - Шерил».
- ↑ Simon Duke (2015 թ․ օգոստոսի 19). «Cheryl Fernandez-Versini launches new fragrance Storm Flower Noir».
- ↑ «Girls Aloud singer Tweedy gets engaged». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Tweedy and Cole in wedding ruse».
- ↑ «Singer Tweedy marries footballer Cole». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Chelsea's Cole is a love cheat». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Ashley Cole faces more cheating claims». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Nadine Coyle makes most of band crisis». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cheryl Cole ditches wedding ring». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «'Diamonds are forever,' says Cheryl Cole as she flashes her wedding ring on Twitter». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Girl no.5: Ashley Cole took out Cheryl then bedded me - mirror.co.uk
- ↑ «Ashley Cole | Love Cheat | Footie star's romp with blonde | The Sun |News». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Ashley Cole cheated with girl No4 Ann Corbitt in States | The Sun |News». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Official Statement».
- ↑ «Cheryl Cole 'files for divorce'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cowell 'introduces Cole as Cheryl Tweedy'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cheryl Cole: 'I hate this year'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «'Cheryl Cole: I'll back Gordon Brown in election'».
- ↑ «Cheryl Cole now officially a 'Lady'. Simon Cowell gifts Cheryl with deed for 30th Birthday». 2 июля 2013. Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2016-01-10-ին.
- ↑ «Cheryl Cole: Instagram».
- ↑ Шерил Коул разводится со вторым мужем после 19 месяцев брака
- ↑ «Celebrity climbers reach summit». 2009 թ․ մարտի 7.
- ↑ «The Cheryl Cole Foundation - Official Site».
- ↑ [www.cherylofficial.com/cherylstrust «Официальная страница центра Cheryl's Trust»].
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «Инстаграм - Шерил».
- ↑ «Cheryl Cole 'contracted malaria'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Doctors gives to Cheryl Cole «no more than 24 hours to live»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Шерил Коул думала, что умирает от малярии». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cheryl Cole, the nation's new sweetheart».
- ↑ «Girls Aloud's Cheryl Cole: Talent show success was just the start of journey to becoming the nation's sweetheart». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cheryl Cole: from nightclub brawler to nation's sweetheart».
- ↑ «Simon Cowell: Cheryl Cole's a bigger hit than me». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «X Factor's Cheryl Cole transformed into the Angel Of The North». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cheryl Cole - Pop's prettiest» (անգլերեն). FHM. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «FHM's 100 Sexiest Women 2009». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cole tops most inspirational woman poll». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Восковая Шерил Коул». 22 Октября 2010. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Has Lily Allen rejoined the sisterhood».
- ↑ Лара Ман (23 июня 2014). «Шерил Коул сделала тату стоимостью в автомобиль». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Восковая фигура Шерил Коул на презентации 29.07.14». 29.07.14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Winners Announced for the First Ever Nickelodeon Kids' Choice Awards UK». Nickkcapress.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Virgin Media Music Awards 2007: The winners».(չաշխատող հղում)
- ↑ «Cheryl Cole at FHM.com». FHM. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «BBC Switch Live Awards 2009: The winners». BBC. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Cheryl Cole snatches back Hottest Female title». London Evening Standard. 2010 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Cole beats Minogue to 'Best Dressed' gong». Digital Spy. 2009 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Brit award nominations in full». BBC News. 2010 թ․ հունվարի 18. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Cheryl Cole keeps 'best-dressed' crown in Glamour poll». BBC News. 2010 թ․ ապրիլի 5. Վերցված է 2010 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Cheryl Cole at». FHM. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ 121,0 121,1 121,2 «Cheryl Cole won two BT Digital Music Awards». ITN. 2010 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ 122,0 122,1 Singh, Anita (2011 թ․ հունվարի 13). «Brit Awards 2011: Tinie Tempah leads the nominations». The Daily Telegraph. London. Վերցված է 2011 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Cheryl Cole wins Elle Award». Music talkers. 2011 թ․ փետրվարի 16. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Vote for your favourite artists: TRL Awards!» (Italian). MTV Italy. 2011 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Copsey, Robert (2011 թ․ օգոստոսի 31). «BT Digital Music Awards 2011: Nominees in full». Digital Spy. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «BBC Radio 1's Teen Awards: Nominees in full». BBC Radio 1 website. 2012 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «BBC Radio 1's Teen Awards: Nominees in full». BBC Radio 1 website. 2012 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «BBC Radio 1's Teen Awards: Nominees in full». BBC Radio 1 website. 2012 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «BBC Radio 1's Teen Awards: Nominees in full». BBC Radio 1 website. 2012 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «100 Sexiest Hall of Fame: Cheryl Cole | Girls | FHM.com». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «BBC Radio 1's Teen Awards: Nominees in full».
- ↑ «BBC Radio 1's Teen Awards: Nominees in full».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերիլ Քոուլ» հոդվածին։ |
|