Մարիա Բերսենևա
Մարիա Բերսենևա ռուս.՝ Мария Владимировна Берсенева | |
---|---|
Ծնվել է | մայիսի 30, 1981[1][2] (43 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (2002) |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
bersenevamaria.ru | |
Մարիա Վլադիմիրի Բերսենևա՝ (ռուս.՝ Мария Владимировна Берсенева, մայիսի 30, 1981[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), ռուս դերասանուհի, ով հայտնի է «Մարգոշա» ֆիլմում Մարգոյի դերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիան ծնվել է 1981 թվականի մայիսի 30-ին Մոսկվայում։ Հայրը (պաշտոնաթող եղած ոստիկանության փոխգնդապետ)՝մարզիչ, միջազգային մրցադատավոր է և ունի կարատեի սև գոտի։ Իր պարապմունքների ընթացքում սովորեցրել է նաև Մաշային։ Մայրը զբաղվել է չմշկավազքով, երկար ժամանակ ՄԱՀ-ում դասավանդել է ֆիզդաստիարակություն[3]։
2016 թվականին բացել է խաղալիքների բիզնես, որտեղի խաղալիքները պատրաստում էր նրա մայրը[4][5]։ Նոյեմբերին ողնաշարը օպերացիա է արել[6]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոդել
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիան ԳԻՏԻՍ մշակութային համալսարանը ավարտել է 2002 թվականին, որից հետո մի քանի տարի աշխատել է որպես մոդել «Մ-Երկրագունդ» և «Point» ընկերություններում։ Ակտիվորեն մասնակցել է հագուստների ցուցադրմանը և գովազդների նկարահանումներին։ Նա նաև նկարահանվել է «Մայրիկներ-աղջիկներ» ֆիլմում[7]։
Դերասանուհի դառնալու ճանապարհին
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիան ֆիլմի իր կարիերան սկսել է փոքր եթերաշրջանից։ Նա հիմնականում նկարահանվում էր դրամատիկիական սերիալներում։ Իրականում առաջին ամենամեծ դերը ստացել է «Մայրիկներ-աղջիկներ» ֆիլմում։ Նա եղել է Աննա Զայցեվայի դերում,ով հաղորդվար էր «REC Անուն» գործակալությունում:Նա նաև ժողովրդի կողմից ճանաչված է «Պետյան հիասքանչ է» (քատուղարուհի Լիդա), «Ի վերջո ես սիրում եմ» (անբարոյական Մերի), «Չեմպիոն» (Լիդա) ֆիլմերով։
Մարգոշա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մարգոշա» սերիալի քասթինգին Մարիան գնացել է մի դերասանուհու հետ, ով իր հետ միասին նկարահանվել է «Պետյան հիասքանչ է» ֆիլմում։ Սերիալի ստեղծողները ընտրել են Մարիային։ Միակ պայմանը, որ Մարիայի առջև դրել են, մազերի գունափոխումն էր. ըստ սցենարի Մարգոն պետք է շիկահեր լիներ, բայց Մարիան մերժեց։ 2016 թվականին նկարահանվել է «Մայոր և կախարդանք», որտեղ նա կատարել է գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմի պրեմիերան կայանալու է 2017 թվականի հունվարին[8][9][10]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիայի իրական ազգանունը՝ Շիպով է։ 2002 թվականի օգոստոսի 14-ին ԳԻՏԻՍ-ում սովորելիս Մարիան ամուսնանում է Հուրամ Կոֆենլի հետ։ Նույն թվականի դեկտեմբերի 12-ին նա լույս աշխարհ է բերում Նիկիտային։ Հուրամը և Մարիան բաժանվել են, երբ երեխան կես տարեկան էր։ 2007 թվականի դեկտեմբերի 21-ին ամուսնանում է բռնցքամարտիկ՝ Նիկոլայ Բերսենևայի հետ, ում հետ նա ծանոթ էր դեռ վաղ տարիքից։ 2009 թվականի սեպտեմբերին զույգը որոշում է ամուսնալուծվել և 2010 թվականի հունվարի 9-ին նրանք բաժանվում են։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Ֆիլմի անվանում | Դեր |
---|---|---|
2004 | Ամուրիները | Դաշա |
2005 | Արկածասերը | նոր քարտուղարուհի |
2005 | Ֆիլիպի ծովախորշը | անունը հայտնի չէ |
2005 | Բարև ձեզ, մենք ձեր տանիքն ենք | Կապրիշևայի գարծակալությունում՝ հաշվապահ |
2006 | Բժշկական գաղտնիք | Լենա Շևչենկո |
2006 | Մենակ ամանորյա գիշերը | Ձնեմարդ Սվետան |
2006 | Պետյան հիասքանչ է | Քարտուղարուհի՝ Լիդիան |
2006 | Երեքը վերևից | Լիկա |
2006 | Ո՞վ կա տանը, սեփականատե՞րը | Սվետա |
2007 | Մայրիկներ-աղջիկներ | Աննա Զայցևա |
2008 | Ի վերջո ես սիրում եմ | Մերի |
2008 | Գյուղացին | քարտուղարուհի |
2008 | Չեմպիոն | Լիդա |
2009-2010 | Մարգոշա | Մարգո |
2011 | Փողը | Յանա |
2012 | Առանց ուղեկցման | Սվետլանա Վարոնկովա |
2012 | Մի՛գողացիր | Սվետլանա Իվոլգինա |
2013 | Բալզակյան տարիք կամ բոլոր տղամարդիկ...5 տարի հետո | Կատյա |
2013 | Ընտանեկան դետեկտիվ 2 | Վալերիա Տարան |
2013 | Կոնտուզիահարը կամ լողի դասերը ալիքային ոճով | Կապիտոլինա Սավրասովա |
2014 | Ձեր մարտի 8-ը շնորհավոր, տղաներ | Աննա Բերկուտովա |
2015 | Վայ մա-մա ջան[11] | իրավաբան Ռիտա Կառալյովա |
2015 | Մադագասկարի թագավորը | Մերի Բլանկա |
2015 | Կուկուշեն | Անունը հայտնի չէ |
2016 | Կթողնե՞ս քեզ սիրեմ[12][13] | լրագրողուհի Աննա |
2017 | Մայորը և կախարդանքը[14] | Ելենա Վարաբյաշկինա |
Դերեր թատրոնում[15]
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աննա Կարենինա» - Աննա Կարոնինա[16]
- «Խաբիր ինձ, փոքրիկ»
- «Գեղեցկուհի»
- «Թռուցիկ»
- «Երեք տխուր ամուսիններ և մեկ կենսուրախ ամուսին» - Սեր
- «Երեք հրացանակիրները»
- «Սիրո դասեր»
- «Լուսանկար №1»
- «Իսկ արշալույսին այստեղ լուռ է» - Ժենյա Կոմելկովա
- «Լու» - Մաշկա
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2010 - Տանը մենակ
- 2010 - Ամենկարող երիտասարդութոյւն։ Նոր Տարի
- 2012- Այդպես են ասում կանայք
- 2012 - Հեռացիր ծնողներից
- 2013 - Զգու՛յշ, երեխաները
- 2015 - Բաժին
- 2015 - «Կապույտ թաշկինակ» նախագծի հաղորդավարուհի
Գովազդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 - «Ռոնդո»
- 2007 - Nuts
- 2009 - Blend-A-Med
- Discreet
- Պաղպաղակ «Մագնատ»
- ECCO
- 2016 - «Էլեկտրական սարք» գործարան
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2010 թվականի փետրվարի 27-ին Ուկրաինայում ստացել է «Հեռուստաաստղ» ազգային մրցանակ
- 2013 թվականի նոյեմբերի 18-ին ստացել է «Տարվա Glamour կին»[17][18]
- 2012 թվականի դեկտեմբերին արժանացել է «Ամենագեղեցիկ կին» տիտղոսին[19]
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարիա Բերսենևա (անգլ.) Internet Movie Database կայքում
- Մարիա Բերսենևայի օրիգինալ կայքը Արխիվացված 2022-04-02 Wayback Machine
- Բերսենևան RUSKINO.RU կայքում(չաշխատող հղում)
- Թագուհի Մարգոշան MAXIM-ում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 3,0 3,1 «Мария Берсенева, российская актриса театра и кино: «Меня трудно упрекнуть в одноплановости моих ролей»». Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Мария Берсенева открыла семейный бизнес | StarHit.ru». Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Мария Берсенева открыла бизнес». Телепрограмма: телегид и шоу-бизнес, программа передач на сегодня и на неделю, новости, фото интервью звезды | teleprogramma.pro. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Звезда "Маргоши" перенесла страшную операцию». Дни ру. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ ««Я верю в женскую дружбу больше, чем в дружбу между мужчиной и женщиной» – Новости Саранска и Мордовии «Столица С»». Новости Саранска и Мордовии «Столица С» (ռուսերեն). 2016 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ правды», Глеб ГУБАРЕВ | Сайт «Комсомольской (2016 թ․ դեկտեմբերի 27). «Ясновидящая в полиции». KP.RU - сайт «Комсомольской правды». Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Какие российские сериалы покажут в 2017 году». Российская газета. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Ольга Орлова. «Народный детектив. Повысит ли раскрываемость медиум на службе у полиции?». www.aif.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Ой, ма-моч-ки!»: актрисы сериала поделились своим опытом материнства
- ↑ «РОССИЙСКОЕ КИНО ВОЗРОЖДАЕТСЯ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Андрей Чадов станет героем кино в стихах
- ↑ «Майор и магия»: народный детектив скоро на Пятом
- ↑ «Мария Берсенева - Фотографии, биография, фильмография - Афиша». www.afisha.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ правды», Екатерина РОМАНОВА, Кирилл ЧАЩИН | Сайт «Комсомольской (2016 թ․ դեկտեմբերի 9). «Как провести выходные в Кемерове и Новокузнецке». KP.RU - сайт «Комсомольской правды». Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Телеканал СТС». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Мария Берсенева — женщина года!». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Лорак — самая красивая, а Родригез — самый стильный! - 7Дней.ру». 7Дней.ру. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Բերսենևա» հոդվածին։ |
|