ՎիսբադենԳերմանիայի խոշոր քաղաքներից է և Դաշնային ԳերմանիայիՀեսսեն տարածաշրջանի մայրաքաղաքն է։ Այն պատմական առողջարանային քաղաք է, որը դարեր շարունակ իր տաք աղբյուրների շնորհիվ դեպի իրեն է կանչում աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հազարավոր մարդկանց։ Այսօր արդեն Վիսբադենը Ռեյն Մայն մեծ տարածաշրջանի մի մասն է կազմում։ Քաղաքը տեղակայված է Մայնի Ֆրանկֆուրտ օդանավակայանի ու բիզնես կենտրոնի հարևանությամբ (մոտավորապես 20 կմ)։ Շատ հաճախ Ֆրանկֆուրտում ցուցահանդեսներ կազմակերպելու ժամանակ գործարար մարդիկ ձգտում են գնալ այնտեղ, որպեսզի հանգստանան հիասքանչ քաղաքի ստվերում։ Վիսբադենը քույր քաղաք է ՀայաստանիՍտեփանավան քաղաքի հետ։