Jump to content

Спокойная ночь (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Спокойная ночь (երգ)»
Կինոի երգը
ԺանրՊոստ փանկ
Լեզուռուսերեն
ՀեղինակՎիկտոր Ցոյ և Յուրի Կասպարյան

«Спокойная ночь», «Կինո» ռոք խմբի երգը։ Երգի բառերի և երաժշտության հեղինակը Վիկտոր Ցոյն է, իսկ կիթառային սոլոյի հեղինակը՝ Յուրի Կասպարյանը։ Երգը 1986 թվականին ամբողջությամբ ներկայացվել է լենինգրադյան ռոք ակումբի 4-րդ փառատոնի ժամանակ, բայց առաջին անգամ թողարկվել է 1988 թվականին «Группа крови» ալբոմում։ Ավելի ուշ երգը թողարկվել է «Ակուստիկ համերգ 2» ձայնասկավառակով և «Վերջին հերոս» (1989) «Այս աշխարհի պատմությունը» հավաքածուներում (2000)։

Երգը հայտնի է նաև «Ալիսա» ռոք խմբի կատարմամբ։

Ձայնագրության մասնակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնային ռեժիսոր Ալեքսեյ Վիշնյան պատմել է, որ երգի առաջին տարբերակը ձայնագրվել է այն երգերի հետ միասին, որոնք հետո թողարկվել են «Անհայտ երգեր» ձայնասկավառակով[1]։ Ստեղծագործության կրկներգում հնչում են հետևյալ խոսքերը․ «Իսկ նրանց, ովքեր պառկում են քնելու, բարի քուն»։ Ալեքսեյ Վիշնյայի խոսքերով՝ ձայնագրման պահին մեկ բնակարան ներքև մահացել է ծեր ինվալիդ և վերջինիս հարազատները դիմել են երաժիշտներին՝ խնդրելով 9 օրերի ընթացքում լռություն պահպանել[1]։ Այս դեպքը նկարագրում է ստեղծագործության երրորդ կուպլետի առաջին տողը։

«Ալիսա» խմբի կատարումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Կինչևը եղել է Վիկտոր Ցոյի ընկերը։ Նա միշտ ասում էր, որ սիրում է Ցոյի ստեղծագործությունը[2]։ Հարցազրույցներից մեկում նա «Կինո» խմբի երգերն անվանել է դասական[2]։ «Ալիսա» խումբը իր համերգների ժամանակ կատարել է դրանցից մի քանիսը։

Կոնստանտին Կինչևը բացասական է վերաբերվել «КИНОпробы» նախագծին, և այդ պատճառով նա չի ներառել այնտեղ «Ալիսա» խմբի կատարմամբ «Спокойная ночь» երգը[3]։ Նա հավելել է, որ մեկ այլ խմբի երգ կատարելիս ամենակարևոր խնդիրը այն չփչացնելն է, ինչն արել է հեղինակը, փորձել զգալ այն, ինչ զգացել է նա[3]։

«Այլ խմբի երգ երգելը շատ մեծ պատասխանատվություն է։ Ինձ թվում է, որ «Спокойная ночь» երգը ես զգում եմ, այդ պատճառով համարձակվել եմ երգել այն»

«Ալիսան Շաբալովկայում» ալբոմում «Спокойной ночи» երգի կատարումից առաջ Կոնստանտին Կինչևն ասել է․ «Քանի դեռ մենք ողջ ենք, մենք կերգենք այս երգը, քանի որ այն մեզ համար շատ հոգեհարազատ է և թանկ»։ Համերգների ժամանակ նա ավարտում է երգը հետևյալ խոսքերով․ «Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն Ցոյին»։

Թողարկումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի հունվարի 19-ին երգը թողարկվել է «Ռոք» ֆիլմում, որի պրեմիերան կայացել է «Կինոյի տանը»[4]։ Առաջին անգամ երգի աուդիոտարբերակը թողարկվել է 1988 թվականին «Группа крови» ալբոմում (տևողություն՝ 6:08)։

Ավելի ուշ 1989 թվականին այն թողարկվել է ավելի լավ որակով «Վերջին հերոս» հավաքածուում (տևողություն՝ 6:24)։

1996 թվականին «Moroz Records»-ը թողարկել է «Ակուստիկ համերգ» ձայնասկավառակը, որի մեջ է ներառվել 1987 թվականի Մոսկվայի բնակարանային համերգի ձայնագրությունը։ Այստեղ կարելի է լսել երգի ակուստիկ տարբերակը (տևողություն՝ 4:08)։ «Գիշեր» ալբոմի վերաթողարկման ժամանակ 1996 թվականին ավելացվել է երգի 1986թվականի տարբերակը, որը բաղկացած է երկու կուպլետից (տևողություն՝ 2:46)։

1995 թվականին «Спокойная ночь» երգը թողարկվել է «Ալիսան Շաբլովկայում» համերգային ալբոմում։

2005 թվականին ստեղծագործությունը թողարկվել է «Մենք միասին ենք 20 տարի» համերգային ալբոմում։

2007 թվականին «Спокойная ночь» երգը թողարկվել է «Ռոք անունով աստղը» համերգային ալբոմում։

2014 թվականին երգը թողարկվել է «Կինո»-ի «Փրկենք աշխարհը։ Tribute To Tsoy 2014» տրիբյուտում։

«Спокойная ночь» երգը ներառվել է Ռիկոշետի «Թախիծ» ալբոմում։ Ամբողջ ալբոմը բաղկացած է «Կինո» խմբի երգերի ռեմիքսներից։ «Спокойная ночь» երգը ստեղծագործությունների ցանկում զբաղեցնում է երկրորդ տեղը։

1989 թվականին «Կինո» խումբը Ֆրանսիայում ձայնագրել է «Վերջին հերոս» ալբոմը։ «Du Val d’Orge » ստուդիայում մնացել են որոշ անհայտ երգերի ձայնագրություններ և 1999 թվականին Մարիանա Ցոյը գնել է այդ եզակի ձայնաժապավենները, իսկ Ռիկոշեթը ստեղծել է ռեմիքսների ալբոմը[5]։

«КИНОпробы» (2010) տրիբյուտի համար երգի իրենց տարբերակներն են ձայնագրել «Пилигрим» feat. RusKey և «ЦеРН» խմբերը։

«20 տարի առանց Կինո» համերգի ժամանակ երգը կատարել է «Յու-Պիտեր» խումբը (Վյաչեսլավ Բուտուսովի և Յուրի Կասպարյանի մասնակցությամբ)։

«Մենք դուրս ենք եկել Կինոյից» տրիբյուտի համար (2017) երգի իրենց տարբերակներն են ձայնագրել Անտոխան և Անտոն Սևիդովը։

Գործիքային սիմֆոնիկ տարբերակը մտել է «ՍիմֆոնիԿ» ալբոմի մեջ (2018)։ Նախագծի կիթառիստն եղել է Յուրի Կասպարյանը։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լույսի մարգարեի հետքերով։ Վիկտոր Ցոյի երգերի վերծանումը» գրքի հեղինակ Զուֆար Կադիկովը գրում է․ «նրանց, ովքեր չեն հավատում ոչ Աստծո, ոչ սատանայի գոյությանը, երգի տեքստը կթվա դասական անհամաձայնություն։ Բայց այս երգում ձայնի տեմբրը և կատարելաոճն այնքան ռելիեֆային են, որ շատ քչերին կարող է չհուզել և չստիպել մտածմունքի մեջ ընկնել»[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Антон Чернин Наша Музыка. — Санкт-Петербург: Амфора, 2006. — 638 с. — (Стогoff project). — 5000 экз. — ISBN 5-367-00238-2
  2. 2,0 2,1 Александра Панфилова Пресс-конференция Константина Кинчева. — 2001. Архивировано из первоисточника 13 Օգոստոսի 2007.
  3. 3,0 3,1 Константин Кинчев: Я уже своё новое тысячелетие справил // Прямой эфир «Радио Петербург Ностальжи». — 2000.(չաշխատող հղում)
  4. Сашина Надежда, Соловьёв Василий, Шитенбург Лилия В Ленинградском Доме Кино — премьера фильма «Рок» Алексея Учителя // Новейшая история отечественного кино. 1986-2000. В 7 томах. Часть 2. Кино и контекст. : Энциклопедия. —СПб., 2002. — Т. IV. 1986-1988. — ISBN 5-901586-04-2. Архивировано из первоисточника 24 Մարտի 2009.
  5. «kinoroom.stsland.ru». Выходит «французский» альбом Кино, обработанный «Рикошетом». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 13-ին.
  6. З.Кадиков По следам пророка света. Расшифровка песен Виктора Цоя. — Санкт-Петербург: Фолио-пресс, 1999. — 128 с. — ISBN 5-7627-0123-9

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]