Աբասի
Աբասի (abbāsi), պարսկական արծաթյա դրամ։ Շրջանառության մեջ է մտել 17-րդ դարում, Աբբաս I Մեծի օրոք։ Ռուսական ռուբլու արժեքով հավասար էր 5,3 կոպեկի։ Պարսկական տիրապետության ժամանակ, ինչպես նաև վրաց թագավորների իշխանության վերջին շրջանում կտրվում էր նաև Անդրկովկասում։ Վրաստանը Ռուսաստանին միացվելուց հետո, մինչև 1827 թվականը, Թիֆլիսում շարունակում էին Աբասի կտրել։ Աբասին հավասար էր չորս շահիի։ Անդրկովկասը Ռուսաստանին միանալուց հետո պարսկական և վրացական դրամները վերացվեցին, սակայն, տեղացիներն սկսեցին Աբասի անվանել ռուսական 20 կոպեկանոց դրամը։ 18-րդ դարի ավարտին աբասիի արտադրությունը հետզհետե դադարում է։ 1 աբասի = 200 դինար = 4 շահի = 1/50 պարսկական թուման[1][2]։
Վրաստանում դրամը հայտնի է «աբազ»[1][2] անունով, որը կիրառության մեջ է եղել մինչև 1833 թվականը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Нумизматический словарь / [Автор: Зварич В.В.]. — 4-е изд.. — Львов: Высшая школа, 1980.
- Словарь нумизмата / [Авторы: Фенглер Х., Гироу Г., Унгер В.] / Пер. с нем. М. Г. Арсеньевой / Отв. ред. В. М. Потин. — 2-е изд., перераб. и доп.. — М.: Радио и связь, 1993. — ISBN 5-256-00317-8
Ընթերցե՛ք «աբասի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 15)։ |