Ալբան Լաֆոն
Լաֆոնը Թուլուզի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Alban-Marc Lafont | ||
Քաղաքացիությունը |
Ֆրանսիա Բուրկինա Ֆասո | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 23, 1999[1][2] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Ուագադուգու, Բուրկինա Ֆասո | ||
Հասակ | 193 սմ | ||
Քաշ | 77 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ֆիորենտինա | ||
Համար | — | ||
Պատանեկան կարիերա | |||
2008-2014 | Լատուիզ | ||
2014-2015 | Թուլուզ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-2018 | Թուլուզ | 98 | (0) |
2018-ներկա | Ֆիորենտինա | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2015 | Ֆրանսիա Մ16 | 5 | (0) |
2015 | Ֆրանսիա Մ17 | 2 | (0) |
2016 | Ֆրանսիա Մ18 | 4 | (0) |
2017-ներկա | Ֆրանսիա Մ19 | 5 | (0) |
2017-ներկա | Ֆրանսիա Մ20 | 3 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ալբան Լաֆոն (ֆր.՝ Alban Lafont, հունվարի 23, 1999[1][2], Ուագադուգու, Բուրկինա Ֆասո), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ֆիորենտինայի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուլուզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաֆոնը Թուլուզի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի նոյեմբերի 28-ին՝ 16 տարեկան և 310 օրական հասակում՝ Նիսի դեմ խաղում[5]՝ դառնալով Լիգա 1-ի պատմության ամենաերիտասարդ դարպասապահը[6]։ Այս խաղից հետո նա դարձավ Թուլուզի հիմնական դարպասապահը՝ փոխարինելով Ալի Ահամադային և Մաուրո Գոյկոեչեային։ 2016 թվականի հունվարին Լաֆոնը La Gazzetta dello Sport-ի կողմից ճանաչվեց աշխարհի 34-րդ լավագույն մինչև 20 տարեկան ֆուտբոլիստը[7]՝ ցանկում դառնալով 2-րդ դարպասապահը Ջանլուիջի Դոնարումայից հետո[8]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 24 հանդիպում՝ 8 խաղում իր դարպասը պահելով անառիկ[9]։ 2016 թվականի հունիսի 30-ին երկարաձգեց իր պայմանագիրը Թուլուզի հետ մինչև 2020 թվականը[10]։
2016-17 մրցաշրջանում Լաֆոնը հաստատվեց Թուլուզի հիմնական դարպասապահի դիրքում։ Իր առաջին հանդիպումը Ֆրանսիայի լիգայի գավաթում անցկացրեց 2016 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Օսերի դեմ խաղում՝ այս խաղում իր դարպասը պահելով անառիկ[11]։ Իր դեբյուտը Ֆրանսիայի գավաթում նշեց 2017 թվականի հունվարի 8-ին՝ Մարսելի դեմ խաղում[12]։ 2017 թվականի փետրվարի 19-ին՝ ՊՍԺ-ի դեմ խաղում[13] Լաֆոնը անցկացրեց իր 50-րդ հանդիպումը Լիգա 1-ում՝ դառնալով ամենաերիտասարդ դարպասապահը, ով այսպիսի հաջողության է հասել վերջին 30 տարվա մեջ[14]։ 2018 թվականի փետրվարին ֆրանսիացին CIES-ի կողմից ճանաչվեց աշխարհի երկրորդ ամենախոստումնալից մինչև 20 տարեկան ֆուտբոլիստը՝ Ջանլուիջի Դոնարումայից հետո[15]՝ առաջ անցնելով Golden Boy-ի մրցանակակիր Կիլիան Մբապպեից[16][17]։ 2018 թվականի ապրիլի 29-ին՝ Ռենի դեմ խաղը[18] դարձավ 100-րդը Լաֆոնի պրոֆեսիոնալ կարիերայում։ Նա Թուլուզի առաջին թիմի կազմում անցկացրեց 106 հանդիպում՝ բաց թողելով 130 գնդակ և 35 խաղում իր դարպասը պահելով անառիկ։
Ֆիորենտինա
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հուլիսի 2-ին Լաֆոնը 5 տարվա պայմանագիր կնքեց Ֆիորենտինայի հետ[19][20]։ Ակումբը նրա համար վճարեց 7 միլիոն եվրո[21]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաֆոնը ներկայացրել է Ֆրանսիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[22]։ Մ20 հավաքականի կազմում նա մասնակցեց 2017 թվականի աշխարհի առաջնությանը[23]՝ անցկացնելով 2 հանդիպում[24], սակայն Ֆրանսիան դուրս մնաց մրցաշարի 1/8 եզրափակչից[25]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հուլիսի 21-ի դրությամբ[26]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Թուլուզ | 2015–16 | Լիգա 1 | 24 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 24 | 0 | |
2016–17 | 36 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 38 | 0 | ||||
2017–18 | 38 | 0 | 1 | 0 | 5 | 0 | 44 | 0 | ||||
Ընդհանուր | 98 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 106 | 0 | ||
Ֆիորենտինա | 2018–19 | Սերիա A | 0 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | |||
Կարիերայի ընդհանուր | 98 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 106 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «France - A. Lafont - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Scout Report: Alban Lafont | France's next goalkeeper? • Outside of the Boot». outsideoftheboot.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «FC Toulouse - OGC Nice, Nov 28, 2015 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ 6,0 6,1 uefa.com (2015 թ․ դեկտեմբերի 5). «UEFA.com's weekly wonderkid: Alban Lafont». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Gazzetta: 50 Best U20 Players | 433 NEWS» (անգլերեն). 2016 թ․ հունվարի 28. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ Flanagan, Aaron (2016 թ․ հունվարի 28). «Dele Alli named the world's EIGHTH best under-20 star - who is ranked above him?». mirror. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Alban Lafont | Football Stats | Toulouse | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Rédaction. «Alban Lafont et Issa Diop signent pros au TFC». L'ÉQUIPE (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «FC Toulouse - AJ Auxerre, Oct 26, 2016 - Coupe de la Ligue - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «FC Toulouse - Olympique Marseille, Jan 8, 2017 - Coupe de France - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Paris Saint-Germain - FC Toulouse, Feb 19, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Toulouse starlet becomes youngest goalie to hit 50 Ligue 1 appearances for three decades». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Gianluigi Donnarumma: AC Milan keeper named top under-20 European prospect». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ փետրվարի 19. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Weekly Post». www.football-observatory.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Top 10 promising U20 players in European Football by CIES - Vivaro News». Vivaro News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Stade Rennais FC - FC Toulouse, Apr 29, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Fiorentina sign teenage shot-stopper Alban Lafont from Toulouse». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «ViolaChannel - Lafont completes Fiorentina move». en.violachannel.tv (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «DONE DEAL: Fiorentina sign Toulouse keeper Alban Lafont - Tribal Football». Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Alban Lafont: Meet the sensational shot stopper lighting up Ligue 1». Back Of The Net Football.com (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ ապրիլի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Mbappe left out of France U20 WC squad». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ FIFA.com. «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - France - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ FIFA.com. «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - Matches - France-Italy - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Alban Lafont». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լաֆոնի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Լաֆոնի պաշտոնական Տվիտերի էջը
- Լաֆոնը transfermarkt-ում
- Լաֆոնը soccerbase.com-ում
- Լաֆոնը WhoScored.com կայքում
- Լաֆոնը Լիգա 1-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-06-30 Wayback Machine
- Լաֆոնը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Լաֆոնը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-04-28 Wayback Machine
- Լաֆոնը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում Արխիվացված 2020-10-23 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբան Լաֆոն» հոդվածին։ |
|
|