Ալեքսանդրինսկի թատրոն
Ալեքսանդրինյան թատրոն Российский государственный академический театр драмы им. А. С. Пушкина | |
---|---|
Թատրոնի շենքը | |
Տեսակ | թատերական կազմակերպություն |
Գեղարվեստական ղեկավար | Վալերի Ֆոկին |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվելու վայրը | Սանկտ Պետերբուրգ, ՌԴ |
Հիմնադրման ամսաթիվ | 1756 թ |
Անվանված է | Ալեքսանդր Պուշկին |
Կայք | alexandrinsky.ru(ռուս.)(անգլ.) |
Alexandrinsky theatre Վիքիպահեստում |
Ալ. Պուշկինի անվան ռուսական պետական ակադեմիական դրամայի թատրոնը (ռուս.՝ Российский государственный академический театр драмы им. А. С. Пушкина) կամ Ալեքսանդրինյան թատրոնը գտնվում է Սանկտ Պետերբուրգում, հանդիսանում է Ռուսաստանի հնագույն դրամատիկական թատրոններից մեկը, որը պահպանվել է մինչ այսօր[1]։
Թատրոնի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախաալեքսանդրինյան շրջան (1756-1837)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում առաջին մշտական հանրային թատրոնը ստեղծվել է Ելիզավետա Պետրովնա կայսրուհու հրամանով 1756 թ օգոստոսի 30-ին, նախնական անվանումն էր «Ողբերգությունների և կատակերգությունների ներկայացման ռուսական թատրոն»[1]։ Թատերախումբը գլխավորել է «ռուսական թատրոնի հայր» Ֆեոդոր Վոլկովը, թատրոնի տնօրենն էր դրամատուրգ Ալեքսանդր Սումարոկովը։ 1759 թվականից թատրոնը ստացավ պալատական թատրոնի կարգավիճակ։
1763 թ Վոլկովի մահվանից հետո, թատրոնը գլխավորում է ռուս դերասան Իվան Դմիտրիևսկին։
«Ռուս պալատական դերասանները», ովքեր խաղացել են Ալեքսանդր Սումարոկովի, Դենիս Ֆոնվիզինի, Յակով Կնյաժնինի, Վլադիմիր Լուկինի, Պյոտր Պլավիլշչիկովի, Պիեռ Կորնելի, Ժան Ռասինի, Վոլտերի, Ժան Բատիստ Մոլիերի, Պիեռ Բոմարշեի պիեսներում, երկար ժամանակ հանդես էին գալիս տարբեր թատրոններում[1]։
1770-ական թվականների սկզբներին խաղացանկում կայուն տեղ է զբաղեցնում կոմիկական օպերան[1]։
Թատրոնի շենքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս շենքի տեղում 1801 թ Անտոնիո Կազասիի իտալական թատերախմբի համար կառուցվել էր փայտե թատրոն։ Որոշ ժամանակ անց թատերախումբը ցրվեց, իսկ կառույցը գնվեց գանձապետարանի կողմից և սկսեց անվանվել «Փոքր թատրոն»[2]։
1832 թ օգոստոսի 31-ին՝ 76 տարի անց, թատերախմբի կազմավորվելուց հետո, թատրոնը ստացավ նոր շենք, որը կառուցել էր ճարտարապետ Կարլ Ռոսսին[3]։ Կառույցը հանդիսանում է Պետերբուրգի ճարտարագիտական հայտնի հուշարձաններից մեկը՝ կառուցված ամպիր ոճով։
1841 թ թատրոնը տեղավորում էր 700 հանդիսատես[2]։
19-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]1832 թվականից թատրոնը կոչվեց Ալեքսանդրինյան[3]։ Այդպես է կոչվել Նիկոլայ I-ի կնոջ՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնայի պատվին[4]։
19-րդ դարի ընթացքում թատրոնը մայրաքաղաքի թատերական կյանքի կենտրոնն էր հանդիսանում, այս թատրոնում է ծնվել ռուսական թատերական մշակույթի պատմությունը։
Դարասկզբին ողջ ռուսական թատրոնը հիմնված էր եվրոպական նմուշների վրա, իսկ ավելի ուշ սկսեց մշակել իր սեփական դպրոցը։
19-րդ դարի առաջին կեսին՝ 1812 թ Հայրենական պատերազմում հաղթանակից հետո, հանրահայտ էին թեթև ժանրերը՝ կատակերգությունը և վոդևիլը։ Բեմադրվում էին այնպիսի հեղինակների պիեսներ, ինչպիսիք են Միխայիլ Զագոսկինը, Նիկոլայ Խմելնիցկին և Ալեքսանդր Շախովսկոյը։
Թատրոնում բեմադրվել են նաև Ալեքսանդր Գրիբոյեդովի «Երիտասարդ ամուսիններ» (1815) և «Կեղծ անհավատարմություն» (1818) կատակերգությունները։ Կատակերգական դերերը խաղում էին դերասաններ Մարիա Վալբերխովան և Իվան Սոսնիցկին։
Նախահեղափոխական տարիներին եղել է կայսրերի և կայսերական թատրոնների տնօրինության ուշադրության կենտրոնում՝ հատկապես Նիկոլայ 1-ին օրոք։ Այս ժամանակաշրջանը նշանավորվում է վոդևիլի ծաղկմամբ։ 1830-1850-ական թվականների ակնառու դերասաններից են Նիկոլայ Դյուրը, Վարվարա Ասենկովան, Անդրեյ Կարատիգինը, Իվան Սոսնիցկին։ Այս թատրոնում են առաջին անգամ բեմադրել Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը», Նիկոլայ Գոգոլի «Ռևիզորը» (1836) և Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ» (1859) ստեղծագործությունները[5]։
19-րդ դարի երկրորդ կեսին կազմավորվեց մի թատերախումբ, որտեղ աշխատում էին Վլադիմիր Դավիդովը, Կոնստանտին Վարլամովը, Մարիա Սավինան, Պավել Սվոբոդինը, Վարվարա Ստրելսկայան, Վասիլի Դալմատովը, Մամոնտ Դալսկին, Պոլինա Ստրեպետովան, Վերա Կոմիսարժևսկայան։
20-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականից թատրոնը կոչվեց «Դրամայի պետական թատրոն» (կամ Ակ-դրամա՝ ակադեմիական բառից)[3], այնուհետև այն կոչվեց Ալեքսանդր Պուշկինի անունով։
Թատրոնում ներկայացումներ են բեմադրել Վսևոլոդ Մեյերխոլդը, Իգոր Տերենտևը, Նիկոլայ Ակիմովը, Նիկոլայ Պետրովը, Լեոնիդ Վիվիենը, Գրիգորի Կոզինցևը, Գեորգի Տովստոնոգովը և այլք։
1975-1991 թթ թատրոնի գեղարվեստական ղեկավարը եղել է Իգոր Գորբաչյովը։
1990 թվականին «Ալեքսանդրինյան» անվանումը կրկին պաշտոնական դարձավ։
Ներկայումս թատրոնի գեղ. ղեկավարն է հանդիսանում Վալերի Ֆոկինը։
Թատերախումբը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախախորհրդային և առաջին խորհրդային տարիների թատերախումբը
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|
Ժամանակակից թատերախումբը
[խմբագրել | խմբագրել կոդը]
ՌԴ ժողովրդական արտիստներ
ՌԴ վաստակավոր արտիստներ
|
Դերասաններ
|
Թատրոնի խաղացանկը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախորդ տարիների աչքի ընկած ներկայացումները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Գրիբոյեդով՝ «Խելքից պատուհասը», 1831 թ
- Նիկոլայ Գոգոլ՝ «Ռևիզոր», 1836 թ
- Ալեքսանդր Օստրովսկի՝ «Ամպրոպ», 1859 թ
Ժամանակակից խաղացանկը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆեոդոր Դոստոևսկի՝ «Երկվորյակը», (ռեժիսոր՝ Վ. Ֆոկին), 2005 թ
- Հենրիկ Իբսեն՝ «Նորա», (ռեժիսոր՝ Ա. Գալիբին), 2005 թ
- Լև Տոլստոյ՝ «Կենդանի դիակ», (ռեժիսոր՝ Վ. Ֆոկին), 2006 թ
- Դանիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» պիեսի հիման վրա բեմադրված «Ծաղիկներ Չարլիի համար» ներկայացում, (ռեժիսոր՝ Ի. Սակաև), 2007 թ
- Անտոն Չեխով՝ «Ճայ», (ռեժիսոր՝ Լ. Քրիստիան), 2007 թ
- Բերթոլդ Բրեխտ՝ «Մարդ», (ռեժիսոր՝ Յու. Բուտուսով), 2008 թ
- Մաքսիմ Իսաև՝ «Այգեգործներ», (ռեժիսոր՝ Ա. Մոգուչի), 2008 թ
- Նիկոլայ Գոգոլ՝ «Ամուսնություն», (ռեժիսոր՝ Վ. Ֆոկին), 2008 թ
- Վադիմ Լևանով՝ «Քսենիա. Սիրո պատմություն», (ռեժիսոր՝ Վ. Ֆոկին), 2009 թ
- Նիկոլայ Գոգոլ՝ «Ռևիզոր», (ռեժիսոր՝ Վ. Ֆոկին)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Петрушевский, Энциклопедический словарь, составленный русскими учёными и литераторами, том=3б 1861, стр.73 - 74, https://books.google.am/books?id=43dBAAAAcAAJ&pg=PA74
- Санкт-Петербург. 1703 - 1917.: Кн. для чтения/авт.-сост.: А. В. Даринский, Д. Н. Мурин, Т. Г. Браже, А. Г. Бойко; под ред. А. В. Даринского. - СПб.: Свет, 1997. С. 242.
- В.А. Теляковский. Дневники директора императорских театров. 1901-1903. Санкт-Петербург / Под общ. ред. М.Г. Светаевой. Подготовка текста С.Я. Шихман и М.А. Малкиной. Коммен/ М.Г. Светаевой и Н.Э. Звенигородской при участии О.М. Фельдмана. М.: "АРТ", 2002. – 702 с.
- В.А. Теляковский. Дневники Директора Императорских театров. Санкт-Петербург. 1903-1906 / Под общ. ред. М.Г. Светаевой; Подгот. текста М.А. Малкиной и М.В. Хализевой; Коммент. М.Г. Светаевой, Н.Э. Звенигородской и М.В. Хализевой. М.: "АРТ", 2006. – 928 с.
- В.А. Теляковский. Дневники Директора Императорских театров. Санкт-Петербург. 1906–1909 / Под общ. ред. М.Г. Светаевой; Подгот. текста М.В. Хализевой и М.В. Львовой; Коммент. М.Г. Светаевой, Н.Э. Звенигородской и М.В. Хализевой. М.: "АРТ", 2011. – 928 с.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- [1] Արխիվացված 2007-11-10 Wayback Machine Թատրոնի առեղծվածները
- [2] Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Օ. Կալմիկովայի հիշողությունները թատրոնի մասին
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Театральная энциклопедия. Гл. ред. П. А. Марков. Т. 3 Кетчер - Нежданова - М.: Советская энциклопедия, 1964, 1086 стб. с илл., 7 л. илл.
- ↑ 2,0 2,1 Пушкарёв, Иван Иванович, Александринский театр, 1841, стр. 122-123, https://books.google.am/books?id=qRIIAAAAQAAJ&pg=PA122
- ↑ 3,0 3,1 3,2 Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А - Анкетирование. - М.: Большая Российская энциклопедия, 2005. - 766 с.: ил.: карт.
- ↑ Кино-Театр.ру
- ↑ В январе 1831 года пьеса впервые была сыграна полностью на сцене Александринского театра
- ↑ kino-teatr.ru կայքը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրինսկի թատրոն» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |