Ծնվել է 1912 թվականին Պրիկումսկ (այժմ՝ քաղաք Բուդյոնովսկ՝ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում) քաղաքում։ 1934 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ Որպես 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի հրետանային գնդի կոմիսար, 1938 թվականին ավարտել է Թբիլիսիի ռազմաքաղաքական դպրոցը։ 1942—1943 թվականներին մասնակցել է Կովկասի պաշտպանական մարտերին։ 1943 թվականի հոկտեմբերին, նշանակվելով հրետանային դիվիզիոնի հրամանատար, Ուկրաինա, ապա Բելառուս, ռազմաճակատների կազմում մարտնչել է Ուկրաինայի, Բելառուսիայի ազատագրման, Լեհաստանի գրավման համար։ Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացել է Բեռլինի գրոհի ժամանակ ցուցաբերած սխրագործության համար։ Պատերազմից հետո շարունակել է զինվորական ծառայությունը։ Պարգևատրվել է Լենինի, «Հայրենական պատերազմի» I աստիճանի և այլ շքանշաններով[2][3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 98)։