Ալիքրամ Հումաթով
Ալիքրամ Հումաթով Alakram Hummatov | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1948 |
Ծննդավայր | Լերիկ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 22, 2022 (74 տարեկան) |
Մահվան վայր | Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ադրբեջան և Նիդերլանդների Թագավորություն |
Կրթություն | Ադրբեջանի տեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ |
Կուսակցություն | ԽՄԿԿ, Ադրբեջանի ժողովրդական ճակատ և Azerbaijan Social Democratic Party? |
Alikram Hummatov Վիքիպահեստում |
Ալիքրամ Ալեքպերի Հումաթով (ադրբ.՝ Ələkram Ələkbər oğlu Hümmətov, հոկտեմբերի 28, 1948, Լերիկ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 22, 2022, Նիդերլանդներ), ազգությաբ թալիշ ադրբեջանական ռազմական և քաղաքական գործիչ, 1992-1993 թթ. Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ։ 1993 թվականին եղել է Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության առաջին և վերջին նախագահը։ 2004 թ. արտագաղթել է Նիդերլանդներ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1948 թ. Ադրբեջանական ԽՍՀ-ում։ Ավարտել է Ադրբեջանական պոլիտեխնիկ ինստիտուտը, ապա աշխատել է Լենքորանում ավտոտրանսպորտային ձեռնարկության փոխտնօրեն[1]։ 1975 թ. անդամագրվել է ԽՄԿԿ։
Ադրբեջանի ազգային ճակատի հիմնադիրների մեկն է, Ճակատի կառավարության անդամ է։ Հումաթովի նախաձեռնությամբ ԱԱՃ-ի Լենքորանյան ճակատի ծրագրի մեջ է ընդգրկվել է ներկայիս Ադրբեջանի տարածքում թալիշների հավաք բնակեցման 7 շրջանների ինքնավարության անհրաժեշտությունը։ 1990 թ. Ադրբեջանում հակախորհրդային հուզումների ժամանակ, մասնավորապես՝ հունվարի 11-ին, փաստացի գլխավորել է Լենքորանը 10 օր շարունակ։ 1990 օգոստոսից մինչև 1991 թ. Ադրբեջանի սոցիալդեմոկրատական կուսակցության անդամն է[1]։
1992 թ. Բերձորի մերձակայքում տեղակայված խորհրդային սահմանապահ դիվիզիայի գույքի հիման վրա կազմավորել է Գյոյթեփեի գումարտակը (հայտնի է նաև որպես Լաչինի և Լենքորանի գումարտակ), որի գլխավորությամբ գնդապետի պաշտոնում մասնակցել է Արցախյան պատերազմին։ 1992 թ. վերջին — 1993 սկզբին եղել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիևի մարտական պատրաստվածության գծով տեղակալը։
Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հումաթովի գործը Եվրադատարանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվելով Նիդերլանդներում, Հումաթով Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք է ներկայացրել Ադրբեջանի վրա։ 2007 թ. նոյեմբերին 29-ին ՄԻԵԴ-ը դատապարտել է Ադրբեջանին Հումաթովին մուծել 12 հազար եվրո բարոյական վնասի համար և 2090 եվրո տարած ծախսերի համար, քանի որ, ինչպես ապացուցվել է, Հումաթովի նկատմամաբ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը (պաշտպանություն անմարդկային վերաբերմունքից), 13-րդ հոդվածը (բողոքի քննման ընթացքում ներպետական պաշտպանության միջոցների անարդյունավետություն) և 6-րդ հոդվածի 1-ին մասը (արդար դատավարության իրավունք)[2]