Ակադեմիկոս Իվան Պավլով
Ակադեմիկոս Իվան Պավլով ռուս.՝ Академик Иван Павлов | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա[1] և կենսագրական ֆիլմ |
Թվական | 1949 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գրիգորի Ռոշալ |
Սցենարի հեղինակ | Միխայիլ Պապավա |
Դերակատարներ | Ալեքսանդր Բորիսով, Նինա Ալիսովա, Վլադիմիր Չեստնիկով, Վլադիմիր Բալաշով և Նիկոլայ Չերկասով |
Օպերատոր | Վյաչեսլավ Գորդանով, Մոիսեյ Մագիդ և Լև Սոկոլսկի |
Երաժշտություն | Դմիտրի Կաբալևսկի |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 103 րոպե |
«Ակադեմիկոս Իվան Պավլով» (ռուս.՝ «Академик Иван Павлов»), խորհրդային սև-սպիտակ ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գրիգորի Ռոշալը 1949 թվականին «Լենֆիլմ» կինոստուդիայում։
Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1949 թվականի փետրվարի 9-ին[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է Իվան Պետրովիչ Պավլովի աշխատանքի մասին, գիտության բնագավառում նրա առաջին քայլերից մինչև սենսացիոն բացահայտումներ, որոնք մեծ դեր են խաղացել բժշկության և հոգեբանության զարգացման գործում։
Ֆիլմի գործողություններն սկսվում են Ռյազանում 1875 թվականին։ Երիտասարդ բժիշկ Իվան Պավլովը երազում է ապրել կյանքը «իսկապես, մարդկայնորեն»։ Դժվար է ու խոչընդոտներով լի գիտնականի ուղին։ Պետական գերատեսչությունը միջոցներ չի հատկացնում գիտական հետազոտությունների համար, փորձարարական կենդանիները չեն հերիքում։ Պավլովը դրանք գնում է սեփական խնայողություններով։ Փորձերը հաջորդում են մեկը մյուսին։ Պավլովը ջերմեռանդությամբ ու համառորեն ձգտում իր նպատակին։ Մարսողական ֆիզիոլոգիայի վերաբերյալ աշխատությունների համար նրան շնորհվում է Նոբելյան մրցանակ։ Պավլովը բացահայտում է բարձրագույն կենդանիների ուղեղի գործառույթների օբյեկտիվ ուսումնասիրության ուղիները։ Պավլովի օգնականը՝ իդեալիստ Զվանցևը, որը դարձել է մատերիալիստ գիտնականի գաղափարական հակառակորդը, նրան արգելում է մտնել «հոգու սրբավայրը», բայց Պավլովը համարձակորեն հարձակվում է իր հակառակորդների վրա։ Վրա է հասնում հեղափոխական 1917 թվականը։ Պավլովը զայրույթով մերժում է արտասահման մեկնելու ամերիկյան գործակալի առաջարկը և ընդմիշտ մնում է իր ժողովրդի հետ, իր հայրենիքում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Բորիսով – Իվան Պավլով
- Նինա Ալիսովա – ուսանողուհի Վարվառա Իվանովա, ակադեմիկոսի համախոհ
- Վլադիմիր Չեստնոկով – Զաբելին
- Ֆեոդոր Նիկիտին – պրոֆեսոր Զվանցև
- Վլադիմիր Բալաշով – Սեմյոնով
- Նիկոլայ Պլոտնիկով – Նիկոդիմ Վասիլևիչ
- Մարյանա Սաֆոնովա – Սերաֆիմա Վասիլևնա
- Իվան Դմիտրև – Դմիտրի Պետրովիչ Պավլով
- Գրիգորի Շպիգել – պրոֆեսոր Պետրիշչև
- Վասիլի Սոֆրոնով – Տելեգին
- Գեորգի Բելնիկևիչ – Սերգեյ Կիրով
- Նիկոլայ Չերկասով- Մաքսիմ Գորկի
- Պավել Պանկով – ուսանող
- Վլադիմիր Սոշալսկի – ուսանող (լուսագրերում նշված չէ)
- Կոնստանտին Ադաշևսկի – Ստեպան Լուկիչ (լուսագրերում նշված չէ)
- Վլադիսլավ Ստրժելչիկ – գիմնազիստ (լուսագրերում նշված չէ)
- Գեորգի Տեյխ – էպիզոդ (լուսագրերում նշված չէ)
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարիստ՝ Միխայիլ Պապավա
- Բեմադրությունը՝ Գրիգորի Ռոշալի
- Ռեժիսոր՝ Գենադի Կազանսկի
- Օպերատորներ՝ Վյաչեսլավ Գորդանով, Մոիսեյ Մագիդ, Լև Սոկոլսկի, Եվգենի Կիրպիչև
- Արվեստագետներ՝ Եվգենի Ենեյ, Աբրամ Վեկսլեր
- Կոմպոզիտոր՝ Դմիտրի Կաբալևսկի
- Հնչյունային օպերատոր - Առնոլդ Շարգորոդի
- Կոստյումի նկարիչ՝ Թամարա Լևիցկայա
- Նկարիչ-դիմահարդար՝ Վասիլի Ուլյանով
- Մոնտաժող՝ Վալենտինա Միրոնովա
- Համակցված նկարահանումներ՝
- Օպերատոր՝ Գեորգի Շուրկին
- Նկարիչ՝ Ա. Ալեքսեև
- Լրացուցիչ նկարահանումներ՝ Ա. Պետրովի
- Երկրորդ ռեժիսորը՝ Է. Գալ
- Ռեժիսորի օգնականներ՝ Ե. Վիշնևսկայա, Եկատերինա Սերդկովա, Ա. Սոկոլով
- Լենինգրադի պետական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախումբ
- Դիրիժոր՝ Լ. Ս. Յուխնին
- Ֆիլմի տնօրեն՝ Ի. Գոլդին
- Գեղարվեստական ղեկավար՝ Ս. Դ. Վասիլև
Ֆիլմը վերականգնվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1976 թվականին․
- Ռեժիսոր՝ Կ. Պոլոնսկի
- Հնչյունային օպերատորներ՝ Լեոնիդ Վոսկալչուկ, Ի. Ստուլովա
- Օպերատոր՝ Վլադիմիր Յակովլև
- Մոնտաժող՝ Իրմա Ցեկավայա
- Դիրիժոր՝ Վլադիմիր Վասիլև
- Երաժշտական խմբագիր՝ Ռաիսա Լուկինա
- Խմբագիր՝ Վ. Դյաչենկո
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի հիմնական ստեղծողներն արժանացել են 1950 թվականի Ստալինյան առաջին աստիճանի մրցանակին։ Մրցանակի դափնեկիրներն են՝ Գ. Ռոշալ, Մ. Պապավա, Ֆ. Նիկիտին, Վ. Չեսնոկով, Վ. Գորդանով, Մ. Մագիդ, Ս. Սոկոլսկի։
- Աշխատանքի մրցանակ Գոտվալդովի II միւազգային կինոփառատոնում (1949)։
- Ա. Բորիսովի «Տղամարդու դերի լավագույն կատարման համար» մրցանակ Մարիանսկե Լազնեի IV միջազգային կինոփառատոնում (1949)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Папава М. Г. Сценарий фильма // Избранные сценарии советского кино. — М.: Госкиноиздат, 1951. — Т. 6. — С. 195—278. — 596 с.
- ««Академик Иван Павлов»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.(չաշխատող հղում)
- «Академик Иван Павлов» Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003.
- ««Академик Иван Павлов»». Фильмы. Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ««Академик Иван Павлов»». Статья. Онлайн энциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ««Академик Иван Павлов»». Теле- и художественные фильмы. Телеканал «Культура». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.(չաշխատող հղում)
- Фильм «Академик Иван Павлов» на сайте Staroe.tv (видео)
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1940-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1949 ֆիլմեր
- «Լենֆիլմ» ստուդիայի ֆիլմեր
- Խորհրդային դրամա ֆիլմեր
- Խորհրդային կենսագրական ֆիլմեր
- Խորհրդային պատմական ֆիլմեր
- Խորհրդային սև-սպիտակ ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր
- Ռուսական ֆիլմեր
- Ֆիլմեր գիտնականների մասին
- 1940-ականների խորհրդային ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1870-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 20-րդ դարում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարում