Աղաղ
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Աղաղ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Խլաթի գավառակ | |
Այլ անվանումներ | Ալինան, Ալիջան, Արաղ, Բըքլից, Բքլենց, Բքլից | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 140 մարդ (XIX դարավերջ) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | աղաղցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Աղաղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում։ Գտնվում է Խլաթ քաղաքի և Դատվան գյուղաքաղաքի միջև՝ Վանա լճի արևմտյան ափին։
Աղաղը հիշատակվել է դեռևս XV դարում։ Գյուղը մտել է Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Տարոն գավառի մեջ։ Լճի մակարդակի բարձրացման պատճառով գյուղի եկեղեցին կղզիացած մնացել էր ջրի մեջ։
XIX դարավերջին ուներ 18-20 տուն՝ 140 հայ բնակչով։
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապուհությունն էր։ Մասամբ զբաղվում էին նաև ձկնորսությամբ։
Աղաղն ավերվել ու ամայացել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 154
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 630)։ |
|