Jump to content

Անագե տոկուն զինվորիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անագե տոկուն զինվորիկը
դան․՝ Den Standhaftige Tinsoldat
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
Երկիր Դանիա
Բնագիր լեզուդանիերեն
Հրատարակվել էհոկտեմբերի 2, 1838
 The Steadfast Tin Soldier

Անագե տոկուն զինվորիկը (դան․՝ Den standhaftige tinsoldat), դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը, ներառված է «Հեքիաթներ, որ պատմվել են երեխաներին» հեղինակային ժողովածուում։ Առաջին անգամ հրատարակվել է 1838 թվականի հոկտեմբերի 2-ին[1]։ Հեքիաթը հանրահայտ է աշխարհի բազմաթիվ երկրներում։

Մի տղայի ծննդյան օրը նվիրում են անագե 25 զինվորիկներ, որոնցից մեկը մի ոտք ուներ․ ամենավերջում նրան էին ձուլել, երկրորդ ոտքի համար անագը չէր բավականացրել։ Գիշերը խաղալիքները կենդանանում են և սկսում ապրել իրենց կյանքով։ Զինվորիկը սիրահարվում է գեղեցկուհի պարուհուն։ Հանկարծ ծխախոտատուփից դուրս է գալիս դևիկը և ասում․ «Է՛յ, անագե զինվորիկ, բավական է այդպես չռես աչքերդ»։ Տեսնելով, որ զինվորիկն իրեն արհամարհում է, դևիկը սպառնում է, որ նրա հետ հաշվեհարդար կտեսնի։ Առավոտյան երեխաներից մեկը զինվորիկին դնում է լուսամուտին, այն հանկարծակի բացվում է, և զինվորիկը ցած է ընկնում։

Անձրև է սկսվում։ Զինվորիկին գտնում են երկու տղա։ Տղաները նրան դնում են լրագրի թղթից պատրաստած նավակի մեջ և գցում առվակի մեջ։ Ճանապարհին զինվորիկը հանդիպում է ջրամկանը, որը նրանից անցագիր է պահանջում։ Երբ նավակը հասնում է այն տեղին, որտեղ առվակի ջուրը լցվում էր ջրանցքը, նավակը լցվում է ջրով և պատռվում, իսկ զինվորիկին կուլ է տալիս մի մեծ ձուկ։ Այդ ձուկը հայտնվում է խաղալիքի տիրոջ խոհանոցում։ Ձուկը կտրատում են և գտնում անագե զինվորիկին։ Նրան նորից տանում են մանկական սենյակ։ Ինչ-որ տղա խեղճին նետում է վառարանի մեջ։ Քամին պարուհուն նետում է այնտեղ՝ ուղիղ անագե զինվորիկի մոտ։ Պարուհին այրվում է, իսկ զինվորիկը՝ հալվում[Ն. 1]։

Սյուժետային հետաքրքիր հնար․ ամբողջ ընթացքում գլխավոր հերոսները՝ զինվորիկը և պարուհին, չեն արտաբերում ոչ մի բառ և ինքնուրույն ոչ մի շարժում չեն կատարում։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին էկրանավորումը կատարվել է 1934 թվականին Աբ Այվերքսի կողմից։ Նա դևիկին փոխարինել է «Ջեկն արկղիկում» խաղալիքով։ Հետագայում դևիկը չի եղել ամերիկյան ոչ մի էկրանավորման մեջ։ Ֆրանսիացի հայտնի մուլտիպլիկատոր Պոլ Գրիմոն Ժակ Պրևերի հետ համատեղ 1947 թվականին նկարահանել է մուլտֆիլմ, որտեղ զինվորիկին փոխարինել է ակրոբատը։ 1976 թվականին թողարկվեց խորհրդային մուլտֆիլմը։ 2000 թվականին նկարահանված Ֆանտազիա 2000 մուլտֆիլմն ուներ երջանիկ ավարտ։ 2002 թվականին «Անդերսենի հեքիաթները» մուլտսերիալների շարքում թողարկվեց մուլտֆիլմի ազատ էկրանավորումը։

  1. Անագը հալվում է 232°С ջերմաստիճանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Hans Christian Andersen: The Steadfast Tin Soldier». The Hans Christian Andersen Center. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անագե տոկուն զինվորիկը» հոդվածին։