Անգլո-ֆրիզյան լեզուներ
Անգլո-ֆրիզյան լեզուներ | |
---|---|
Տեսակ | լեզվաընտանիք |
Ենթադաս | արևմտագերմանական լեզուներ[1] և North Sea Germanic? |
Շրջաններ | Սկզբնապես՝ Անգլիա, Շոտլանդական դաշտավայր և Հյուսիսային ծովի ափեր՝ Ֆրիզլանդից մինչև Յուտլանդ։ Այսօր՝ ամբողջ աշխարհ։ |
Դասակարգում | Հնդեվրոպական լեզուներ
|
Եվրոպայում անգլո-ֆրիզյան լեզուների այժմյան տարածվածությունը Անգլիական լեզուներ Անգլերեն Շոտլանդերեն Ֆրիզյան լեզուներ Արևմտաֆրիզերեն Հյուսիսային ֆրիզերեն Զատերլանդյան ֆրիզերեն |
Անգլո-ֆրիզյան լեզուներ, ֆրիզների, անգլերի և Հյուսիսային ծովի ափերին բնակված արևմտագերմանական այլ ցեղերի խոսվածքների խումբը։ Ֆրիզների և անգլո-սաքսերի՝ մինչև 6-րդ դարը գոյություն ունեցած մերձավորությունները որոշակիորեն նպաստել է անգլերենի և ֆրիզերենի նկատելի առնչակցությանը։ Սրանք հատկապես մոտ են հնչյունաբանական համակարգով և բառապաշարով, որով էլ նրանք հեռանում են գերմաներենից[2]։
Այնուամենայնիվ, չնայած ընդհանուր ծագման՝ անգելերնն ու ֆրիզերենը հետագայում սկսում են տարբերվել, հիմնականում՝ անգլերենի վրա հին նորվեգերենի և նորմանդական ֆրանսերենի, իսկ ֆրիզերենի վրա՝ հոլանդերենի և ցածր գերմաներենի ազդեցությամբ։ Արդյունքում՝ ֆրիզերենն այսօր շատ ընդհանրություններ ունի հոլանդերենի և ցածր գերմանական բարբառների հետ, իսկ անգլերենը՝ ռոմանական և հյուսիս-գերմանական լեզուներին։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլո-ֆրիզյան լեզուները դասակարգվում են՝
- Անգլո-ֆրիզյան ճյուղ
- Անգլիական լեզուներ
- Անգլերեն
- Շոտլանդերեն
- Յոլա և ֆինգալերեն (երկուսն էլ մեռած են)
- Ֆրիզերեն
- Անգլիական լեզուներ
Համեմատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեկից մինչև տաս թվականների տարբերությունները անգլո-ֆրիզյան լեզուներում՝
Լեզու | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անգլերեն | one | two | three | four | five | six | seven | eight | nine | ten |
Շոտլանդերեն | ane
ae* |
twa | three | fower | five | sax | seiven | aicht | nine | ten |
Յոլա | oan | twye | dhree | vour | veeve | zeese | zeven | ayght | neen | dhen |
Արևմտաֆրիզերեն | ien | twa | trije | fjouwer | fiif | seis | sân | acht | njoggen | tsien |
Զատերլանդյան ֆրիզերեն | aan | twäi
twäin twoo |
träi | fjauwer | fieuw | säks | soogen | oachte | njugen | tjoon |
Հյուսիսային ֆրիզերեն | iinj
ån |
tou
tuu |
trii
tra |
fjouer | fiiw | seeks | soowen | oocht | nüügen | tiin |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Archaeology and Language: The Puzzle of Indo-European Origins — Pimlico, 1998. — P. 68. — ISBN 0-7126-6612-5
- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 11-12։