Աննա Շարիգինա
Աննա Շարիգինա ուկրաիներեն՝ Анна Борисівна Шаригіна | |
---|---|
Ծնվել է | 1978 |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Մասնագիտություն | ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ |
Աննա Բորիսովնա Շարիգինա (ուկրաիներեն՝ Ганна Борисівна Шаригіна, 1978), ուկրաինացի ֆեմինիստ և ԼԳԲՏ ակտիվիստ։ Հանդիսանում է կանանց «Սֆերա» ասոցիացիայի, Խարկովի լեսբիական ֆեմինիստական կազմակերպության և «Կիև հպարտության շքերթ» հասարակական կազմակերպության համահիմնադիր, Կիևում կազմակերպված Հպարտության շքերթի կազմկոմիտեի անդամ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Շարիգինան ծնվել է 1978 թվականին։ 2006 թվականին ավարտել է Docudays-ի մարդու իրավունքների դպրոցը, ռուսական «Վոլգա» լեսբիական ֆորումում ուսումնասիրել է հասարակական գործունեություն, այնուհետև շարունակել է իրականացնել հոգեբանական խորհրդատվություններ ուկրաինական «Ֆեմինիզմ» պորտալում՝ Լաիմա Հեյդարի համագործակցությամբ[2]։
Աննա Շարիգինան և նրա գործընկեր Վերա Չեմիգինան արդեն տաս տարուց ավելի է, ինչ մասնակցում են ուկրաինական ԼԳԲՏ համայնքի և լեսբիական կազմակերպությունների գործունեությանը։ Նրանք Կիևում կազմակերպեցին հավասարության համար առաջին հանրային երթերը, համախոհների հետ միասին Խարկովում հիմնեցին լեսբիական «Սֆերա» կազմակերպությունը։ Աննա Շարիգինան ավարտեց Խարկովի ազգային համալսարանի ասպիրանտուրան, նա գիտական հետազոտություններ է իրականացրել գենդերային նույնականության և սեռական կողմնորոշման թեմայով[2]։
Առաջին պրայդ-շքերթը կայացավ Կիևում 2013 թվականին, այնուհետև 2014 թվականին ընդմիջվեց[3]։ Երկրորդ հանուն հավասարության երթը Կիևի փողոցներում կայացել է 2015 թվականին, ուղեկցվել ոստիկանության կողմից և արժանացել մի շարք հասարակական գործիչների աջակցությանը։ Այնուամենայնիվ, երթը տևել է ընդամենը 15 րոպե ցուցարարների դեմ ծայրահեղ զանգվածային բռնությունների կիրառման պատճառով[1]։ Այս տարվա Կիևպրայդ մասսայական միջոցառմանը առաջին անգամ միացան երեք drag-queen–ները[4]։ Ցույցերի ընթացքում տուժել էին տասը անձինք, այդ թվում՝ ոստիկանության ծառայողները, որոնք պաշտպանում էին միջոցառումը[5]։
Աննա Շարիգինայի ֆեմինիստական և ակտիվիստական գործունեությունը Ուկրաինայում մշտապես ուղեկցվում էր ընդդիմության կողմից։ Երբ նա ԼԳԲՏ շարժման մասին դասախոսություն էր կարդում Խարկովի գրախանութում, հանդիպումը պետք է երկու անգամ տեղափոխվեց, նախ այն անցկացվեց Խարկովի «Նակիպելո» մամուլի կենտրոնում, այնուհետև Կիևի «Մեկուսացում» կենտրոնում[6]։ Խարկովի PrideHub հանրային կենտրոնը 2018 թվականի հուլիսին ծխի նռնակներով հարձակման ենթարկվեց դիմակավորված անձանց կողմից ։ Հետագայում շենքը ներկվել էր գրաֆիտով և ցողվել կենդանիների արյունով։ Չնայած ոստիկանության բաժանմունքներ ուղարկված բազմաթիվ բողոքներին և ՆԳ նախարար Արսեն Ավակովին ուղղված ավելի քան 1000 բողոք-նամակներին, այդ հանցագործությունների համար ոչ ոք չի պատժվել[7][8][9]։ Ակտիվիստը ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ ուկրաինացի լեսբուհին ենթարկվում է եռակի խտրականության[10]` որպես կին, որպես հոմոսեքսուալ կին և ԼԳԲՏ շարժման ներքին խտրականության միջոցով։
Ընդ որում, հոմոսեքսուալ կանանց նկատմամբ խտրականությունը տարբեր է, հոմոսեքսուալ տղամարդկանց նկատմամբ խտրականությունից։ Որպես կանոն, տղամարդկանց նկատմամբ վերաբերմունքը ավելի թշնամական և ագրեսիվ է եղել նրան կարող էին նաև ծեծի ենթարկել։ Ուկրաինական հասարակության մեջ կա ամեն ինչի հիերարխիա, որը դրսևորվում է նաև խտրականության ոլորտում։ Հետևաբար, եթե ձեզ ծեծել են, ուրեմն սա իսկապես հանցագործություն և խտրականություն է համարվում։ Բայց եթե ձեզ լուրջ չեն վերաբերվում։ Եթե ձեզ չեն նկատում, եթե ձեր հետ վատ են կատակում, ապա դա ոչինչ է[2]։ |
«2019 թվականի մարտի առաջին շաբաթում Աննա Շարիգինան մասնակցեց Խարկովում կազմակերպված կանանց համերաշխության շաբաթին.
Միջոցառման նպատակն է վերադառնալ կանանց միջազգային օրվա բուն էությանը, երբ կանայք միավորվում են իրենց իրավունքների համար պայքարում։ Սա կանանց համերաշխության օր է, այլ ոչ թե ծաղկեփնջերի և քաղցրավենիքի։ Կանանց համերաշխության շաբաթը առաջին հերթին կրթական ծրագիր է, և մենք միավորված ենք ոչ թե ինչ-որ բանի դեմ, այլ կանանց շուրջը, կանանց համայնքների և ուկրաինական ողջ հասարակության զարգացման համար[11]։ |
2020 թվականի հունվարին Աննա Շարիգինան քննադատեց Մայք Պոմպեոյին Ուկրաինա այցելելու համար, բայց ժամանակ չգտավ հանդիպելու ԼԳԲՏ շարժման ուկրաինացի առաջնորդների հետ[8][9]։ Աննա Շարիգինան թերահավատորեն գնահատեց Ուկրաինայի Գերագույն խորհրդում «Արժեքներ, արժանապատվություն, ընտանիք» միջխմբակցական միավորման ստեղծումը, որտեղ ընդգրկված էին ավելի քան 300 ժողպատգամավորներ։ Միջխմբակցական պատգամավորական միավորման նպատակն է՝ պաշտպանել ուկրաինական հասարակության հավերժական արժեքները և դեմ կանգնել հիմնարար բնական օրենքները հանուն քաղաքական նորաձևության ոչնչացնելու փորձերին[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Claire Gaillard, Anna Sharyhina — Ukraine, Hope for the Future, Les Spread the Word, 5 October 2015. Translated by Leanne Ross.
- ↑ 2,0 2,1 2,2 zmina. «Анна Шаригіна: "Чекаю, коли в Україні можна буде безпечно сказати "я – лесбійка"». zmina.info (ուկրաիներեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Анна Шарыгина: «Люди устали прятаться»
- ↑ Анна Шаригіна: «Навіть дитині зрозуміло, в якій гомофобній країні ми живемо»
- ↑ Clara Marchaud, Kyiv Pride week events to raise awareness, defend LGBTQ rights, Kyiv Post, June 8, 2018.
- ↑ Ganna Grytsenko, What are the real barriers to freedom of assembly in Ukraine?, openDemocracy, May 16, 2018.
- ↑ https://www.ukrinform.ua/rubric-regions/2843938-krov-ta-napisi-na-stinah-harkivski-lgbtaktivisti-zvernulisa-do-avakova.html Кров та написи на стінах: харківські ЛГБТ-активісти звернулися до Авакова
- ↑ 8,0 8,1 Anna Nemtsova, Mike Pompeo Snubs Ukraine’s Embattled LGBTQ Community, The Daily Beast, Jan 31, 2020.
- ↑ 9,0 9,1 Lily Wakefield, US Secretary of State Mike Pompeo refuses to meet with LGBT activists in Ukraine, Pink News, February 1, 2020.
- ↑ Крона. Гендерно-інформаційний центр. «Анна Шаригіна: «В парі бути не соромно, соромно бути в гомосексуальній парі» (відео, частина перша)». krona.org.ua (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Natalia Ivanova, International Women’s Day: Breaking Stereotypes, Kharkiv Observer, March 8, 2019.
- ↑ Гордон. «ЛГБТ-активистка Шарыгина об объединении "Ценности, достоинство, семья" в Раде: Пока в панику не впадаю. Наверное, до первого закона против абортов». gordonua.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Story no.11. Anna Sharyhina, Gay Alliance Ukraine, Nov 25, 2015.
- Chanelle Grand, Portrait: Anna Sharyhina, et militante directrice de la marche de la fierté LGBT en Ukraine, STOP Homophobie, 5 October 2015.
- Hanna Sokolova, anna-sharyhina-interview-en/ «When we compromise, it’s as if we admit we’re not equal»: Anna Sharyhina on feminism and LGBT rights in Ukraine, openDemocracy, 22 May 2019.