Jump to content

Անտառային գոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անտառային գոտի, բարեխառն գոտի ու անտառային գոտի, բարեխառն գոտու հիմնական բնական գոտիներից մեկը։ Բնութագրվում է փշատերև և տերևաթափ սաղարթավոր անտառներով, ցուրտ, ձևային ձմեռներով և տաք ամառներով (միջին ջերմաստիճանը՝ 10 °C–ից 20 °C), խոնավությաև ավելցուկով և մակերեսայիև ջրերի առատությամբ։ Հողառաջացմաև հիմևակաև տիպը պոդզոլայիև և ճահճային է։ Բացի անտառներից լայն տարածում ունեն մարգագետիններն ու ճահիճները։ Անտառային գոտին ընդգրկում է Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի բարեխառն գոտու հյուսիսային մասը մինչև տունդրայի գոտին, ինչպես նաև Հարավային Ամերիկայի հվ. լ. 38°–ից հարավ՝ Անդյան լեռների շրջանը։ Բուսական կազմը աղքատ է. ծառատեսակների թիվը սովորաբար չի անցնում 5–8-ից, իսկ առանձին մասերում գերիշխում է միայն մեկ տեսակ։ Բարեխառն գոտու անտառների գոտին սովորաբար բաժանվում է 3 ենթագոտիների՝ փշատերև, խառը և լայնատերև անտառների։

Փշատերև անտառների ենթագոտին տարածված է Եվրասիայի հյուսիսում և Հյուսիսային Ամերիկայում։ Կլիման խստաշունչ է, սառնամանիքային։ Տարեկան տեղումները՝ 300–600 մմ է, Յակուտիայի որոշ շրջաններում՝ 150–200 մմ, Հյուսիսային Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափին՝ 2000 մմ–ից ավելի։ Ռուսաստանի Եվրոպական մասի տայգայի ենթագոտին կազմված է եղևնուց և սոճուց, Ասիական մասինը (մինչև Ենիսեյ)՝ մայրենու, խեժափիճու, եղևենու սիբիրական տեսակներից, եղևնուց, իսկ տեղ–տեղ՝ սոճուց։ Ենիսեյից արևելք գերիշխում է դաուրական խեժափիճին։ Հյուսիսային Ամերիկայում մեծ տարածում ունեն եղևնու անտառները, ճահճակալած վայրերում՝ խեժափիճին, ավազուտներում՝ սոճու ամերիկյան տեսակները և այլն։ Հարուստ է ենթաանտառով։ Լայնատերև անտառային ենթագոտին ավելի տարածված է մայրցամաքների մերձօվկիանոսային մարզերում։ Կլիման տաք ծովային և չափավոր ցամաքային է՝ 500–700 մմ տեղումներով։ Հիմնական ծառատեսակներն են՝ հաճարենին, կաղնին, հացենին, լորենին, թխկին և այլն։

Խառն անտառները (սաղարթավոր և փշատերև ծառեր) անցողիկ գոտի են փշատերև ու լայնատերև անտառների միջև, լավ են արտահայտված Արևմտյան Եվրոպայում (հս. լ. 60°–ից հվ.), Ռուսաստանի Եվրոպական մասի արևմուտքում, Ուսսուրի–Ամուրյան երկրում, Հյուսիսային Ամերիկայի Մեծ լճերից հարավ–արևելք ընկած տարածքում և Հարավային Ամերիկայի խաղաղօվկիանոսյան գոտու ծայրագույն հարավում։ Հյուսիսային Ամերիկայի խառը և լայնատերև անտառներում, տայգայի բնորոշ ծառերի հետ մեկտեղ հանդիպում են ամերիկյան տեսակներ՝ դեղին կեչի, մագնոլիա, կակաչածառ, լորենի և այլն։ Անտառների գոտու կենդանական աշխարհի բնորոշ ներկայացուցիչներն են՝ գորշ արջը, լուսանը, վայրի կատուն, վարազը, եղջերուն, իշայծյամը, սկյուռը, թանկարժեք մորթի ունեցող բազմաթիվ կենդանիները, պարկամուկը, վիրգինյան եղջերուն, խոզուկը և այլն։ Շատ են թռչունները, միջատների և սարդանմանների քանակը տայգայում մեկ կմ² վրա հասնում է 100–150 միլիոն։ Տնտեսական յուրացման հետևանքով անտառների գոտու մեծ տարածություններ վերածվել են կուլտուրական լանդշաֆտի։ Արևմտյան Եվրոպայում անտառները գրավում են տարածության 20% և պահպանվել են հիմնականում լեռներում, իսկ Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում զբաղեցնում են մեծ տարածություններ։ Անտառների գոտիյոմ զարգացած են անտառաարդյունաբերությունը, որսորդական արդյունաբերությունը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գրկ. Мильков Ф. Н., Природные зоны СССР, М., 1964.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 442