Անտոնի Մոդեստը եղել է ֆրանսիական «Նիցցա» ակումբի սան։ Ակումբի հիմնական կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է 2007 թվականիօգոստոսի 4-ին՝ մասնակցելով Ֆրանսիայի առաջնության առաջին տուրի՝ «Կանն» ակումբի դեմ խաղին։ Հարձակվողը դաշտ է դուրս եկել 56-րդ րոպեին, իսկ խաղն ավարտվել է «Նիցցայի» պարտությամբ, 0:1 հաշվով[3]։ 2008 թվականիհունվարի 23-ին «Ռենա» ակումբի դեմ խաղում Մոդեստը հեռահար հարվածով խփեց իր առաջին գոլը «Նիցցայի» կազմում՝ սահմանելով վերջնական հաշիվը (1:1)[4]։ 2009/2010 մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է Լիգայի 2-ում՝ վարձավճարով հանդես գալով «Անժում»։ Մրցաշրջանի ընթացքում Մոդեստը երկու անգամ դարձել է ամսվա խաղացող, իսկ մրցաշարի արդյունքում 20 գոլով դարձել է երկրորդը ռմբարկուների ցուցակում[5]։ 2010 թվականի ամռանը Անտոնի Մոդեստը տեղափոխվել է «Բորդո», որը խաղացողի համար «Նիցային» վճարել է 3,5 մլն €[6]։
Անտոնիո Մոդեստի նորամուտը ակումբում կայացավ 2010 թվականիօգոստոսի 22-ին Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրում[7]։ Արդեն հաջորդ խաղում Մոդեստը գոլ է խփել[8], իսկ 2010 թվականի նոյեմբերի 21-ին՝ «Ավինյոն» ակումբի դեմ խաղում հարձակվողն իր կարիերայում առաջին անգամ հեթ-տրիկ է ձևակերպել[9]։ 2015 թվականիհունիսի 19-ին Մոդեստը տեղափոխվեց «Քյոլն»՝ ստորագրելով պայմանագիր մինչև 2019 թվականը[10]։
Մոդեստը հանդես է եկել Ֆրանսիայի պատանեկան հավաքականներում, սկսած 17 տարեկանից։ Երիտասարդական հավաքականի կազմում անցկացրել է 16 հանդիպում և խփել է 6 գոլ (այդ թվում՝ 7 խաղում և 3 գոլ Եվրոպայի Առաջնությունում)[11]